Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրելով Հայաստանում՝ երբեք չի կարելի մոռանալ, որ ապրում ես Հայաստանում: Այսպես սիրում էր կատակել իմ երեց գործընկերներից մեկը: Նա նաև հավելում էր, որ եթե հանկարծ որևէ պահի «մոռանաս» դա, ապա հաջորդ իսկ վայրկյանին դա քեզ կհիշեցնեն: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կհիշեցնեն:

Հարկավ, հիմա՝ առավել ևս, քանզի ունենալով Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնում, և նրա գլխավորած ՔՊ՝ որպես իշխող կուսակցություն, Հայաստանն, իր ներքաղաքական կյանքով հանդերձ, ապրում է ակտիվ հրաբխի վրա: Ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է պատահել: Կան կանխատեսումներ, որ առաջիկայում հնարավոր են ինչ-ինչ արտահերթ ներքաղաքական զարգացումներ: Կան կանխատեսումներ, որ ամեն ինչ ընթանում է դեպի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական հերթական ընտրություններ: Ամեն ինչ էլ հնարավոր է, կամ՝ ոչինչ չի կարելի բացառել:

Այդուհանդերձ, եկեք դիտարկենք հերթական ընտրությունների վարկածը, մանավանդ, որ մեր բուն ասելիքի բովանդակային շեշտադրման առումով, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ զարգացումներ կարող են լինել:

Այ, օրինակ՝ կա տեսակետ, որ մարտի 30- ին Գյումրիում և Փարաքարում նշանակված ՏԻՄ (ավագանու) արտահերթ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը (այլ ուժեր ևս) նախապատրաստվում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին: Դրա մեջ կա ճշմարտություն, բայց շատ մասնակի: Բանն այն է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրություններին իրականում սկսել է նախապատրաստվել շատ ավելի վաղուց: Գյումրին ու Փարաքարը նրա համար պարզապես «միջանկյալ ստուգարք» կարելի է համարել:

Իսկ ի՞նչ են անում մյուսները, հատկապես՝ ընդդիմադիրները: Ի՞նչ մոտեցումներ կարող են հակադրել Փաշինյանին ու նրա՝ Հայաստանն աղետների ջրապտույտի մեջ ընկղմած թիմին: Խոսքը, իհարկե, ՏԻՄ-երի մասին չէ, այլ հիմիկվանից խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելու: Ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչ սկզբունքներով, մոտեցումներով ու թեզերով է քաղաքական դաշտը առաջնորդվելու:

Առաջիկա ընտրությունների հետ կապված, թույլ տանք մեզ նկատել, ամենից կեղծ ու վնասարարը վաղուց ոմանց համար «մանտրա» դարձած մոտեցումն է՝ «ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»: Մենք տեսնում ենք, որ նախ՝ աշխարհում ոչ մի խելամիտ հասարակություն, ոչ մի երկրի էլիտաների համախումբ նման մոտեցումներով չի առաջնորդվում: Եվ դա բնական է: Մեր պարագայում նման ձևակերպումը պարզապես նիկոլականության թաքնված դրսևորում է, որովհետև դա ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սատելիտ «քաղաքական ուժերին»:

Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ «ոչ»-ը պետք է բացառապես վերաբերի միայն ներկաներին ու նրանց կից մի քանի մանր-մունր միավորներին: Գործնականում այսօր դա հասարակության ամենատարբեր շերտերի միավորող առանցքային հանրային պահանջն է: Ուրեմն, իրական ընդդիմադիր դաշտի հիմնական համախմբումը (կոնսոլիդացիան) քաղաքական դաշտում պետք է լինի նախևառաջ հենց դրա շուրջ:

Այստեղ մեկ կարևոր հանգամանք. կոնսոլիդացիա ասելով՝ բացարձակ նկատի չունենք տարբեր ընդդիմադիր ուժերի և առաջնորդների «մեխանիկական» միավորումը: Դա անհնար է բոլոր առումներով՝ սկսած մենթալիտետից մինչև ամբիցիաներ և գաղափարներ: Խոսքը բովանդակային, սկզբունքային կոնսոլիդացիայի մասին է, որի առաջին էական բաղադրիչի մասին նշեցինք:

Ըստ այդմ, հարցերի այն խումբը, որի շուրջ անհրաժեշտ է որոշակի բովանդակային համախմբում, մեր կարծիքով, հետևյալ հարցերին է վերաբերում:

Առաջին՝ «ներկաների միանշանակ մերժում»: Այսինքն, պայքարի մեջ մտած ուժերը պետք է հրապարակավ հայտարարեն ու հանրության առաջ պարտավորվեն, որ ոչ մի պարագայում չեն համագործակցի Փաշինյանի ու նրա «սատելիտների» հետ, կտրականապես մերժում են Փաշինյանին ու նրա իշխանությունը:

Երկրորդ՝ բովանդակային համախմբում (կոնսոլիդացիա) պետք է լինի նաև պոպուլիզմի, ծայրահեղացման ու բևեռացման մոտեցումները մերժելու շուրջ: Այսինքն՝ իրապես ընդդիմադիր, ազգային ուժերը հստակորեն պետք է մերժեն թվարկված երևույթները, որոնց տուրք տալու հետևանքով մեր երկիրը հայտնվել է ընթացիկ փորձությունների հորձանուտում: Այստեղ, իմիջիայլոց նշենք, որ նմանապես մերժման են ենթակա արկածախնդրական մոտեցումները:

Մեծ հաշվով, այս երկրորդ կետով կընդգծվի, որ մերժվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլև այդ իշխանության բովանդակային հենքը, պայմանական ասած՝ «նիկոլիզմը»: Այո, «նիկոլիզմը», որպես երևույթ, մեծապես հենց պոպուլիզմի, ծայրահեղության, ստախոսության, բևեռացումների ու արկածախնդրության խառնուրդ է՝ պարուրված համակողմանի անպատասխանատվությամբ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է այս վիճակին:

Երրորդ՝ պետք է պարզորոշ հայտարարվի երեսպաշտությունը մերժելու վճռականության մասին: Ի դեպ, որոշակի երեսպաշտություն է նաև վերը հիշատակված «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» մանիպուլ յատիվ թեզը:

Վերջապես չորրորդ. կա ևս մի կարևոր հարց, որը, մեր կարծիքով, պետք է դրվի պայքարի մեջ մտնող ուժերի առաջ՝ տալ հստակ քաղաքական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանավարմանը:

Հասկանալի է՝ առկա վիճակից ելնելու իրատեսական ծրագիր ներկայացնելու, համապատասխան քայլերի մասին չենք նշում, քանզի ցանկացած ընտրություն ինքնըստինքյան դա ենթադրում է: Պարզապես պետք է թողնել միմյանց կսմթելու ընթացքը, որքան էր այն գայթակղիչ թվա, և զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ: Երկիրն այդքան ժամանակ չունի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա
Ամենադիտված