Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2025թ. հայտերի մրցույթ

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» (ՀՀ ԳԱԱ մրցանակ) հայցման 2025թ. հայտերի մրցույթ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ 

ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում` 

· ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 

· քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 

· հասարակական և հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ՝ հիմնարար հետազոտություններ),

· բժշկագիտություն (մեկ անվանակարգ՝ կիրառական մշակումներ)։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար, իսկ կիրառական մշակումների դեպքում` վերջին 10 (տասը) տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։

ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների թիվը չպետք է գերազանցի 5 (հինգ)-ը։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Մրցանակները շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» և «ԼԻԿՎՈՐ» կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական և/կամ գիտակրթական և/կամ գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաև տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1 (մեկ) աշխատանք:

Հայտում կարող են ներկայացվել բացառապես այն արդյունքները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել կամ ապրանքայնացման տարբեր աստիճաններ են անցել հայտերի ներկայացման ժամկետին նախորդող 5 (հինգ) և 10 (տասը) տարիների ընթացքում` համապատասխանաբար հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների դեպքում։ Հայտը չպետք է պարունակի արդյունք(ներ), որի(որոնց) համար հեղինակ(ներ)ը կամ այլ անձինք արդեն ստացել են ՀՀ ԳԱԱ մրցանակ կամ այն(դրանք) վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում արժանացել է(են) ՀՀ որևէ այլ պարգևի (ՀՀ Նախագահի մրցանակ, ՀՀ պետական մրցանակ, ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակ և այլն)։

Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու`

· հիմնարար հետազոտությունների դեպքում` գիտական աշխատանքի կամ շարքի գիտական ազդեցությունը, արդիականությունը, նորույթը, գիտական նոր ուսումնասիրություններ կամ ուղղություններ խթանելու հնարավորությունը, տվյալ գիտական ուղղությունից դուրս ազդեցության մակարդակը, գիտական համագործակցությունը խթանելու աստիճանը, հեղինակների ներդրումը, աշխատանքի ընդհանուր նկարագիրը և այլն,

· կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում` գիտական ազդեցությունը, նորույթը, լաբորատոր, փորձնական նմուշների, արդյունաբերական կամ սերիական արտադրության առկայությունը, պետական պատվերով կատարումը կամ տեղական/միջազգային շուկաներում վաճառքը, հաստատված լաբորատոր կամ արտադրական գիտատեխնիկական փաստաթղթերը, արտոնագրերը, առկա պահանջարկը՝ համագործակցության կամ պայմանագրային արտադրության համաձայնագրեր, առքուվաճառքի պայմանագրեր և այլն: 

ՀՀ ԳԱԱ 2025թ. մրցանակի մրցույթին պետք է ներկայացվեն հիմնարար հետազոտությունների 2020-2025թթ. և կիրառական մշակումների 2015-2025թթ. ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2025թ. մայիսի 12-ից հուլիսի 11-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2025թ. նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը։

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

· դիմում-հայտ, իսկ համահեղինակության դեպքում` նաև մասնակցության համար համահեղինակների համաձայնությունը (լրացվում է առցանց («online») եղանակով),

· հեղինակ(ներ)ի անձնագր(եր)ի և սոցիալական քարտ(եր)ի պատճենները,

· հեղինակ(ներ)ի բանկային անձնական հաշվեհամար(ներ)ը,

· հեղինակ(ներ)ի կենսագրական տվյալները («resume/CV»), 

· աշխատանքը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,

հեղինակ(ներ)ի`

· վերջին 5 (հինգ) տարիների (2020-2025թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը՝ հիմնարար հետազոտությունների դեպքում,

· վերջին 10 (տասը) տարիների (2015-2025թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը և գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների ապրանքայնացման մակարդակը հիմնավորող փաստաթղթերը` արտոնագրեր, կանոնակարգեր, շուկայական պահանջարկը հիմնավորող փաստաթղթեր, իրացման պայմանագրեր և այլն` կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում,

· երեք երաշխավորագիր (կարծիք)` աշխատանքը մրցանակի արժանի լինելու վերաբերյալ` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից (նրանցից առնվազն մեկը պետք է լինի օտարերկրյա մասնագետ),

· մրցույթին ներկայացվող աշխատանքի ընդհանուր նկարագիրը` մինչև 5 (հինգ) էջի սահմաններում` հայերեն և անգլերեն,

· մրցույթին ներկայացվող աշխատանքը։

Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

· հայտատուն պետք է առցանց («online») լրացնի դիմում-հայտը (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել),

· հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները,

· փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]՝ նամակի «Subject» դաշտում նշելով մրցույթի անվանումը,

· եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից,

· առցանց («online») լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79 (1-99), 010 56-81-83 (1-36): 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2023թ. սեպտեմբերի 20-ի համար 9/1817 որոշմամբ։ Մրցանակի շնորհման կարգին կարելի է ծանոթանալ այստեղ։ 


Հետևեք մեզ՝ այստեղ

Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան
Ամենադիտված