Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Զիջողականության ոլորապտույտը կտրելու անհրաժեշտությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանն անընդհատ զիջումների է գնում։ Ու դա անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում: Երբ Բաքվից հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի, Հայաստանի իշխանությունները համաձայնում են, դրանից հետո հնչում է հաջորդ պահանջը, թե Հայաստանի Սահմանադրությունը պիտի փոխվի, ապա՝ միջազգային ատյաններում հայցերից պետք է հրաժարվի, և Հայաստանը կրկին ընդառաջ է գնում այս բոլոր պահանջներին։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ինքն է պահանջներ դնող կողմը և ոչ մի պայմանի, որն իրենց համար պարտավորություններ կամ պատասխանատվություն է նախատեսում, իրենք համաձայն չեն։ Այսինքն, իրադարձությունները տանում են Հայաստանի համար նոր կապիտուլ յացիայի։ Օրինակ՝ երբեք խոսք չի եղել Բաքվի կողմից, թե իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, Հայաստանի համար բացել հաղորդակցության ուղիները, բեռների և մարդկանց տեղափոխման համար անվտանգ պայմաններ ապահովել, կամ տարածաշրջանային ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարածքով։ Ընդհակառակը, դրա փոխարեն անընդմեջ առաջ է մղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու նշվել է, թե ենթակառուցվածքները, երկաթուղին ու ճանապարհը պետք է անցնեն այդ «արտատարածքային միջանցքով», որը Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է պայմաններ ստեղծել, որ Հայաստանի վրա նորից հարձակում գործի ու նոր տարածքներ օկուպացնելու միջոցով միջանցք բացի։ Այսպիսի սցենարի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվում նաև արտերկրյա մամուլում։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է խրախուսում Ադրբեջանին, որպեսզի համատեղ հերթական ագրեսիան կազմակերպեն ու ձեռնամուխ լինեն իրենց պանթուրքական վաղեմի ծրագրերի իրականացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների խեղճ կեցվածքը։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանին առաջարկ են ուղարկել, որն ադրբեջանական կողմը մերժելու պատճառ չունի, հետո հոդված է հրապարակում այն մասին, որ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է։ Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ դրան համաձայն չէ։ Իրենց պետք է սուվերեն միջանցք, որի միջոցով կկտրեն Իրանի հյուսիսային սահմանը, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը ու բոլորովին նոր իրավիճակ կստեղծի։

Բայց Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին դիմագրավելու մասով այդպես էլ չեն կարողանում միջազգային լայն աջակցություն ստանալ։ Օրինակ՝ իշխանական քարոզչամեքենան այն թեզն է առաջ քաշում, թե ԱՄՆ-ում դեմ են միջանցքի բացմանը, ու դրա տրամաբանության ներքո էր նաև Հայաստանի հետ կնքված փաստաթուղթը։ Բայց եթե դեմ են, այդ դեպքում անհրաժեշտ է հասնել նրան, որ կոնկրետ ու հստակ դիրքորոշում հայտնեն։

Նույնը վերաբերում է իրանական կողմին, որի ամբողջական աջակցությունը ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է կոշտացնել իր դիրքորոշումը։ Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պետք է փոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը, ինչից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ։

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որ Սյունիքում թուրքական միջանցք բացվի։ Դրա համար էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են, թե միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են։ Ռուսական կողմին կարելի է գրավել մեր կողմը՝ նշելով, որ ընդամենը ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները, ու առաջարկել նաև այն թեման, որ այդ դեպքում ռուսները պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհի անվտանգ երթևեկությունը։

Հասկանալի է, որ ինչքան Հայաստանը առաջ շարժվի Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղի կանոններով, այնքան Ադրբեջանը կանգ չի առնի ու նորանոր պահանջներ առաջ կքաշի: Վերջապես հայկական կողմը պետք է ատամ ցույց տա Ադրբեջանին, իսկ դա կարող է լինել նաև դիվանագիտական ճակատում, երբ Ալիևի ռեժիմը կոնկրետ ճնշումների կենթարկվի։ Ուղղակի դրա համար պետք է ճիշտ աշխատել գործընկերների հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված