Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո ՌԴ մայրաքաղաք մեկնող մի շարք չվերթեր ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։
Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանը 11 չվերթ է ընդունել, այդ թվում՝ Երևանից:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։
Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ