Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար


Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանության 7 տարվա հետ կապված շատ է նշվում գլոբալ ձախողումների մասին՝ լինի դա անվտանգության ոլորտը, արտաքին քաղաքականության ուղղությունը, թե շարունակական զիջումները հակառակորդին։ Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն գլոբալ, այլև անգամ մունիցիպալ և ոլորտային ուղղություններով ևս անընդհատ ձախողումներ են և ոչ մի հաջողություն։ Վերցնենք, օրինակ՝ տնտեսությունը։ Այս տարիների ընթացքում այդպես էլ տնտեսական զարգացման հիմքեր չձևավորվեցին։ Տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից։ Իշխանություններն անընդհատ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց մեր տնտեսական հոսքերն ավելի ու ավելի են կախվածության մեջ դրվում Ռուսաստանից։ Գումարած՝ այնպիսի հարկային քաղաքականություն է իրականացվում, որ Հայաստանում արտադրանք թողարկելը դառնում է ոչ ձեռնտու։ Այսինքն, ավելի հեշտ է ապրանքները ներկրել, քան Հայաստանում արտադրել ու արտահանել։ Այնինչ շատ երկրներ՝ սկսած Չինաստանից, մեծ ռեսուրսներ են ուղղում տեղական արտադրողներին սուբսիդավորելու նպատակով, որպեսզի խրախուսեն նրանց՝ արտադրելու և արտահանելու հարցում։

Այլ ուղղություններով ևս բարձիթողի իրավիճակ է։ Դիտարկենք, օրինակ՝ հանցավորության դեմ պայքարն ու իրավապահ ոլորտը։ Մինչ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են, երկրում քրեական առումով շատ բարդ իրավիճակ է տիրում։ Գրեթե շաբաթ չկա, որ լրահոսում սպանության, ծեծկռտուքի, «ռազբորկաների» կամ այլ ծանր հանցագործությունների մասին տեղեկություններ չտարածվեն լրատվամիջոցներում։ Արդեն տևական ժամանակ է, ինչ նշվում է, որ ծանր հանցագործությունների առումով իրավիճակն իրոք ծայրահեղ է։ Երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ թշնամացել են միմյանց հետ, մի փոքր վիճաբանությունը կարող է ավարտվել ծանր դեպքով։ Բավական ժամանակ է, ինչ անհանգստություն և մտագոհություններ են հնչում այս կապակցությամբ, բայց «ձայն բարբառո հանապատի»։ Իշխանություններին միայն ընդդիմադիրներին լռեցնելն ու նրանց վրա գործեր «կարելն» է անհանգստացնում։

Վերջին տարիներին ակնհայտ հետընթաց է նաև կրթական ոլորտում։ Ինչ-որ բարեփոխումների անվան տակ անընդհատ փորձարկումներ են կատարում այս ոլորտում, որի պատասխանատուները ձգտում են կրթական բաղադրիչից դուրս հանել մեր ազգայինն ու ինքնության բաղադրիչը կազմող մասերը։ Այսինքն, իշխանությունների կողմից խնդիր է դրվել, որ կրթությունը ևս համապատասխանեցվի «խաղաղության օրակարգի» կամ դրա, այսպես ասած, նոր տարածաշրջանային իրողությունների տրամաբանությանը։ Իսկ սա նշանակում է խեղաթյուրել հայ ժողովրդի պատմությունն ու պատմական ժառանգության մասին պատկերացումները։

Միևնույն ժամանակ, գիտական ու վերլուծական լուրջ միտքն անտեսվում է, էլ չենք խոսում առողջ քննադատության մասին, իսկ դրա փոխարեն այսօրվա քաղաքական վերնախավն իր քայլերով խրախուսում է մակերեսայնությունը, ցուցադրականը, որն էլ պետք է նպաստի մարդկանց շրջանում սոցցանցային մտածողության ձևավորմանը, երբ հանրությունն ավելի հանգիստ կմանիպուլացվի՝ առանց լուրջ վերլուծության ենթարկելու իրավիճակը։ Արդյունքում այնպիսի պատկեր կձևավորվի, որ մարդիկ պարտությունը կհամարեն հաղթանակ, կհպարտանան պարտությամբ կամ էլ հակառակորդին արված զիջումները կդիտարկեն որպես երկրի ինքնիշխանության պաշտպանությանը միտված քայլ։

Անգամ սպորտի ոլորտում է իրավիճակը շատ ծայրահեղ, ընդ որում, որքան էլ տարօրինակ թվա հենց վերը նշվածի կոնտեքստում։ Այն մարզիկները, որոնք ժամանակին մեծ ավանդ են ներդրել Հայաստանի անունը բարձր պահելու համար, իրենց զգում են անտեսված։ Իշխանությունները նեղացրին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, որը Հայաստանի դրոշի ներքո հանդես չի գալիս դրանից հետո, նաև Հենրիխ Մխիթարյանին, որը ստիպված ժամանակից շուտ դադարեց հանդես գալ հավաքականի կազմում, և այլն։ Փաշինյանին ու իր թիմին հաղթողներ պետք չեն։ Նրանք պարտության խորհրդանիշ են, ու պետք է պարտություն լինի ամեն ոլորտում, և դրան պիտի հասարակությունը վարժվի:

Կարճ ասած՝ իշխանություններն անգամ փոքր հարցերում են ձախողվել, չնայած կա կարծիք, որ շատ դեպքերում գործ ունենք ոչ թե զուտ ձախողման, այլ հստակ քաղաքականության հետ: Իսկ այս պայմաններում անիրական է դառնում ակնկալել, թե գլոբալ խնդիրներում հնարավոր է բեկում մտցնել ու հաջողություններ արձանագրել այս իշխանությունների օրոք։ Միակ հարցը մնում է այն, թե մինչև երբ է հայ ժողովուրդը հանդուրժելու, որ եղածը քանդեն: Մինչև վե՞րջ, երբ այլևս ավերելու ոչինչ չմնա՞...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ
Ամենադիտված