ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով


Գյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացին

Վերլուծություն

Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը երեկ հանգուցալուծվել է, բայց կարելի է ասել` թերևս մասամբ։ «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ի վերջո, հայտարարություն տարածեց` աջակցություն հայտնելով ամենաշատ ընդդիմադիր ձայները հավաքած թեկնածուին` Հայ կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Ընտրությունների արդյունքները հայտնելուց անմիջապես հետո 2 այլ ուժեր` «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել էին, որ առանց պաշտոնի ակնկալիքի միանում են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյան էլ ընդամենը հայտնել էր, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։

Մի քանի օր շարունակ Գրիգորյանը բավականին լուրջ մարդկային և քաղաքական ճնշման տակ էր գտնվում։ Հաշվի առնելով նրա և Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջև տասնամյակներով ձգվող հակամարտությունը, որի ընթացքում նաև կրակոցներ և զոհեր են եղել, շատերը, այդ թվում նաև գործող իշխանությունները, հույս ունեին, որ Գրիգորյանը, ի վերջո, չի միանա Վարդան Ղուկասյանին և իրենց կհաջողվի Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ։ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։ Նա ներողություն է խնդրել իր ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, հայտնել, թե սա իր կյանքի ամենաբարդ ու ամենածանր որոշումն է եղել։

Ընդ որում, Մարտուն Գրիգորյանը հատուկ նշում է, թե այսուհետ հետագա ամբողջ պատասխանատվությունը` քաղաքի ճակատագիրը ՔՊ-ին չտալու մասով, մնում է մյուս 3 ուժերի վրա` փաստացի տարանջատվելով ընդդիմությունից։

Այդուհանդերձ, Գրիգորյանի այս հայտարարությունը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ, միանալով Վարդան Ղուկասյանին, որի ստեղծած արատավոր բարքերի դեմ ժամանակին անձամբ պայքարել է, Մարտուն Գրիգորյանն ինքն էլ ստանձնում է Գյումրիում առաջիկայում հնարավոր զարգացումների պատասխանատվությունը։

Գործող իշխանությունները երեկվանից խուճապի մեջ էին և վիրավորանքների ու հայհոյանքների տարափ էին տեղում Մարտուն Գրիգորյանի և մյուս թեկնածուների վրա։ Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունը նաև փորձի Վանաձորի ճանապարհով տանել Գյումրիի իրավիճակը, երբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պարզապես ձերբակալեցին և գրեթե 3 տարի պահեցին անազատության մեջ։ Ամեն դեպքում Գյումրին, եթե հետընտրական զարգացումները չտեղափոխի Երևան, ապա լուրջ խնդիրների առջև կարող է բախվել։

Մանան Իփակյան

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու
Ամենադիտված