Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


«Շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին, այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում»

Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր: Աշխատող ու արարող մարդն է պետության հիմքում: Նրանով է պետությունն ուժեղ, կայուն ու զարգացող: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հավելում է՝ աշխատող և արարող մարդը պետության ողնաշարն է: «Իր աշխատանքով և ստեղծած բարիքով կառուցում է պետության ողնաշարը: Ժամանակին արժևորվում էր դա և՛ աշխատանքի արժանապատիվ վարձատրության չափով, և՛ աշխատողի իրապես արժևորման եղանակով՝ ղեկավարության հարգանքից մինչև պետական ուշադրություն, հոգատարություն ու հարգանք: Այժմ դա բավականին նվազել է: Օրինակ՝ պետությունը, կարծես, իր գլխավոր ֆունկցիայից շեղվել է, իր գլխավոր պարտականությունը՝ մարդկանց համար արդարացի աշխատանք ստեղծելու և արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքով ապահովելու ֆունկցիան չի կատարվում: Կառավարությունն իր պարտականությունների տիրույթից դուրս է թողնում այս ամենը, և պարտականությունը գցում է մարդկանց վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է: Սա ոչ այլ ինչ է, քան կառավարության կամ կառավարության անդամների պատասխանատվությունից խուսափում արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու առումով: Ասել էր նաև՝ ցածր աշխատավարձերը ձեր վատ կրթության արդյունքն են: Այնինչ մեր իրականության մեջ ունենք երկու և ավելի մասնագիտություն ունեցող մարդիկ, ովքեր օրվա մեջ 12 ժամ և ավելի աշխատում են, բայց նույն բարձրաստիճան պետական պաշտոնյաների (ընդ որում՝ կիսագրագետ) աշխատավարձի նույնիսկ կեսը չեն ստանում: Այսօր 187 հազար մարդ գործազուրկ է, փնտրում է աշխատանք և չի գտնում: 950 000-ից ավելի մարդ էլ աշխատուժից դուրս է գտնվում և նրանց համար ընդհանրապես աշխատանքի առաջարկ գոյություն չունի։ Իսկ մնացած աշխատավոր հատվածը չի ստանում արժանապատիվ աշխատավարձ և չի կարողանում նույնիսկ առօրյա ծախսերը հոգալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ոլորտում շատ են նաև խնդիրները: Ոմանք կարծիք են հայտնում, որ անվերահսկելի է մասնավոր հատվածը, մյուսները պնդում են, որ օրենսդրությունը համապարփակ չէ, երրորդներն էլ հիշեցնում են՝ մարդիկ հարմարվում են աշխատանքային վատ պայմաններին, քանի որ չեն ցանկանում զրկվել աշխատանքից, որն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հնարավո՞ր է ոլորտում հասնել համակարգային լուծումների: «Հնարավոր է շատ հեշտ և արագ լուծումներ գտնել բոլոր խնդիրների պարագայում: Գործատուն միայն պետությունը չէ, գործատուները տարբեր են՝ կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և այլն, բայց պետության խնդիրն է օրենքների միջոցով ստեղծել բարենպաստ աշխատանքային միջավայր ու դաշտ, որպեսզի բոլորը պարտադիր ենթարկվեն դրան: Երբ ասում ենք, որ պետությունը կամ կառավարությունը պատասխանատու է արդարացի աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի համար, հենց միջավայրի ստեղծման, կառուցման առումով ենք ասում: Դրան հնարավոր է հասնել և՛ օրենքների, և՛ սոցիալ-տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելու պայմաններում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ վերջում նախաձեռնության ղեկավարն իր բարեմաղթանքի խոսքն է ուղղում աշխատավոր հայ մարդուն: «Պետք է արժևորենք հայ աշխատավորին, ոգեշնչենք և ասենք, որ առաջիկայում նրանք պարտադիր արժանանալու են և՛ արժանապատիվ վարձատրության, և՛ արդար աշխատանքի, և՛, իհարկե, մեծարման ու գնահատման, ինչն այսօր չկա: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին: Այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում: Մաղթում եմ համբերատարություն, տոկունություն, բեղմնավոր աշխատանք և սպասեն՝ մինչև առաջիկայում լինեն լավ և դրական փոփոխություններ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկները
Ամենադիտված