Երեք երեխաներին սպшնած կնոջը 20 տարվա ազատազրկում է սպառնում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոյարսկի Կանսկ բնակավայրում երեք երեխաներին սպանած կնոջը 20 տարվա բանտային կյանք է սպասվում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Իրավապահ մարմնից հայտնել են, որ կանանց դեպքում սա առավելագույն պատժաչափն է, քանի որ կանանց դեպքում ցմահ ազատարկում չկա։
Երկուշաբթի իրավապահ մարմինները հայտնել էին, որ Կանսկի տներից մեկում հայտնաբերել ենք երեք անչափահաս երեխաների անշնչացած մարմիններ՝ չորսամյա աղջնակի, 7 ամսական ու 8 տարեկան տղաների։
Նրանց գլխի և մարմնի այլ մասերում եղել են կտրած-ծակած վերքեր. 29-ամյա մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հատկանիշներով։
Հետևեք մեզ՝ այստեղ