Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

Հասարակություն

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր: 

Տրամադրվող միջոցներից 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար–ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ ՓՄՁ-ների մրցունակության և ներառականության ծրագրի (SMECI) ներքո։ Մնացած 3 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։

SMECI ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ՄՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու արտադրանքի որակի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում լավագույն փորձին՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ՝ վարկի մայր գումարի մինչև 15%-ի չափով:  

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020–2023 թթ․ ընթացքում տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Բացի հիմնական խրախուսական դրամաշնորհներից, նախատեսվում են լրացուցիչ դրամաշնորհներ ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող բիզնեսների վերագործարկման, այնպես էլ այն կազմակերպությունների աջակցման համար, որոնք աշխատանքի հնարավորություն են ընձեռում տեղահանված անձանց։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումն ուղղված է տեղական բիզնեսների աջակցությանը՝ նորարարական ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնելու արտադրողականությունը և խթանելու կայուն տնտեսական զարգացումը։ Վարկառուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և հավելյալ խրախուսական դրամաշնորհներից իրենց նախագծերն իրականացնելու համար Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամների (CIF) աջակցությամբ: 

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Վերջինս նշել է․ «Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան Բանկին զգալիորեն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար՝ նպաստելով ինչպես առանձին բիզնեսների, այնպես էլ երկրի տնտեսության զարգացմանը»։

Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ Անդրանիկ Գրիգորյանն ավելացրել է․ «Ուզում եմ հատուկ ընդգծել SMECI ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Մասնակից հաճախորդները կարող են օգտվել դրամաշնորհային աջակցությունից, իսկ տեղահանված անձանց ներգրավմամբ կազմակերպությունները՝ առավել բարձր չափով»։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը բարձր է գնահատել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ նշելով. «ՎԶԵԲ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ նշանակալի քայլ է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը, մեր հովանավորների աջակցությամբ,  նպատակ ունի խթանել ցածր ածխածնային պրակտիկան և կլիմայական դիմակայունությունը: Ֆինանսավորումը նախատեսված է նորարարական կանաչ տեխնոլոգիաների ներդրումներին աջակցելու և ԵՄ ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար: ՎԶԵԲ-ը նաև խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներին: Այս համապարփակ մոտեցումը նպաստում է ոչ միայն տնտեսական ինտեգրմանը, այլև երկարաժամկետ օգուտներ ստեղծում համայնքի համար»:

Ակնկալվում է, որ ծրագրերը կունենան էական սոցիալական և բնապահպանական ազդեցություն՝ նպաստելով տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը և ածխածնային արտանետումների կրճատմանը՝ կանաչ ներդրումների խթանման շնորհիվ։

Նշենք, որ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է նաև «Her capital, our future: transforming financial systems so women entrepreneurs can change the world» պանելային քննարկմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Գլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված