Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ


Նվիրվում է կիսաբաց լուսամուտներ նախագծի հեղինակներին և Հրաչ Մուրադյաին

Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու հոգի հեռուստատեսության տաղավարում վիճում էին: Նրանցից մեկը բղավում էր.
- Ուրեմն հիմա ինձ լսի: Ինձ խաբող էսքան վախտ չի ծնվել: Եթե էսօր էտ փողերը չեն էղել, ոտերդ կջարդեմ , էղա՞վ արա: Լռիվ քեզ առար, անցար: 
Հեռվից լսվեց ռեժիսյորի ձայնը.

-Հրաչ, 10 վայրկյանից սկսում ենք եթերը: Էտ հարիֆին ասա՝ թող գնա:

Հրաչը շարունակում էր բղավել.
- Դավայ, հելար ստից:

Անծանոթը հեռացավ բեմից: Հրաչը դեմքի արտահայտությունը փոխեց , նայեց տեսախցիկին և սկսեց իր սովորական ճառը.

- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ : A-tv-ի եթերում երկրի ամենասկադնալային թոկ շոուն է: Այսօր մենք խոսելու ենք Վերին Բփռեջ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին: Այնտեղ Մանուշակ անունով մի կին իսկական իրարանցում է առաջացրել համագյուղացիների շրջանում: Նա սիրավեպեր է ունեցել գյուղի մի քանի տղամարդկանց հետ, որոնց արդյունքում նրանց ընտանիքները քանդվել են: Մեր առաջին հյուրը Վերին Բփռեջ գյուղի բնակիչ, գործազուրկ Սլավիկն է:

Տաղավարում հայտնվեց Սլավիկը` ձեռքին տոպրակ: Նա հանեց կոշիկները ու ոտաբոբիկ մոտեցավ հաղորդավարին՝ բարևելով նրան.

- Բարև նաչալնիկ ջան, էս էլ քեզ իմ կողմից նվեր:

Սլավիկը տոպրակից հանեց սպիտակ նյութով բանկան ու տվեց հաղորդավարին:

- Սա ի՞նչ է: Գյուղի տնական մածու՞ն է ,- հարցրեց հաղորդավարը:
- Չէ ապո, էսի մայոնեզ ա: Ներքևի սուտի մառկետից մի քանի պաշկա առա , ճզմեցի էս բանկի մեջ:

Հաղորդավարը ձեռքը տարավ տոպրակի մեջ և այնտեղից հանեց մեկ այլ դեղնավուն բանկա:

- Իսկ սա մե՞ղր է:
- Չէ , ես քո ցավը տանեմ, էս քո համար չի. էսի անալիզներս ա : Պտի վաղը տանեմ քաղքի հոսպիտալ:

Սլավիկը տեղավորվեց հարմարավետ բազկաթոռին:

- Սլավիկ, կպատմե՞ք գյուղում տեղի ունեցածի մասին:

- Պրիզ:

- Սլավիկ, ասում եմ ` կպատմե՞ք դեպքի մասին:

- Պրիզ:

- Սլավիկ, չե՞ք հասկանում` ինչ եմ ասում:

- Պրիզ:

- Ի՞նչ պրիզ: Ի՞նչ եք անընդհատ պրիզ ասում:

- Ինչի էս պոլե չուդեսը չի՞: Էս չուդեսը չի՞:

- Վայ հորս ... պարոն Սլավիկ, սա "կիսաբաց լուսամուտներ" հաղորդումն է : 

- Հաաա ... ես ձեր ցավը տանեմ: Սպասի զանգեմ կնգաս: Ալո ... կնիկ, տելեվիզռը միացրեք: Էս էն կիսաբացի լուսաբացը հաղորդումն ա ... էն ֆիկստուլ գյադեն, որ վարում ա: Էն որ վեշնի սադախլոից առած կաստյում շլվար ա հագնում:Հա-հա, հենց ինքը :

- Լավ, անցնենք հաղորդման բուն թեմային: Պարոն Սլավիկ, դուք Մանուշակի հետ քնել ե՞ք:

- Հա ոնց չեմ քնել: Էրեխա վախտ ճամբարում Մանուշակի հետ ոտ ու գլուխ քնում էինք: 

- Չէ , ճիշտ չհասկացաք: Ո՞նց ավելի պարզ ասեմ ... Դուք Մանուշակի հետ շնացել ե՞ք:

- Հա , շնացել եմ: էրկու օր առաջ գյուղապետարանի մոտ իրան տեսա, շան տեղ չդրեցի:

- Իմ ունեցած տեղեկություններով Ձեր գյուղի տղամարդիկ Մանուշակին բավականին թանկարժեք նվերներ են անում:

- Հա անում են: Օրինակ էն մեր ղասաբը` Մոսոն, ռակուշկա էր նվիրել: Յանի նամյոկ ա անում, որ Մանուշակի ականջներն իրան դուր են էկել: Էն մեր գեղի տրակտորիստը` Թորգոմը, պամադայա նվիրել. սա էլ նամյոկ ա անում իրա նվերով , որ Մանուշակի շուրթերն են իրան դուր էկել: 

- Իսկ Դուք ի՞նչ եք նվիրել, պարոն Սլավիկ:

- Ես էրկու բանկա կաթ եմ նվիրել:

- Հասկանալի է: Պարոն Սլավիկ, Մանուշակը տղա ունի: Դուք նրան ճանաչում ե՞ք:

- Հա, ոնց չեմ ճանաչում: Էտ էրեխեն ոնց որ գազի ամսական վճարի թուղթ լինի:

- Ինչու՞:

- Ով տենում , քրֆում ա:

- Լավ, իսկ Մանուշակը գյուղի տղամարդկանցից ու՞մ հետ է բոլորից մոտիկ:

- Հաա, Մանուշակը մոտ ա Ճիպոտ Վաղոյի հետ:

- Ո՞վ է, Ճիպոտ Վաղոն:

- Ճիպոտ Վաղոն մեր գեղում, էն էրեվանցիքդ ո՞նց եք ասում, հա թաղային թյուրիմացություն ա:

- Երևի նկատի ունեք` թաղային հեղինակություն:

- Հա , հենց էտ դրանից ա: Մեր գեղի կրյոստնի մեռզավեցն ա:

- Крестный отец-ը: 

- Հա հա : Վաղոն ու Մանուշակը հմի իրար հետ են: Էս Վաղոն Մանուշակին խոստացել ա, որ հետը կամուսնանա, տղուն կորդեգրի, Մանուշակի դոմիկը ռեմոնտ կանի, բախչեն կմշակի: Մանուշակն էլ միամիտ-միամիտ սպասում ա , որ Վաղոն իրա խոստումները կկատարի: Էն էլ առը հա քեզ , թե մի բան կանի:

-Ինչու՞:

-Որտև Վաղոն հանրապետական ա: Ու ասեմ քեզ ` շատ լկտի, խուժան գյադայա էտ Վաղոն: Քանի վախտ առաջ էկել ա , ասում ա՝ կնգադ էրկու ամսով տուր, տանեմ հնձեմ, այ էս այֆոն չորսը կնվիրեմ քեզ,- ասաց Սլավիկը՝ գրպանից հանելով այֆոնը:

- Պարոն Սլավիկ, Դուք Մանուշակի հետ վերջերս ոչ մի շփում չե՞ք ունեցել:

- Ունեցել եմ, ինչ մեղքս թաքցնեմ: Ինտերնետի միջումը` ադնակվասնիկ սայթում, էջ ունեմ: Որ կվասնիկով փնտրտուք տաս, գրես սլադկի խուլիգան 27, իմ էջը կբերի: Սենց մուսկուլոտ կյաժ, չախկալ տղու նկար ա: Էտ ես եմ: Ուրեմ էտ էջով մտել եմ, Մանուշակին գռեհիկ , լկտի բաներ եմ գրել: Անհարմար եմ զգում սկի հիմիկ ասեմ: 

- Օրինակ, ի՞նչ եք գրել :

- Ախր շատ գռեհիկ ա է: Ես ադաթավոր, հարգված մարդ եմ: Բայց պիտի ասեմ :Գրել եմ ` ուզում եմ քեզ այս աստղազարդ երկնքի տակ ամուր գրկել: Հետո ավելի վատ բան եմ գրել:

Գրել եմ ` այս մշուշոտ երեկոյին ուզում եմ կողքս լինես և քո ձեռքը ջերմորեն բռնեմ: Այ սենց խուժանական բաներ եմ գրել: Հիմա ամոթից գետինն եմ մտնում:

- Իսկ ի՞նչ պատասխանեց Մանուշակը Ձեր նամակին:

- Ասավ` արի մոտս, իմ չքնաղ արքայազն: Ես էլ ափալ -թափալ հելա Մանուշակենց տուն: Գնացի իրանց տուն, թուշս կծեց:

- Դուք քիչ առաջ ասում էիք, որ Մանուշակի հետ հարաբերություններ չեք ունեցել:

- Ապո, Մանուշակը չկծեց է թուշս: Իրա շունը հայաթում կապած էր, հարձակվեց վրես , ձախ թուշս կծեց. մինչև հիմա չեմ կարում նորմալ նստեմ:

- Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը շարունակվում է: Այս պահին առաջարկում եմ տաղավար հրավիրել Վերին Բփռեջ գյուղի հովիվ Գառնիկին:

- Հա, շատ իմաստուն մարդ ա Գառնիկը, - նկատեց Սլավիկը:

Տաղավորում հայտնվեց Գառնիկը` ձեռքին այփեդ: Հաղորդավարը ձեռքով բարևեց նրան` ներկայանալով.

- Հրաչ Մուրադյան, "կիսաբաց լուսամուտներ" հաղորդում:

- Գռնո Մուսուֆյան , շահել եմ ֆեն:

Գառնիկը նստեց` ասելով.

- Ինձ մի հատ դառը Կապուչինո ու հանքային ջուր:

- Գառնիկ, այդ ի՞նչ է Ձեր ձեռքին,- ասաց հաղորդավարը` նկատի ունենալով այփեդը:

- Էսի ոչխարներիս մատյանն ա:

- Գառնիկ, կպատմե՞ք գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին: 

- Ես շատ բան չգիտեմ գյուղում տեղի ունեցածի մասին: Արձակուրդ էի: Արձակուրդի հետ կապված շատ խորը բանաստեղծություն ունեմ գրած, թույլ կտա՞ք արտասանեմ:

- Իհարկե, խնդրեմ:

- Փղիկները վարդագույն աշուն են նկարում,
Դելֆինները խիստ դեմքով վազում են փողոցով:
Փոքրիկ կատուն է լուռ պպզել կայարանում 
Ախ ինչ արագ անցան օրերը Հոկտեմբերյանում:

- Դուք Մանուշակին նվերներ արել ե՞ք:

- Հա , իհարկե արել եմ: Թերևս ամենագեղեցիկ ու անըստգյուտ նվերները ես եմ արել: Իմ բախչում ինչքան ծաղիկ ու բույս կա նվիրել եմ Մանուշակին ... բացի մեկից:

- Ինչու՞ բացի մեկից:

- Էտ մեկը ծխում եմ:

- Գառնիկ Դուք գյուղում հայտնի եք որպես բանաստեղծություններ գրող: 

- Այո, շատ ճիշտ եք նկատել: Ես թեպետ հովիվ եմ, բայցևայնպես հոգու խորքում պոետ եմ: Այդ մասին բանաստեղծություն ունեմ գրած ...

Գրող եմ ես, գրող ահավասիկ:

Գրում եմ ահա իմ ընկերների մասին:

Ռազն էր, Սամոն, Կյաժն ու Ծյոմիկը սիրուն:

Վախ, պարոն ոստիկան, ախր շատ է ցավում:

- Հարգելի հեռուստադիտողներ, ինձ նոր հայտնեցին, որ մենք ունենք հեռախոսազանգ: Ալո, Դուք եթերում եք;

Տաղավարում սկսեց լսվել անծանոթ տղամարդու ձայն.

- Բարև Ձեզ, իմ անունը Միսակ ա: Ես Վերին Բփռեջի կողի գյուղից եմ:

- Ի՞նչ է այդ գյուղի անունը,- հարցրեց հաղորդավարը:

- Կողագյուղ: Ես մի խնդրանքով եմ զանգել: Հիմա ձեր մոտ` դահլիճում, նստած ա մեր կողմերում հայտնի բանաստեղծ հովիվ Գառնիկը: Էսօր քեռի Անտոնի ծնունդն ա: 
Գառնիկը իրան լավ ա ճանաչում: Որ խնդրեմ, մի քառատող չի՞ նվիրի քեռի Անտոնին:

- Համեցեք Գառնիկ,- դիմեց հաղորդավարը Գառնիկին:

Գառնիկը պաշտոնական դեմքով ասաց.

- Հա Անտոնին հեսա երկու տող կձոնեմ:
Իմ վաղեմի ծանոթ դու Անտոն,
Կարգին մարդ էիր, դարձար ...

- Հարգելի հեռուստադիտողներ , գովազդ մեր եթերում,- ընդհատեց հաղորդավարը:

Գովազդից հետո եթերը շարունակվեց: Հաղորդավար սկսեց տալ իր հարցերը.

- Լավ Գառնիկ: Ձեր մասին Ձեր համագյուղացիները հակասակ բաներ են պատմում:

Օրինակ ` ինձ հայտնել են, որ Դուք բռնի ուժով կենդանիներին փախցնում եք ու նրանց հետ այլասեռված հարաբերությունների մեջ մտնում:

- Էտ ի՞նչ հեքիաթներ են, ի՞նչ բռնի ուժով: Ոչ մի բռնի ուժ էլ չի էղել:

- Պարոն Գառնիկ ...

- Գռնո:

- Լավ , Գռնո:

-Չէ , պարոն Գռնո:

-Պարոն Գռնո, իմ ունեցած տեղեկութուններով Դուք Մանուշակին սիրել եք:

- Հա սիրել եմ: Էտ առիթով բանաստեղծություն ունեմ գրած: Թույլ կտա՞ք արտասանեմ:

- Խնդրեմ,- չուզենալով արտաբերեց հաղորդավարը:

- Սիրելիս պետք է ուշիմ լինել:

Սիրելիս պետք է հեռուն նայել:
Մանուշակին սիրելիս պետք է զգույշ լինել , 
Թե չէ ինն ամիս անց կարող ես քաշվել:

- Շնորհակալություն , իսկ կարող եք Մանուշակի հետ կապված մի ռոմանտիկ դեպք պատմել:

-Հա հիմա մտաբերում եմ մի այդպիսի դեպք: Մեղմ քամի էր: Ես հոգնած դաշտից տուն էի գալիս: Օդը պարուրված էր սիրո երանգներով: Մեկ էլ հեռվում մի հատ շարժվող բան տեսա: Կարծեցի գելա. էկելա ոչխարներիս հոշոտի: Վազեցի վրեն գերանդիով տվի, գլուխը բացի , սպանեցի: Պարզվեց Մանուշակի քուրն էր:

- Բայց Ձեր պատմածի ի՞նչն էր ռոմանտիկ:

-Էտ օրը փետրվարի տասնչորսն էր` սուրբ Վալենտինի օրը: 

-Հարգելի հեռուստադիտողներ , ինչպես տեսնում եք, կրքերը թեժանում են: Մեր հյուրերը չկարողացան պարզաբանում մտցնել Մանուշակի հետ կապված սկանդալային միջադեպի վերաբերյալ: Այդ պատճառով առաջարկում եմ տաղավար հրավիրել Վերին Բփռեջի գյուղապետին` պարոն Սիմոնին, ով հույս ունեմ մեզ կպատմի, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Ամենադիտված