Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս


«Երբ սպիտակ սավանով բժիշկները ծածկում էին հիվանդին, հասկանում էինք՝ մեկն էլ հեռացավ մեզանից...»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վիտալի Խաչատրյանը մեկն է այն հարյուրավոր արցախցիներից, ով երկվորյակ եղբոր՝ Եգորի հետ հրաշքով փրկվել է Հայկազովի ՎՔՆ պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից։ 

MediaHub-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ Արցախի պատմության մեջ այդպիսի ցավալի դեպք չի հիշում, երբ մեծամասամբ քաղաքացիական բնակչության մասնակցությամբ, այդպիսի մասայական մահեր արձանագրվեն, իսկ փրկվածների մի մասը՝ անդամահատվեն, ապրեն կիսատ։ Հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած կրակի հորից իրեն հաջողվել է փրկվել, դուրս է եկել միայնակ` մարմնի 60% այրվածքով։

«Ես ու հարազատ եղբայրս, ինչպես նաև մեր մյուս եղբայրներն ու բարեկամները ևս գնացել էինք վառելիքի հետևից, որ հաջորդ օրը դուրս գանք քաղաքից։ Այնքան մարդ կար հավաքված, անհանգիստ վիճակում էինք։ Մի կողմից Արցախը հայաթափելու որոշումը, դեռ մարտական դիրքերում գտնվող շրջափակման մեջ հայտնված մեր ընկերները, պաշարված շրջանները, մյուս կողմից՝ անորոշ ապագան։ Ժամերով կանգնել ենք այնտեղ, երբ ծխել ենք ցանկացել, տարածքից հեռացել ենք մոտ 200մ, հետո վերադարձել մեր հերթին։ Մի մասը տեղում էր ծխում, բայց նկատողություն էինք անում, որ հրավտանգ է, տոննաների է հասնում բենզինը, հանկարծ հրդեհի օջախ չդառնա։ Բոլորն ուզում էին արագ վերցնել իրենց չափաբաժինը, հեռանալ այդ տարածքից», -հիշում է Վիտալին։

Նրա խոսքով՝ շինության նկուղային հարկում շատ մարդ է եղել։ Ինքը լսել է, որ այնտեղ անգամ անհնազանդության փորձեր են եղել, չեն պահպանվել անվտանգության կանոնները, կամ մի մասը փորձել է ինքնուրույն սեփական միջոցներով վառելիքը հանել տարաներից։ Ժամերով սպասելուց հետո, երբ արդեն մթնել է, հանկարծ ոտքի տակ շինության առաջին հարկի հատակները սկսել են շարժվել, ինչից հետո պայթյուն է առաջացել, որի ալիքն այնքան ուժգին է եղել, որ երկվորյակ եղբայրներին, հարազատներից ևս 2 հոգու գցել է ուղիղ կրակի հորը, մյուս երկուսին, իր խոսքով, շպրտել է դեպի դրսի կողմ։ 

«Այդ ընթացքում ես իմ գիտակցությունը չեմ կորցրել, անգամ երբ հայտնվել եմ նկուղային հարկում, և կրակը մոտենում էր ինձ. բոլորը օգնություն էին խնդրում, այդ ձայները դեռ ականջիս մեջ է և չգիտեմ՝ կմոռանա՞մ մի օր»,- ասում է Վիտալին, ապա նշում, որ իրեն դժվարությամբ, բայց հաջողվել է դուրս գալ կրակի փոսից, անգամ երբ մարմնի կեսից ավելին վառված էր։

«Ոտքս չէի կարողանում հանել, մնացել էր «նաստիլ»-ի տակ։ Բայց մի կերպ ճանկռելով, ինքս ինձ հրելով դուրս եմ եկել ու միանգամից պառկել ջրափոսում, որ հովանամ, շորերս վառվել էին, մեջքս չէի զգում, ձեռքերս ու ոտքերս լրիվ այրված էին։ Տարածքում բոլորը վազում էին, ով կարողանում էր փրկում էր մյուսներին։ Իմ ընկերներից մեկը եկավ, որ ինձ իր մեքենայով հասցնի հիվանդանոց, բայց քանի որ Եգորի ու մյուսների տեղը չգիտեի, հակառակ հորդորներին՝ չհամաձայնվեցի»։ 

Մարմնի կեսից ավելին վառված վիճակում Վիտալին շարունակել է փնտրել եղբորը, աներորդուն, մյուս հարազատներին։ 

«Երբ տեսել եմ Եգորին, փաթաթվել ենք իրար, մենք ամբողջ կյանքում միասին ենք եղել, նույնիսկ երբ դեռ չէինք ծնվել.... ուրախացանք, որովհետև այդտեղ ողջ մնալու հավանականությունը քիչ էր։ Հետո սկսել ենք մյուսներին փնտրել։ Բարեբախտաբար, ում հետ գնացել ենք, բոլորս ողջ ենք մնացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Փրկարարների օգնությամբ այրվածքներ ստացած մյուս հայրենակիցների հետ երկվորյակ եղբայրները տեղափոխվել են Իվանյանի հոսպիտալ, Ստեփանակերտի հիվանդանոցներում տեղ չկար։ Հաջորդ օրն ուղղաթիռով նրանք ևս տեղափոխվել են Երևան։ 

«Շատ ծանր ժամանակահատված էր մեր ընտանիքի համար, դա իսկական հարված էր հատկապես մեր ծնողների համար։ Չգիտեին՝ մեր առողջական վիճակի մասին մտածե՞ն, թե՞ տեղահանության, մանկահասակ երեխաների հետ գաղթի ճանապարհը պակաս դժվար չէր»։ 

Երկվորյակ եղբայրների մայրը՝ տիկին Նինան, որդիների ողջ մնալը հրաշք է համարում. «Գիտե՞ք՝ քանի անգամ են բժիշկներն ասել, որ հավանականությունը մեծ է, որ այս վիճակից դուրս չգան։ Բայց, փառք Աստծո, հիմա լավ են»։

Վիտալին հիշում է վերակենդանացման բաժանմունքում անցկացրած օրերը, երբ ամեն օր մի նոր մահ էր արձանագրվում։ «Երբ սպիտակ սավանով գալիս ու հիվանդին ծածկում էին, հասկանում էինք՝ մեկն էլ հեռացավ մեզանից»,- մտքերը դժվարությամբ վերարտադրում է մեր զրուցակիցը։ 

Հայաստան տեղափոխվելուց հետո Խաչատրյանների ընտանքն առ այսօր էլ բուժհաստատություններում է։ Վիտալին ու Եգորն ապաքինվելուց հետո շարունակում են ամբուլատոր բուժումներ ստանալ, մինչև վերջնականապես կկազդուրվեն։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենԲժիշկը պարզաբանել է՝ ինչպես է նստակյաց ապրելակերպը վնասում սրտինՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված