Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


Մեր գերիներին օգնել պետք է լուրջ, համակարգված քայլերով

«Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»... Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ այդ հարցը տալիս պարբերաբար։ Ես նամակներ եմ ուղարկում բոլոր՝ ինձ ծանոթ և անծանոթ օտարազգի պաշտոնյաներին, նրանց, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նրանց, ում այցեքարտը նպատակային կամ պատահաբար հայտնվել է ինձ մոտ, ես նամակներ եմ ուղարկել Եվրախորհրդարանի բոլոր անդամներին, բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներին խոսել եմ ռազմագերիների մասին, որևէ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխանցել իրենց երկրի իշխանություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ ռազմագերիների հարցով, ես մասնակցում եմ ի պաշտպանություն ռազմագերիների ցանկացած ակցիայի։

Բայց ես, այս անարդարությանից խեղդվող և արժանապատվության ոտնահարումից տանջվող բազմաթիվ մարդկանց նման չգիտեմ, իմ ջանքերն օգուտ տալի՞ս են, թե՝ ոչ։

Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցում անհրաժեշտ է պետական քաղաքականություն, բայց այս պահին ունենք այս իշխանությունը։ Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ հարցը կարող է շրջադարձ ունենալ միայն նոր իշխանության պարագայում, բայց շատ դժվար է մարդկանց սփոփել՝ ասելով, թե կարող են գերիներին օգնել վաղվա իրենց ճիշտ քվեարկությամբ։ Դա վաղն է լինելու, իսկ այսօր ի՞նչ անել։ Քանի դեռ իշխանության սրանք են, պետք է ստեղծել մեխանիզմներ՝ մեկ կենտրոնից համակարգված աշխատանքներ կազմակերպելու համար։ Եթե մեքենան աշխատի, ապա Եվրախորհրդարանի հայտարարությանը կհետևեն Եվրոպական խորհրդի նպատակային պատժամիջոցները։ Հնարավոր կլինի ներգրավել միջազգային հայտնի իրավապաշտպանների, իրավունքի պաշտպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների, միջազգային մամուլը, հայտնի մարդկանց, որոնց խոսքը տրամադրություն կստեղծի և ազդեցություն կունենա դատավարության բնույթի վրա։ Հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ լոբբիստական աշխատանք՝ մարդասիրական առաքելություններ ներգրավելու համար։

Ժամանակակից աշխարհում չափազանց մեծանում է ազդեցիկ անհատների դերը։ Սա նոր աշխարհի նոր տրենդն է։ Մենք մի մասնավոր դեպքով տեսանք, թե որքան արդյունավետ կարող են լինել անձնական հեղինակությունը, անձնական կապերը։ Մենք մեծ հաշվով, արդեն համակերպվել էինք, որ Բելառուսի բանտում գտնվող հայ բլոգերը լավագույն դեպքում կմնա Բելառուսի բանտում, իսկ մեծ հավանակությամբ՝ կհանձվի Ադրբեջանին՝ խոշտանգման։ Գ. Ծառուկյանն իր կապերի շնորհիվ բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ կնոջը, փրկեց մարդու կյանքը, իսկ իրականում՝ փրկեց հայ հասարակությանը՝ արժանապատվության ոնտահարման հերթական փորձից։

Ինչու եմ սա շեշտում. որովհետև Ճիշտ աշխատանքի դեպքում, կուսակցական, մասնավոր, քաղաքական շահերը մի կողմ դնելու դեպքում հայկական աշխարհի ազդեցիկ անհատների հնարավորությունները կարելի է եռապատկել-քառապատկել, անսպասելի մեծ արդյունքներ գրանցել։

Մենք պատշաճ կերպով չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները, վստահ եմ՝ իրենք էլ մեր բազմաթիվ քաղաքացիների պես չգիտեն՝ ուր ուղղել իրենց ջանքերը։

Ազնիվ լինենք. եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չստանա համակարգված բնույթ, մենք շարունակելու ենք անվերջ ձգվող մեր ակցիաները ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների առջև, մեր բոլոր ջանքերը ոչինչ չեն տալու, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը մնալու է որպես սոսկ հերթական հայտարարություն։

Վստահ եմ՝ ճիշտ և համառ աշխատելու դեպքում թե´ Բաքվում պահվող մեր հայրենակիցների, թե´ այլ՝ բարդագույն, անլուծելի թվացող հարցերը կստանան իրենց լուծումները։


Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ)
Ամենադիտված