Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Մարզկենտրոն Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Հասարակություն

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ մարտի 3-ին պաշտոնապես իր դռներն է բացել Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը։ Կապան-Սենթ Էթիեն քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման առաջին գործնական քայլն արված է։

Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ԶՊՄ կոմբինատի ներկայացուցիչներ, Կապան համայնքի ավագանու անդամներ, հյուրեր։

«Մեզ՝ հայերիս համար Ֆրանսիան, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, հայերը ֆրանսիացիների հետ կապված են պատմության խորքից եկող բարեկամությամբ, որը հիմնված է համընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր ուրախությամբ եմ արձանագրում, որ այդ հարաբերությունները չեն սահմանափակվել միայն պետական մակարդակով, այլ դրսևորվել են նաև մեր համայնքների միջև համագործակցությամբ, որը մեզ համար չափազանց արժեքավոր է»,- իր ելույթում ասել է Գևորգ Փարսյանը։

Հատկապես ընդգծելով կենտրոնի կարևորությունը, համայնքի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու տարածումը և կապանցի երեխաները, այդ թվում՝ երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ունենալու հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ գրականությանն ու բարձրաճաշակ մշակույթին:

Շնորհավորական խոսքով դիմելով ներկաներին` Գաել Պերդրիոն, մասնավորապես, ասել է․ «Թող այս կենտրոնը դառնա նոր հնարավորությունների, շփման և առաջընթացի վայր։ Թող այն լինի մեր բարեկամության արտահայտությունը, մի կամուրջ, որը կապում է մեր պատմություններն ու մեր ապագան։

Եվ ինչպես մի հայտնի երգում է ասվում, որին համայնքի ղեկավարն արդեն քաջատեղյակ է. «Սենտ-Էթիենից մինչև Կապան մեզ ոչինչ չի բաժանի, ձեռք ձեռքի տված մենք կգնանք ավելի հեռու, հեռու»։

Հյուրերին ֆրանսերեն երգով ու ասմունքով ողջունել են նաև Ձագիկավանի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Զեյնալյանի ղեկավարությամբ։ Այնուհետև հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին։

Այս նշանակալի օրը սկիզբ է դրվել ևս մեկ համագործակցության՝ Կապանի ակումբագրադարանային միավորման և հայ համայնքի Alliance Franco-Armenienne de la Loire ասսոցիացայի միջև, որն ամրագրվել է հուշագրի ստորագրմամբ։

Նշենք, որ Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը նորոգվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակեցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ
Ամենադիտված