Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Հիտլերը Հայաստանի բարեկամը չէր. Հրայր Կամենդատյան

Blog
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

1927 թվականին նացիստական Ալֆրեդ Ռոզենբերգը հոդված է հրապարակել, որում պատմել է, թե ինչպես է Թալեաթը սպանվել Գերմանիայում հայի կողմից եւ հայերին համեմատել է հրեաների հետ` նշելով, որ երկու ազգերն էլ լրտեսությամբ են զբաղվում:
:
Սակայն մեր օրերում հայտնվել են առանձին աշխուժակներ, որոնք կարծես թէ ծանոթ չեն գերմանական նացիզմին եվ դրա գաղափարախոսներին:
Օրեր առաջ արծրուն հովհաննիսյան անունով մեկը հայկական բանակի գնդապետի համազգեստով թափանցել էր Հ1 տաղավար, որտեղ նա կատարել է հիրավի պիղծ դատողություններ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Ֆաշիզմի, նացիզմի դեմ տարած հաղթանակի վերաբերյալ: Միայն իրեն բնորոշ տաղտկալի ձևակերպումներով հայ սպայի համազգեստով արարածը բացառիկ ցինիզմով հայտարարում է, որ Գերմանական վերմախտը Կովկասը գրավելուց հետո պետք է իբր թէ գրավեր Թուրքիան , մասնատեր այն եվ ստեղծեր այսպես կոչված Մեծ Հայաստան:

Փաստացի այս անձնավորությունը փորձ է կատարել Մեծ Հայաստանի մեր ազգային երազանքը նենգափոխել եվ ոչ ավելի, ոչ պակաս այն կապել նացիստական Գերմանիայի հնարավոր հաղթանակի հետ եվ կարծես տողատակերում ափսոսանք է գեներացնում, թէ ինչու չի ստացվել իր կողմից տարփողված տարբերակը:
Նմանօրինակ կարգի դատողություններ եվ պնդումներ կատարվել են դեռևս սառը պատերազմի տարիներին, երբ նախկին դաշնակիցները, հատկապես բրիտանական կողմը, փորձել են արժեզրկող հետազոտություններ պատվիրել, կեղծ հրապարակումներ կատարել , որոնց օգնությամբ ցանկացել են նսեմացնել խորհրդային միասնական ժողովուրդների ընտանիքի ռազմական հաղթանակը եվ նացիզմի վերացումը:

Հետագա տարիներին նենգափոխման, խեղաթյուրման գրչակները կարծես թէ մոռացվեցին եվ դրա համար հիմնական պատճառը խորհրդային զինված ուժերի վեհ հաղթանակի անվերապահ ճանաչումն էր բոլոր ազգերի կողմից եվ շնորհակալ երախտագիտության ձևակերպումը 28 միլիոն մարդկանց հիշատակի նկատմամբ:
Ընդամենը օրեր առաջ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և մի շարք այլ հետխորհրդային երկրների պատվիրակությունները ԵԱՀԿ-ում համատեղ հայտարարություն են տարածել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման կամ խեղաթյուրման փորձերն անընդունելի են, ինչպես նաև անընդունելի են նացիստների և նրանց հանցակիցների վերականգնմանն ուղղված ջանքերը, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք դատապարտել են ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը։ Նաև ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի անթույլատրելիությունը՝ կոչ անելով բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգել հաղթանակը կերտողների հիշատակը։

Հավանաբար արծրուն կոչեցյալը տեղյակ չէ այս հայտարարության մասին եվ փորձել է սև նենգափոխման թույնով նսեմացնել մեր պապերի մեծ հաղթանակը:
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ պատմությունը վերանայվում է և նենգափոխվում: Բայց ինչ էլ անեն, միևնույն է չեն կարողանալու ջնջել մեր հաղթանակները, մեր պատմությունը:

Մեզ համար ամեն ինչ շատ պարզ էր. եթե նացիզմը հաղթեր, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի, Թուրքիան կմտներ խորհրդային Հայաստան եվ վերջնականապես կոչնչացներ հայ ժողովրդին:

Ռազմական ստրատեգիայի դասեր տվող արծրուն կոչեցյալին պետք է հարցնել, եթե Գերմանիան պատրաստվում էր գրավել Թուրքիան, ապա ինչու էր թուրքական կողմը մոտ մեկ միլիոն զինվոր կենտրոնացրել խորհրդային սահմանների մոտ եվ ատամները սրած սպասում էր Ստալինգրադի անկմանը՞:
Վերջապես ով է այդ արծրուն կոչվածը ՞:

Նա այն անձնավորությունն է, որը 44–օրյա պատերազմի ամբողջ ընթացքում փայլուն իմացել է ռազմաճակատում իրերի օպերատիվ տակտիկական վիճակը եվ ամբողջ ընթացքում ապատեղեկացրել է հանրությանը , Շուշիի հանձնման ավարտից հետո էլ պարզապես խաբել, ստել եվ ազերիների համացանց ներբեռնած տեսանկարահանված իրական կադրերը հայտարարել իբր մոնտաժված, կեղծ : Զավեշտը հասել էր այնտեղ , որ ազերիների կորուստները ուռճացվել էին տիեզերական չափերով , զինտեխնիկայի կորուստների տվյալները գերազանցել էին ազերիների իրական պոտենցիալը:

Իհարկե պատերազմում կրած պարտությունը միայն նրա մեղքով չէր եվ հետագայում իրավապահները կբացահայտեն պարտության իրական մեղավորների գործողությունները եվ դրդապատճառները, բայց կա մի կարևոր հարց: Պարզվում է որ այդ արծրուն կոչեցյալը հիմա աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում եվ տնօրինում է հրամանատարական կազմի պատրաստման մի ամբողջ ինստիտուտ:

Կարծում եմ վերոհիշյալ անձնավորության ներկայությունը, աշխատանքը նպատակահարմար չէ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում եվ նա պետք է հեռացվի եվ զրկվի հայ զինվորական համազգեստ կրելու իրավունքից:

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան
Ամենադիտված