Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Տեղեկատվական պայքարի ժամանակակից բնագծերը. իսկ պաշտոնական մակարդակով ինչ-որ բան արվո՞ւմ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա ժամանակաշրջանում պատերազմական ու թշնամական գործողությունները ոչ միայն դասական ձևով են արտահայտվում, այլև հիբրիդային բնույթ են ստացել, այսինքն՝ դրանք ուղեկցվում են նաև տեղեկատվական պատերազմի բաղադրիչներով։

Եվ եթե ռազմական գործողությունները որոշակի ծավալման սահմանային գոտի կամ տարածք են ընդգրկում, ապա տեղեկատվական հակամարտության դաշտը շատ ավելի լայն է ու ընդարձակ։ Երբեմն նույնիսկ անսահմանափակ: Տեղեկատվական պայքարի հարթակ կարող են լինել ոչ միայն լրատվամիջոցները, այլև սոցիալական մեդիան ու թվային տիրույթն ընդհանուր առմամբ։ Իսկ թվային միջավայրը, ուզենք թե չուզենք, մուտք է գործել մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։ Ըստ այդմ, տեղեկատվական պատերազմի դեպքում թիրախ կարող են լինել ոչ միայն պետության անվտանգային հատվածն ու բնակչությունը, այլև միջազգային ու համաշխարհային հանրությունն ընդհանրապես։

Այս համատեքստում շատ կարևոր է, թե ինչպես են ընկալվում ներկայացվող «պատումները»։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր շատ ուժեղ քարոզչական պայքար է ընթանում մի կողմից՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի, իսկ մյուս կողմից էլ՝ հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Արևմուտքի քարոզչության շրջանակներում փորձ է կատարվում ներկայացնել Ռուսաստանը որպես կայսերական ամբիցիաներ ունեցող պետություն, որը հարձակվում և հողեր է գրավում իր հարևան պետություններից։ Ու արևմտյան «պատումներն» ուռճացվում են մինչև ծայրահեղություն, թե Ռուսաստանն, օրինակ՝ պատրաստվում է նաև Եվրոպայի վրա հարձակվել, ու այդպիսով եվրոպական երկրների հանրությունների շրջանում խորացնում են հակառուսական, ավելին՝ թշնամական տրամադրվածությունը։

Ռուսական տեղեկատվական քարոզչությունն էլ ներկայացնում է, որ Ուկրաինան արհեստականորեն բոլ շևիկների կողմից ստեղծված պետություն է, իսկ ռազմական գործողություններն արդարացված են, քանի որ ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանության խնդիր կա, որոնք ճնշումների են ենթարկվում ուկրաինական իշխանությունների կողմից։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում այն գաղափարը, թե Արևմուտքն իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար Ուկրաինային որպես գործիք է օգտագործում ընդդեմ Ռուսաստանի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարելի է ասել, որ մեր պետությունն անկախությունից ի վեր տեղեկատվական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Իսկ վերջին տարիներին այդ գրոհներն ավելի են սաստկացել, քանի որ ադրբեջանական կողմը մեծ ռեսուրսներ է ներդնում այս ուղղությամբ։ Ցավոք, պետք է ընդունել, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի այս ուղղությամբ, քանի որ կարողանում է հորինված, իրականության հետ որևէ աղերս չունեցող ու կեղծ պատմությունները շրջանառության մեջ դնել ու հրամցնել որոշակի շրջանակների։ Ու ամենացավալին այն է, որ Հայաստանում ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև տեղեկատվական դաշտի հետ կապ ունեցող անձինք ևս շատ դեպքերում կուլ են տալիս թշնամական երկրի տեղեկատվական խայծերը։ Դա մի կողմից գալիս է նրանից, որ, նախ՝ Հայաստանում մեդիագրագիտության պակաս կա, իսկ մյուս կողմից էլ՝ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ որոշակի անվստահություն կա։

Բազմիցս ենք ականատես եղել, որ որևէ տեղեկություն իշխանությունները հերքել են, բայց հետո դրանք իրականություն են դարձել։ Բայց ամենավատն այն է, որ ՀՀ իշխանությունները մեր ներքին դաշտ են բերում ադրբեջանական կեղծ նարատիվները, որոնք Բաքուն տարիներ շարունակ փորձել է տեղ հասցնել, բայց այդպես էլ չի կարողացել։ Օրինակ՝ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված գաղափարի մասին, բայց վախենում է նշել արցախցիների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին։ Ու անընդհատ ինչ-որ անհասկանալի «խաղաղության օրակարգ» է զարգացվում այն պարագայում, երբ Ադրբեջանը նենգափոխված քարոզչությամբ անընդհատ գրոհում է Հայաստանի վրա։ Ու այս համատեքստում անգամ միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանն օգտվում է առանձին լոբբիստների ծառայություններից և կիրառում է տեխնոլոգիական վերջին նվաճումները, օրինակ՝ արհեստական բանականության գործիքները։

Այնինչ հայկական կողմն այնքան հիմքեր ու փաստեր ունի, որ կարող է միջազգային մամուլն ուղղակի հեղեղել, թե ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Իսկ դրան կարող է նպաստել նաև Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի քննությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց հրաժարվել դատական հայցերից։

Իրականում Հայաստանն ունի ոչ միայն փաստական մեծ բազա և կարիք չունի Ադրբեջանի նման կեղծել պատմությունն ու փաստերը, այլև կատարման մեծ ներուժ, ինչպես նաև կարող ու հզոր Սփյուռք, որի հնարավորությունները, ցավոք, տեղեկատվական դաշտում գործի չեն դրվում։ Մի շարք երկրներում սփյուռքահայերն առանց մեր պետության աջակցության են իրենց գործն անում՝ նույնիսկ շատ դեպքերում դեմ գնալով քպական իշխանության կողմից վարվող ոչ հայամետ ու հայաստանամետ պետական քաղաքականությանը։ Հայաստանում էլ շատ միավորներ ու անհատներ ինքնուրույն ահռելի գործ են անում: Սակայն այդ ամենը քիչ է առանց պետական քաղաքականության: Այնինչ օրվա իշխանությունները ոչ միայն չեն աջակցում այդ ամենին, այլև նույնիսկ հակառակը՝ խանգարում և խոչընդոտում են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters
Ամենադիտված