Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրարշավն, իհարկե, կարճատև էր, բայց պայքարի մեջ մտած թեկնածուներն ու նրանց թիմերը, կարծում ենք, հասցրեցին դրսևորվել, իսկ գյումրեցիներն էլ՝ կողմնորոշվել: Մարտի 30-ին կլինի քվեարկությունը, իսկ 31-ին արդեն պատկերը պարզ կդառնա: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ թողարկումը համընկնում է «լռության օրվա» հետ, կարծում ենք՝ հիմա արդեն կարելի է որոշակի ամփոփումներ անել՝ հատկապես կապված քարոզարշավային դրսևորումների ու, մասնավորապես, «իշխող ուժի» նախընտրական վարքագծի վերաբերյալ:

Օրերս, ինչպես հայտնի է, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ սրտնեղել էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը ոչ միայն համարձակվել էր գնալ Գյումրի, այլև այնտեղ քարոզարշավի էր մասնակցում: Սա առաջին դեպքը չէ, այլ քպականներ ևս հասցրել են տարբեր առիթներով այդ «նարատիվը» պտտեցնել, թե՝ «վա՜յ, ամա՜ն, Երևանից գալիս են Գյումրի, քաղաքականացնում են մեր «հալալ-զուլալ» ՏԻՄ ընտրությունները...»:

Անկեղծ ասած, այս ամենը երգիծական մի լավ մանրապատումի թեմա կլիներ, եթե իրականությունն այսքան դժգույն չերևակվեր՝ քպական «կարկառունների» ընկալման իմաստով: Դե, «քաղաքականացման» մասին դարակազմիկ արտահայտությունները կարելի է ընդհանրապես շրջանցել, քանզի ցանկացած ընտրություն, ինքնին, արդեն իսկ քաղաքական գործընթաց է, էլ դրա ի՞նչը քաղաքականացնես: Ոնց որ ասեն՝ մի թրջեք ջուրը, կամ՝ քարը քարացավ:

Բայց շատ ավելի հետաքրքրական պարագա կա, որին թե՛ մենք ենք ավելի վաղ ուշադրություն դարձրել, թե՛ այլ մեկնաբաններ: Դիտարկենք ըստ հերթականության: Նախ՝ ո՞վ ասաց կամ այդ ո՞վ է որոշել, որ որևէ այլ գործիչ կամ որևէ քաղաքական ուժ, առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի չի կարող կամ իրավունք չունի Հայաստանի որևէ քաղաքում կամ գյուղում սատարել տեղական ընտրություններին մասնակցող որևէ գործչի կամ թիմի, անկախ նրանից, թե ինչ կուսակցության է պատկանում կամ Հայաստանի որ բնակավայրից է: Հո չի քվեարկո՞ւմ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ կոնկրետ Գառնիկ Դանիելյանը տվյալ դեպքում Գյումրի էր մեկնել «Սրբազան շարժման»՝ Փաշինյանին հեռացնելու նպատակով իրականացվող «Չեմ վստահում» նախաձեռնության հետ կապված:

Երրորդ. ով՝ ով, բայց ՔՊ-ն այս թեմային ավելի լավ էր՝ ընդհանրապես չմոտենար, նույնիսկ թեկնածուներից մեկի քարոզարշավի անմիջական մասնակից... ֆայտոնով: Ախր, ՔՊ-ն այդ ծանրաձողը ի սկզբանե ոտքին է գցել: Մենք չէ, այլ բազմաթիվ գյումրեցիներ ու Գյումրու ընտրապայքարին աչալուրջ հետևող փորձագետներն են հավաստիացնում, որ ՔՊ-ն «հայրաքաղաքում» շանս չունի: Ու ՔՊ-ի վիճակը Գյումրիում այնքան վատ է, որ երկար ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում: Իրենց շարքերում այն կարգի անթեկնածու էին, որ «լեգեոներ» ներգրավեցին՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, որ նախքան այս հասցրել էր այլ ուժերի համար էլ գործել, իսկ հիմա... ՔՊ է: ՔՊ-ի գործերը Գյումրիում այն աստիճան վատ են, որ քարոզարշավին ներգրավել էին նաև Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ նկատվել էր Սարիկ Մինասյանի նախընտրական միջոցառման ակտիվ մասնակիցների շարքում: Ու դա, բնականաբար, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Հարկավ, իրենց գործն է, թե ում կներգրավեն: Բայց խոսքը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված այն նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում:

Փաստորեն, ՔՊ-ում այնքան խառն են, որ արդեն... խառնվում են: Դեռ չենք խոսում քարոզարշավի նպատակով ՔՊ-ի կողմից Գյումրիում իջեցված պետպաշտոնյա-պատգամավորական «երևանյան դեսանտի» մասին:

Հիմնականը. Գյումրիում դիտարկված ընտրարշավի ընթացքը թույլ է տալիս ասել, որ ամենավատ, մրցակիցներին թիրախավորող ու վիրավորող, վարկաբեկող, տոտալ հակաքարոզչական... քարոզչություն հենց ՔՊ-ն է անցկացնում: Գիտե՞ք, ՔՊ-ի նման պահվածքը նաև վիրավորանք է քաղաքային բարձր մշակույթի համբավ ունեցող Գյումրու և գյումրեցիների նկատմամբ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին, որ գնացել ու Գյումրիում իր խազ ընկած «ձայնապնակն» էր միացրել «նախկիննե՜ր... թալա՜ն... պադվալի կռիսնե՜ր... հետ տված բրաբուսնե՜ր» ու նման բաներ:

Ի դեպ, պետք է նկատել, որ ՔՊ-ից բացի, մյուս ուժերը, որ շատ տարբեր են միմյանցից, որոշ դեպքերում՝ տարաբևեռ, գոնե մինչև այժմ հիմնականում կոռեկտ են պահել միմյանց նկատմամբ: Առանձին դեպքերում պարզապես ստիպված են եղել հակադարձել ՔՊ-ի թիրախավորումներին:

Եվ էլի. շատ է խոսվում այն մասին, որ Գյումրու այս ընտրությունները չափազանց կարևոր են նաև երկրում տրամադրությունների բյուրեղացման ու իշխանափոխության գործընթաց ծավալելու տեսանկյունից: Այո, կարևոր են: Սակայն, կարծում ենք, քաղաքական մարտավարության առումով արդարացված չէ միանգամից շատ բան հենց այս ընտրությունների հետ փոխկապակցելը: Գյումրու ընտրությունները որոշակի «լակմուսի թուղթ» կարող են լինել: Այո, կարող են խթանել ներքաղաքական զարգացումներ, բայց նախ՝ պետք չէ մոռանալ քվեարկության մասնակցության ցուցանիշի մասին, երկրորդ՝ երկիրը, հասարակությունը իշխանափոխության կարիք ու պահանջ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն կոնկրետ Գյումրիում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՀիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ԵրևանՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում են
Ամենադիտված