Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս


«Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»

Հասարակություն

«Սրբազան պայքարի» երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիան, որին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը, արդեն մասնակից է դարձել ավելի քան 20 հազար քաղաքացի:

Իրականում ինչպե՞ս են պարզ մարդիկ, անցորդները վերաբերվում այս նախաձեռնությանը, Aravot.am-ը զրուցեց «Սրբազան պայքարի» աջակից երիտասարդական խմբի անդամ Լիդիա Մանթաշյանի հետ:

-Այս նախաձեռնության կազմակերպիչները ակցիան իրականացնում են Երեւանի տարբեր հատվածներում: Ո՞ր թաղամասերն են համեմատաբար ավելի ակտիվ կամ պասիվ:

-Տարբեր գործոններ կան: Կախված է եղանակային պայմաններից, կախված է օրվա ժամերից, թե տեղում երբ ենք լինում: Կախված է նաեւ մեր սպասելիքներից: Եղել է, որ մեզ ասել են՝ չգնաք այսինչ վայրը, որովհետեւ, չգիտեմ՝ հարիր է այդպես ասել թե չէ, այնտեղ «նիկոլական» մասսա է, այնտեղի ժողովուրդը «նիկոլական» է: Օրինակ, պիտակավորել են Էրեբունի համայնքը, «Ռոսիա» կինոթատրոնի շրջակա տարածքը: Ասել են, որ եթե այդ տեղերը գնաք, շատ վատ է լինելու: Գնացել ենք, ու արտակարգ ընդունելություն են ցույց տվել: Էրեբունիում անգամ հյուրասիրություններով են մեզ դիմավորել: Մի խումբը կոնֆետ էր բերում, մյուս խումբը՝ թեյ, երրորդը՝ ջրեղեն եւ այլն:



Ասում էին՝ Աջափնյակում կարող է խնդիր առաջանա, վատ տեղ եք ընտրել: Բայց էլի շատ լավ են ընդունել: Մարդիկ գնում էին տուն, սուրճ պատրաստում ու բերում-հյուրասիրում էին: Մենք զգում ենք, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտները մեր պետականության, մեր ժողովրդի թշնամին են: Մարդիկ լցված են նրանց նկատմամբ: Նույնիսկ զինվորականներ են եկել՝ քվեարկել: Շեվրոնները հանում ու քվեարկում էին: Ուղղակի մի բան էին խնդրում. իրենց չնկարել:

-Ակցիայի մասնակիցների մեջ միջին եւ բարձր տարիքի մարդի՞կ են շատ, թե՞ երիտասարդները:

-Երիտասարդների մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարողների զանգվածն ավելի քիչ է: Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են: Մեծահասակների մեջ, այո, հանդիպում են այնպիսիք, որոնք ասում են՝ մենք վստահում ենք:



Երիտասարդությունը, կարող եմ ասել, 90-ից ավելի տոկոսով չի ընկալում այս իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանություն: Նույնիսկ դպրոցահասակ երեխաներ են գալիս իշխանությանը դեմ քվեարկելու: Դա ցուցիչ է, որ իրենց ընտանիքներում խոսում են ու դժգոհ են:

-Ու դպրոցականներին թույլատրո՞ւմ եք քվեարկել:

-Տեսեք: Այս քվեարկությունը իրավական ուժ չունի ու սա կարող է լինել դպրոցահասակ երեխաների կյանքի առաջին քվեարկությունը, որին իրենք ուրախությամբ ուզում են մասնակցել: Բայց մենք մի փոքր այլ կերպ ենք վարվում: Եթե երեխան, անգամ՝ մանկահասակ, ծնողի հետ է եւ ծնողը համաձայն է, որ իր երեխան քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք այդտեղ ոչ մի խնդիր չենք տեսնում: Անգամ այդ երեխաներին չենք լուսանկարում կամ տեսանկարում առանց ծնողի թույլտվության:

-Շատերը թերթիկի վրա ինչ-որ մաղթանքներ են գրում: Դրանք չե՞ք առանձնացնում: Գուցե, հետագայում գրքի տեսքով տպագրե՞ք:

-Առաջին տասն օրվանից հետո, երբ արկղերը բացեցինք եւ ընթերցեցինք. մի մարդ եկավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մտքով չէր անցնում, որ գրառումները կարդացվելու են, դրա համար 18+ բաներ է գրել: Գրառումներն ընթերցվում են: Ուղղակի դրանց բովանդակությունը շատ վատ բանի մասին է վկայում: Մարդիկ այնքան են լցված, որ ներսում կուտակվածը ուզում են ինչ-որ ձեւով արտահայտել, նեղվածությունը ներսից հանել: Շատ վատ է, որ մեր երկրում կա իշխանություն, որին մարդիկ ուզում են նման խոսքերով բնութագրել: Մենք չենք ուրախանում դրանից: Բայց դա փաստ է:

Իսկ ինչ վերաբերում է դրանք հանրայնացնելուն, չի բացառվում, որ հետագայում «ամոթի պատ» ստեղծվի: Բայց, կրկնում եմ, չենք ուզում հրապարակվի, թե մարդիկ ինչ վատ բաներ են գրում այս իշխանության մասին: Այսինքն, հասարակությունը ինչքան լցված է այս իշխանության նկատմամբ:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենԲժիշկը պարզաբանել է՝ ինչպես է նստակյաց ապրելակերպը վնասում սրտինՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան
Ամենադիտված