Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց երկրի ներսում Փաշինյանին և նրա թիմին սատարողների թիվն է նվազում: Մարդիկ իրենց առօրյա կյանքում բախվում են տարաբնույթ խնդիրների, ահռելի են երկրի արտաքին մարտահրավերները: Իշխող թիմի ղեկավարի և ներկայացուցիչների ելույթները, հարցազրույցները դիտելիս տպավորություն է, թե անհանգիստ են: Ներքին նվազող վարկանիշի՞ն են բախվում, թե՞ արտաքին նվազող աջակցությանը: «Վստահ եմ, որ Փաշինյանն էլ, իր թիմակիցներն էլ հստակ տեսնում են, որ արդեն կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այո, ունեցել են այդ աջակցությունը, ունեցել են ժողովրդի սերը, հարգանքը, լիուլի են ունեցել, ինչպես երևի թե ոչ ոք երբևէ Հայաստանի անկախության տարիներին, բայց դա կորցրել են: Խոսելով ժողովրդական վստահության մասին՝ գիտեն, որ դա անցած երևույթ է, դա իրենց նյարդայնացնում է: Իրենց իշխանության կարևոր հենարաններից մեկն արդեն կորցրել են: Հասկանում են, որ ամեն մի՝ նույնիսկ չնչին իրադարձություն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ և դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո հանրության համբերության բաժակն արդեն լցվում է: Բնականաբար, դա իրենց լարելու է, որովհետև նաև լավ հասկանում են այն հանցանքների մասշտաբները, որոնք գործել են մեր պետության և ժողովրդի հանդեպ: Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը կա, այն նրանց նյարդային է դարձնում: Ինձ համար սա միանշանակ է: Հիմա էլ տեսնում են, որ «կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության բաստիոն» և նման բաներ ասելու փաստարկներն են կորցնում, դա ավելի է նյարդայնացնում քաղաքական թիմին, որովհետև հասկանում են, որ դա ևս մեկ քայլով մոտեցնում է իրենց տապալումը: Շատ մարդկային է այն, որ վերջին մոտ սկսվում են հոգեվարքին բնորոշ զարգացումներ, որոնք կարող են արտահայտվել ցնցումներով և այլնով, ինչի ականատեսը լինում ենք վերջին շրջանում»,- հավելում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ իշխանությունն ունի՞ արտաքին աջակցություն, չէ՞ որ աշխարհն էլ է օր օրի փոխվում: «Այս իշխանությունը հաճախ օգտագործում էր աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը: Մե՛կ սրան մի բան խոստանալով, մե՛կ մյուսին՝ իր այդ խոստումներով իշխանությունը պահելու համար: Նրանք ռեալ վայելում էին միջազգային հանրության աջակցությունը, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Շատ հարցեր կամ ձախողումներ այդ կենտրոնները կարողանում էին հեշտությամբ բարդել Հայաստանի իշխանության վրա՝ դրանով արդարացնելով այս կամ այն հարցում իրենց արած կամ չարած քայլը: Այդ տեսակետից նման իշխանությունը, որն ուրիշների մեղքն իր «վիզն էր վերցնում» և իր ժողովրդի «վզին էր փաթաթում»՝ զուտ սեփական իշխանությունը պահելու համար, այդ կենտրոններին ձեռնտու էր և շարունակելու է ձեռնտու լինել այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ գլոբալ հակամարտությունը: Բայց տեսնում ենք, որ այդ հակամարտությունը հետզհետե ավարտին է մոտենում, ինչ-որ ամփոփող գծեր քաշելու շրջան են մտել, և պարզ է, որ դրանից հետո այս իշխանությունն այլևս չի կարողանալու այդ հակասությունների վրա ինչ-որ բան կառուցել կամ սրան-նրան ինչ-որ բաներ խոստանալով՝ դիվիդենտներ շահել: Հետևաբար՝ կորցնելու է նաև աջակցությունը, որովհետև ինչ եղել է, անցել է արդեն, հիմա դաշտը մաքրելու ժամանակն է: Ոչ մեկ չի ուզում, որ իր սխալները, բացթողումները, որքան էլ դրանք բարդված լինեն այլ մարդու կամ երկրի վզին, շարունակեն ակտուալ լինել քաղաքական օրակարգերում: Փաշինյանը կորցնում է այդ աջակցությունը, դա արդեն ցույց են տալիս: Ռուսաստանն իր ձևով՝ մի քիչ ավելի ուղիղ խոսքով, կոպիտ, օրինակ՝ Մոսկվա են կանչում, բայց առանձին հանդիպում չեն կազմակերպում, և նմանատիպ այլ քայլերով: Արևմուտքն էլ իր պասիվությամբ է դա ցույց տալիս: Իսկ արտաքին աջակցությունն այս իշխանության համար շատ լուրջ ռեսուրս է, որովհետև չկա ներքին ժողովրդական աջակցություն, չկա միասնություն քաղաքական դաշտում, մնացել է մի քանի քարոզչական թեզ, որոնք հիմա քանդվում են, արտաքին աջակցությունը և դրանից բխող ուժային մարմինների աջակցությունը: Օրինակ՝ ոստիկանությունն ինչ ապօրինություններ գործեց, Արևմուտքը դա տեղավորում էր ժողովրդավարական արժեքների մեջ, այդ ժամանակ խնդիր չուներ ոստիկանության հետ: Բայց հիմա կամաց-կամաց այդ ամենը կորսվում է, դրա նշանները տեսնում եմ: Արտաքին զարգացումները նույնպես շատ մեծ դերակատարություն և ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ԵրևանՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված