Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ադրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման տարիներին միշտ էլ «ժողովրդից թալանվածը վերադարձնելու» թեման եղել է հանրային քննարկման օրակարգի թեժ կետերից մեկը։ ՔՊ-ի ղեկավարն անընդմեջ հայտարարում է, թե ժողովուրդն իրեն իշխանության է բերել, որպեսզի ժողովրդից վերցվածը վերադարձնի։ 2019 թվականին նա անգամ հայտարարում էր, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իսկ մարդիկ էլ մեծ ոգևորությամբ ծափահարում էին և սպասում, թե երբ է իրենց «փրկիչը» վերադարձնելու «իրենց պատկանող» գումարներն ու ունեցվածքը, երբ են դրանք մտնելու իրենց գրպանները: Ընթացքում նույնիսկ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, ճոխ թվեր հայտարարվեցին, և ոմանց թվում էր, թե իսկապես պետությանը խոշոր գույք ու միջոցներ են վերադարձվելու: Այնինչ, ժամանակի ընթացքում գործերից շատերը կարճվում էին, կամ չնչին միջոցներ էին վերադարձվում պետությանը՝ ի համեմատություն հայտարարվածի։

Այդպես հանրությունը որոշ ժամանակ կերակրվեց աղմուկով, բայց, ի վերջո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մեծամասնությունը հասկացավ: Ուստի, Փաշինյանը որոշեց խաղարկել թեման՝ մանիպուլ յացիան փորձելով ծածկել նոր մանիպուլ յացիայով և հայտարարելով, թե ապօրինի գույքի վերադարձի թեմայով իրենք իսկապես թերացել են, բայց հիմա արդեն օրենսդրական մեխանիզմներ են ստեղծել դրա համար ու սկսելու են անցնել գործի։ Ու նա սկսեց անգամ իր սոցցանցի էջում ժամանակ առ ժամանակ ներկայացնել, թե ինչ գույքեր կամ միջոցներ են վերադարձրել։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը. հնամաշ ինչ-որ մեքենայի, ծիծաղելի հողակտորի, փոքրիկ բնակարանի կամ տարածքի մասին, որն առաջացնում է հանրության մեծ մասի առնվազն քմծիծաղը կամ ծաղրը։

Ընդ որում, Փաշինյանն այս թեման առանձնահատուկ «թարմացնում» է ընտրական գործընթացներին զուգահեռ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ֆոնին նա դարձյալ սկսեց պտտել հնամաշ «սկավառակը»՝ «թալանի», «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր»-ի, «Յաշիկ առ Յաշիկ»-ի, կամ, ինչպես սոցցանցային օգտատերերն են կատակում, «քաբաբ առ քաբաբի» մասին։ Պարզ է, որ հաջորդ տարի կայանալիք (եթե արտահերթ չլինի) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը գույներն ավելի է խտացնելու, ասենք՝ «դղյակ առ դղյակ» վերադարձնելու ծիրում։

Իսկ իրականում, ընդհանուր առմամբ, ինչքա՞ն միջոցներ են, օրինակ՝ այս տարի վերադարձվել պետությանը։ Պաշտոնական տեղեկության համաձայն, դատախազությունը 2,5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի էլ բավարարված հայցեր կան։ Այսինքն, ընդհանուր կազմում է 1,5 մլրդ դրամ, որը շատ չնչին գումար է՝ ի համեմատություն Փաշինյանի ներկայացրած (ընդ որում, ոչ միայն 2018 թվականից հետո, այլև դրանից առաջ) կամ մարդկանց պատկերացրած «թալանի» չափերի։ Ավելին, դա չնչին գումար է՝ նույնիսկ համեմատած հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խայտառակ ծախսերի: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ մեծ հարց է, թե պետությանը վերադարձված հողակտորներն ու գույքերը ինչպես ու ինչ գնով կվաճառվեն, քանի որ կարող է պարզվել, որ դրանք ավելի ցածր շուկայական գին ունեն, քան այն չափը, ինչ ներկայացվում է։ Մեկ այլ հարց է, որ եթե վաճառվելու է, ապա արդյո՞ք տվ յալ գնորդի կողմից վճարվող ֆինանսական միջոցներն ազնիվ ճանապարհով են ձեռք բերվել։ Թե՞ հաջորդ իշխանության օրոք կարող է պարզվել, դրանք նորից «ապօրինի գույք» են: Միևնույն ժամանակ կասկածներ կան հանրության մեջ, որ այդ գնորդները հիմնականում իշխանամերձ շրջանակներից են։ Այսինքն, կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի վերադարձի, այլ պարզապես ունեցվածքի վերաբաշխման հետ:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինս որևէ կապ չունի այդ գույքերի կամ գումարների վերադարձի հետ։ Եթե այդքան թափով հետ են բերում, ապա ինչո՞ւ դրա հաշվին գոնե մի քիչ չեն բարձրացնում թոշակները, ինչո՞ւ ՀՀ որևէ քաղաքացի, քպականներից բացի, իր կյանքի, կենսամակարդակի բարելավում չի զգում, այլ ընդհակառակը։

Փոխարենը լիարժեքորեն օգտվում են իշխանավորները։ Բարձր աշխատավարձեր, ահռելի պարգևավճարներ, անիմաստ, բայց ճոխ գործուղումներ, շռայլ ծախսեր. ահա թե ում կյանքն է բարելավվել: Ու ոչ միայն «վերադարձրածի» հաշվին, որովհետև վերադարձված խել քը գլխին ոչինչ չկա էլ: Այսինքն, նրանք չեն էլ կարող վերադարձնել, նրանք միայն հանձնում են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»
Ամենադիտված