ՀՀԿ-ականը չի կարծում, թե Ընտրական օրենսգրքի նախագիծը հետընթաց է
ՔաղաքականությունԸնտրական օրենսգիրքը լինելու է այն օրենսգիրքը, որտեղ հաշվի են առնվել մեր միջազգային գործընկերների դիտողություններն ու առաջարկությունները։ Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԸՕ հրապարակված նախագիծը։
Շարմազանովը նկատեց, թե չի կարծում, որ նոր նախագիծը հետընթաց է։ «Բազում սկզբունքներ կան, որոնցում տեսնում ենք առաջընթաց։ Հենքը կա, եւ դա բավարար հիմք է, որ նոր, ավելի ժողովրդավարական օրենսգիրք ունենանք»,- նշեց նա։ Իսկ հենքը, ըստ ՀՀԿ-ականի, նախագիծն է, որը քննարկման փուլում կարող է լրամշակվել։
ԱԺ փոխնախագահը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչու է նոր նախագծով արգելվում ցուցակների հրապարակումը։ Ըստ Շարմազանովի, ցուցակների հրապարակման արգելքի հարցում կա ՍԴ որոշում, որը պարտադիր է բոլորի համար։