Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ 

Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ինտեգրմանը աջակցելու համար, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ այս անպատիժ հանցագործության պատճառների հետևանքների և մնայուն դասերի մասին։ 

Դինա Տիտուսը շեշտել է, որ ուսանողներին Հայոց ցեղասպանության մասին կրթական ռեսուրսներ ներկայացնելուն միտված օրինագիծը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարի մաս է, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Այս օրինագիծը հավատարմություն է ճշմարտության և արդարության և կրթության ուժի նկատմամբ՝ միտված ապագա սերունդների համար ավելի տեղեկացված և կարեկցող աշխարհ կառուցելուն»,- ասել է կոնգրեսականը։ 

Գաս Բիլիրակիսը իր հերթին նշել է, որ հարկավոր է ճանաչել անցյալի վայրագությունները, որպեսզի կանխեն ապագայում դրանց կրկնությունը։ «Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկվածությունն է, դրա համար ես հպարտ եմ, որ նորից Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագծի համահեղինակ եմ»,- ընդգծել է Բիլիրակիսը։ 

Դեյվիդ Վալադաոն ասել է, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը 1.5 միլիոն մարդու կյանք է խլել, և չափազանց կարևոր է, որ այդ մութ էջը չմոռացվի։ «Այս ողբերգության մասին ամերիկացիներին ուսուցանելը կարևոր նշանակություն ունի։ Որպես Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես հպարտ եմ, որ աջակցում եմ կրթական ջանքերն ամրապնդելու քայլին և վերահաստատում եմ մեր հավատարմությունը ճշմարտությանն ու հիշողությանը»,- ընդգծել է Վալադաոն։ 

Օրինագծի մասին խոսել է նաև կոնգրեսական Թեդ Լյուն. 

«Հայերի ցեղասպանությունը չարի ամենասարսափելի դրսևորումն է։ Չնայած մենք չենք կարող 110 տարի հետ գնալ. որպեսզի կանխենք մոտավորապես 1.5 միլիոն հայերի սպանությունները, բայց մենք կարող ենք օգտագործել կրթությունը, որպեսզի երաշխավորենք, որ զոհերը երբեք չեն մոռացվի։ Այս վայրագությունները տևական ազդեցություն են թողել Հայաստանի և հայկական սփյուռքի վրա։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք երաշխավորենք, որ ապագա սերունդները կիմանան այս կոտորածի մասին, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է Լյուն՝ նշելով, որ ուրախ է միանալ Դինա Տիտուսի նախաձեռնությանը։


Հետևեք մեզ՝ այստեղ

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին
Ամենադիտված