Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում

Հասարակություն

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին: 

Առաջին օրը Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․«Fastex-ի և AKNEYE նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպելը հիանալի նախաձեռնություն էր: Web3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է: Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ և համայնքային արժեքներ, և եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ», - ասել է նա։

Արվեստասերներին հետաքրքրել է NFT-ների հետ ունեցած կապը, ինչը վերածվեց հետաքրքիր հարց ու պատասխանի. «Երեխաները շատ հետաքրքրված էին. ոմանք ուզում էին ստեղծել խաղեր, ոմանք՝ թվային թանգարաններ Լամուում։ Մի աղջիկ անգամ հարցրեց՝ հնարավո՞ր է կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան՝ օգնելու ձկնորսներին հետևել իրենց որսին»,- նշել է Սերգեյը: 

Հաջորդող օրերին AKNEYE արտիստ Alpha ODH-ը ներկայացրել է նախագիծը, խոսել իր համագործակցության և անցած ուղու մասին․ «Սա իմ երկրորդ համագործակցությունն է AKNEYE–ի հետ․ առաջինը Վենետիկում էր, սա՝ Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է: Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին և ապրելակերպին: Իսկապես հետաքրքիր է»,- ասել է նա։

«Ուբունիֆու Լամու» նախաձեռնության հիմնադիր Նյամբուրա Ուահուն պատմել է, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը․ «Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց AKNEYE-ի հետ համագործակցության գաղափարը, ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունել Ուբունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ՝ AKNEYE-ի և Ալֆայի միջև այս համագործակցությունը, երեխաների հետ նկարելը, շատ մեծ նշանակություն ունի Ուբունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ՝ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել AKNEYE-ի հետ», - ասել է նա:

Ապագա արվեստագետները մի քանի օր շարունակ պատկերազարդել են Երևանից ուղարկված 20 ակնուլունք քանդակի վրա՝ իրենց հայրենի բնաշխարհի հետաքրքիր դետալներով ստեղծելով յուրօրինակ արվեստի գործեր: 

«Նկատեցի, որ շատ երեխաներ իրենց աշխատանքներում ներառում են նախշեր, մտածեցի՝ ինչու չսովորեմ այսօր նրանցից: Վստահ էի, որ բոլորս միասին՝ ես, AKNEYE-ը և Նյամբուրան, կարող ենք երեխաների համար ստեղծել իսկապես նշանակալի բան: Այս համագործակցությամբ Ուբունիֆու Լամուի երեխաներին ես փոխանցում եմ արվեստաբանական գիտելիքներս, AKNEYE-ն էլ ներկայացնում է կրիպտոյի և NFT-ների թվային աշխարհը: Հիմնական գաղափարը նրանց ավելի շատ միջոցներ և հնարավորություններ տրամադրելն է»,- ասել է Alpha ODH-ն:

Ի դեպ, նախատեսվում է Դուբայում կազմակերպել Aknuloonk քանդակների ցուցադրություն, որի ընթացքում աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին:

Ֆասթեքսը և AKNEYE-ը մշտապես նպաստում են կրթության զարգացմանն աշխարհի տարբեր ծայրերում: Աֆրիկայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի տաղանդավոր երեխաների ապագան հուսալի ձեռքերում է. «Կարևոր չէ, թե որտեղ են նրանք ծնվել, կարևոր է, թե ուր են գնում», - նշել է Նյամբուրա Ուահուն:

Լամուն UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր է՝ իր մշակութային նշանակության և եզակիության շնորհիվ: Քաղաքի պատմությունն սկսվում է 14-րդ դարից. նեղ փողոցները, քարաշեն տները և փայտե փորագրությամբ զարդարված դռները վկայում են անցյալի բարձր մշակույթի մասին։

Ջերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Ամենադիտված