Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս


«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար»

Հասարակություն

«1915 թ Հայոց ցեղասպանությունը մեր ողջ պատմության ամենաահավոր, սահմռկեցուցիչ, իր նախադեպն ու հավասարը չունեցող ողբերգությունն է: Դա միշտ մնալու է որպես մեր պատմական ողբերգություն մեր հիշողության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան: Նշում է՝ չի ուզում հիմա վերապատմել, թե ինչպես են մեզ 110 տարի առաջ մորթել ու ցեղասպանել: «Չի կարելի երբեք խաղալ մի ամբողջ ազգի այդպիսի ողբերգության հետ։ Նիկոլի գլխավորությամբ մի խումբ մարդիկ եկան իշխանության և սկսեցին հերթով պղծել, ոչնչացնել և՛ մեր արժեքները, և՛ մեր սրբությունները, Արցախը հայաթափել: Ի վերջո, սրանց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել պատմության մեջ առաջին անգամ: 3500 տարի այնտեղ հայություն է եղել: Հետո սկսեցին Ցեղասպանությունը կասկածի ենթարկել, ուրանալ և այլն: Գուցե ինչ-որ տեղ Արցախի հայաթափումը, Արցախի այս վիճակը, որն, իհարկե, այսպես չի մնալու, իշխանությունը փոխվելուց անմիջապես հետո Արցախի ինքնորոշման և մյուս հարցերն են դրվելու, այնտեղ ցեղասպանություն և էթնիկ զտում է կատարվել, Նիկոլը մի քիչ մարսում է, Հայոց ցեղասպանության ուրացումը չի մարսելու: Ահավոր ու ահասարսուռ կերպով է լինելու իր պատասխանը: Նիկոլը դրեց իր վերջակետը: Նա չի կարող իշխանության մնալ, և ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին այդ աղբակույտը մնում է իշխանության, սարսափելի է, որ ապրիլի 24-ին Նիկոլը վարչապետ է մնալու: Վիրուս են դրանք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ինքն անձամբ Ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ է: «Ինձ համար ցեղասպանության ուրացումը ծանր վիրավորանք է: Մի քանի տասնյակ երկիր ընդունել, դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան, չընդունելով և չդատապարտելով դա, Արցախում շարունակեց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանությո՛ւն և աշխա՛րհ, ուրանալով, կասկածի ենթարկելով այդ փաստն ու իրողությունը, Հայաստանի վերջնական ցեղասպանության հնարավորությունն եք ստեղծում: Եթե այսօր ուրանում եք, վաղն այստեղ է ցեղասպանություն անելու թուրքը: Թուրքին զսպաշապիկ կարելի է հագցնել՝ Ցեղասպանությունը ճանաչել տալով: Իսկ ցեղասպանություն եղել է, դա  կասկածի ենթակա հարց չէ, ամբողջ աշխարհը, գիտական աշխարհը, բոլորը գիտեն դա: Ամոթ է մեզ, որ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ ամոթանք տվեց Հայաստանի իշխանությանը»,-հավելում է բանաստեղծը:

Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին իշխանությունն ազգային էր, ազգապահպան, չէ՞ որ այդ ժամանակ կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հիմա Հայաստանի անկախ Հանրապետությունում ներկայիս իշխանության ներկայացուցիչն ասում է՝ պետք է հաշվենք և անուն առ անուն գրի առնենք զոհերին, մյուսն էլ, թե՝ մեր արտաքին քաղաքականության համար առաջնային չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, կամ էլ չկենտրոնանք, թե որ կողմից որքան մարդ է մահացել: Արդյոք որևէ մեկիս մտքով կանցնե՞ր, որ երբևէ հայ պաշտոնյաների շուրթերից նման հայտարարություններ կլսենք: «Ոչ միայն իմ, անգամ սատանայի մտքով չէր անցնի նման բան, անգամ սատանան իրեն թույլ չէր տա նման բան ասել: Զոհերի թիվը հաշվելու մասին հայտարարությունն անողն ո՞վ է: Փնթի, կաշառակեր քաղաքական դիակ: Մյուսի դեպքում կենտրոնանում եմ իր ծածկանվան՝ «օմեգայի» վրա: Ուրիշ ի՞նչ պետք է ասեր թուրքական կրկնակի լրտեսը: Պատկերացրեք, թե ովքեր են մեզ այսօր ղեկավարում: Պետք է լինի ազատագրական պայքար, պետք է ներսում ազատագրվենք թուրքական լծից: Այո՛, լինելու է ազատագրական պայքար Հայաստանում, ազատվելու ենք թուրքական լծից, որը բերել, դրել են մեր վզին: Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար: Սա աստվածանարգ բան է: Սրբադասված են մեր զոհերը: Միայն վերջացած մարդը կարող էր սյսպիսի բաներ ասել: Կրկնում եմ՝ սատանայի առաջ էլ ներում չեն գտնելու նման պահվածքի համար: Խաղաս մի ամբողջ ժողովրդի աննախադեպ ողբերգության հե՞տ, ասես՝ եկեք սրբադասված նահատակներին հաշվենք, մեկով ավել են, թե պակա՞ս, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին էր հաշվում՝ պլյուս-մինուս 50: Ու սրանք իշխանության են: Ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին Նիկոլը պետք է նստած լինի վարչապետի աթոռին»,-եզրափակում է Հուսիկ Արան:

Լուսինե Առաքելյան

ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենԲժիշկը պարզաբանել է՝ ինչպես է նստակյաց ապրելակերպը վնասում սրտինՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով
Ամենադիտված