Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական փոփոխությունները, ինչպիսիք են ծնելիության մակարդակի փոփոխությունը, բնակչության ծերացումը և միգրացիոն հոսքերի աճը, ձևավորում են երկրների ապագան։ Եթե 20-րդ դարի կեսերից սկսած աշխարհում մի երևույթ էր նկատվում, որն անվանում էին «ժողովրդագրական պայթյուն», ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։

«Ժողովրդագրական պայթյունի» համատեքստում վերլուծություններ էին կատարվում, թե աշխարհի բնակչության կտրուկ ավելացումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով ռեսուրսների սակավությունը և համապատասխան պայմանների բացակայությունը։ Անգամ կարծիքներ կային, թե այն կարող է ապագա հակամարտությունների խորացման պատճառ դառնալ։ Հիմա մասնագետներն արդեն ահազանգում են մի երևույթի մասին, որը նախանշում է բնակչության թվի և ծնելիության մակարդակի էական նվազման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն 20-րդ դարի, մարդկանց կյանքի տևողությունն ավելանում է, իսկ կենցաղային պայմաններն՝ աստիճանաբար բարելավվում։

Ընդ որում, ծնելիության մակարդակի էական նվազում է նկատվում նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ տևական ժամանակ բնական աճը շարունակվել է։ Օրինակ՝ ներկայում աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում՝ Հնդկաստանում, չնայած որ բնակչության թիվը դեռ ավելանում է, բայց ծնելիության ցուցանիշների կտրուկ անկում է նկատվում։ Իսկ Չինաստանը, որը մի ժամանակ աշխարհում իր բնակչությամբ առաջին տեղում էր, արդեն սկսել է բնակչության թվի նվազում գրանցել։ Թուրքիայում էլ, որի բնակչությունը տասնամյակներ շարունակ ավելանում էր, արդեն մի քանի տարի է, ինչ ծնունդների թիվը կտրուկ կրճատվել է։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, աշխարհի բնակչությունն իր գագաթնակետին կհասնի 2084 թվականին՝ շուրջ 10,3 միլիարդ, իսկ դրանից հետո կսկսի նվազել։ Բնակչության ամենամեծ բնական նվազումը, ըստ ՄԱԿ-ի վերլուծության, սպասվում է 2100 թվականին Չինաստանում և Հնդկաստանում։ Փոխարենը 2100 թվականին բնակչության ամենաբարձր բնական աճ է սպասվում աֆրիկյան մի քանի երկրում՝ Կոնգո, Տանզանիա և Եթովպիա, ինչպես նաև Ասիայում՝ Պակիստանում։ Ու պետք է հաշվի առնել, որ ապագայի զարգացումները նախանշում են նաև այսօր տեղի ունեցող գործընթացները։

Այսինքն, եթե լուրջ ժողովրդագրական խնդիրների բախվող երկրներն այս հարցը չլուծեցին, ապա այդ խնդիրները հետագայում ավելի են խորանալու՝ իրենց հետ անդունդը գլորելով պետության ներուժը։ Պատահական չէ, որ բնակչության հետ կապված խնդիրները պետության համար ուղղակի գոյաբանական սպառնալիքի նշանակություն են ձեռք բերել։ Դրա համար էլ Եվրոպայում և արևել յան Ասիայում գտնվող մի շարք երկրներ փորձում են այս հարցը լուծել ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Օրինակ՝ Չինաստանում ժամանակին տարվում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, իսկ հիմա չինական կառավարությունը ոչ միայն խրախուսում է երեք երեխա ունենալու հանգամանքը, այլև հատուկ ծրագրեր առաջ քաշում, որոնք միտված են ծնելիության մակարդակի բարձրացմանը։

Բայց ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված մասնակի ծրագրերը ոչ միշտ են արդյունավետորեն գործում, դրա համար անհրաժեշտ է ստեղծել բնակչության թվի ավելացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ճապոնիայում արդեն տարիներ շարունակ փորձում են մի քանի պետական ծրագրերի միջոցով խթանել երկրի բնակչության աճը, բայց դրանց արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ։ Ու որպեսզի երիտասարդների թվի պակասը մեծ ազդեցություն չունենա երկրի տնտեսության վրա, Տոկիոյում որոշել են քիչ-քիչ բացվել աշխարհի առաջ և ներգաղթյալներ ընդունել՝ առաջին հերթին մասնագետների պակասը լրացնելու տեսանկյունից։

Եվրոպական երկրները, որոնք նույնպես բախվում են ծնելիության ցածր մակարդակի և բնակչության ծերացման խնդրի հետ, այդ խնդիրը որոշակիորեն լուծել են ներգաղթի քաղաքականության և աշխատանքային միգրացիայի միջոցով։ Բայց դրա արդյունքում այլ քաղաքակրթական արժեք կրող մարդկանց (մասնավորապես իսլամադավան) համամասնությունն ավելացել է բնակչության մեջ, որը դժգոհությունների և ազգայնականության վերելքի պատճառ է դարձել։ Իսկ երբ եվրոպական հանրություններում արդեն հակամիգրացիոն տրամադրություններն ուժեղանում են, ապա այս երկրները ստիպված ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված հատուկ քաղաքականություն են վարելու։

Բնակչության մեծ թվաքանակ ունեցող երկրները դեռ ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար, բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը նույնպես բախվում է բնակչության թվի նվազման մարտահրավերին։ Նախ՝ Հայաստանը փոքր բնակչություն ունի և անվտանգային առումով շատ բարդ տարածաշրջանում է գտնվում։ Այսինքն, ժողովրդագրության հարցն ուղղակի ազգային անվտանգության հետ կապված առանցքային թեմա է։ Ու ցավալին այն է, որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կարող է նվազել մինչև ընդամենը 2 միլիոն մարդ։ Միգուցե բնակչության թվի նվազումը նաև ավելի մեծ լինի, եթե հաշվի ենք առնում ներկա տեմպերը։ Օրինակ՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծնելիության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով։ Միաժամանակ բավական բարձր է մահացության մակարդակը։ Իսկ «թափանիվը» հետ պտտելու համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի ավելացում, այլև երկրում համապատասխան բարոյահոգեբանական և սոցիալական պայմանների ստեղծում։

Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներից մեկն այն է, որ սոցիալական ու աշխատանքային անհրաժեշտ պայմանների բացակայության արդյունքում երիտասարդները բավական ուշ են ամուսնանում կամ էլ հետաձգում են երեխա ունենալը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է արտագաղթի շարունակականությունը և երկրի ապագայի նկատմամբ անվստահությունը, որը մարդկանց հեռանալու համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում։

Իսկ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե արտագաղթում են նրանք, ովքեր չեն ուզում իրենց երեխաները բանակում ծառայեն։ Իսկ պետության և իշխանության խնդիրը ո՞րն է, բանակի և պետության նկատմամբ վստահության վերականգնումը, այնինչ գործող իշխանության պարագայում միայն անվստահությունն է խորանում, մարդիկ սպասում են, թե իշխանություններն էլ ինչ են զիջելու հակառակորդին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված