Ո՞վ է ասում, թե Հայաստանում իշխանափոխություն չի լինում, բա սա ի՞նչ է
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական գուբեռնյաում իշխանափոխություն եղել է ցարերի ժամանակներից մինչև օրս: Գուբեռնյաի, ֆորպոստի պահակությունը ժառանգաբար փոխանցվել է ցեղատականքին:
Ահա ձեզ հերթական պահակափոխության հերթափոխությունը, «վլաստը» հանձնում են իրենց թուլեքին: Իսկ «ընդդիմությունը» բողոքում է, թե իշխանափոխություն չի լինում: Չնայած ոմանք արդեն խելոքանում և «կառուցողական ընդդիմութուն» են դառնում, գալիք ՀԺ-ում (հակազգային ժխոր) երիտտականքի կողքին տեղեր ապահովում:
Գերված Հայաստանում իրական իշխանափոխություն կլինի միայն նրա ազատագրումից հետո, երբ մեկընդմիշտ ցեղատականքի ձեռքից կվերցվի երկիրն ու կառավարման լծակները և մեկընդմիշտ կհանձնվի ցեղի առաջնորդներին...