Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի շինարարական ոլորտը վերջին տարիներին տնտեսական աճի թվային ցուցիչների մեջ դարձել է ամենաարտահայտիչներից մեկը։ Նույնիսկ այս տարվա առաջին եռամսյակում, երբ տնտեսական աճի մակարդակը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, էականորեն նվազել է, շինարարական հատվածում աճի բումը դեռևս շարունակվում է։

Այսպես, շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,6 տոկոսով՝ կազմելով 77 մլն 568,1 հազար դրամ: Մարտին, փետրվարի համեմատ, աճել է 31,9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոսով՝ կազմելով 32 մլն 920 հազար դրամ: Բայց պետք է նկատի ունենալ, որ այս աճի ներքին կառուցվածքը, բովանդակությունն ու սոցիալ-տնտեսական ազդեցությունը հաճախ խաբուսիկ էֆեկտ են ունենում։ Շինարարության ոլորտի վերելքն արտաքինից կարող է թվալ որպես զարգացում ու ներդրումների ներգրավման դրական միտում, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է բազմաթիվ խնդիրներ։ Ու այս խնդիրների շարքում առանցքային են հատկապես ոլորտի գերկենտրոնացումը Երևանում, բնակարանների անհամաչափ բարձր գները, անշարժ գույքի շուկայի գերտաքացումը, կառուցապատման պլանավորման բացակայությունը, սոցիալական բնակարանաշինության փաստացի չգոյությունը, մարզերում և երկրի ծայրամասերում բնակֆոնդի համար անհրաժեշտ ծավալի զարգացման ծրագրերի բացակայությունը։ Այս ամենը միասին ձևավորում է մի միջավայր, որտեղ շինարարությունը դարձել է ոչ թե մարդկանց բնակելի պայմանները բարելավող տնտեսական ճյուղ, այլ կապիտալի կուտակման ու ֆինանսական շահարկումների դաշտ, որտեղ շահում են միայն սահմանափակ դերակատարներ։

Նախ՝ Երևանում շինարարության ծավալների գերակայությունը խոսում է Հայաստանի համաչափ տարածքային զարգացման բացակայության մասին։ Բոլոր մարզերում միասին վերցրած կառուցվում են մոտավորապես այնքան շենքեր, ինչքան մայրաքաղաքի ընդամենը մի քանի վարչական շրջանում։ Մյուս կողմից էլ՝ մարզերում բնակավայրեր կան, որտեղ Խորհրդային Միության փլուզումից ի վեր նոր բնակելի շենքերի կառուցման ծրագրեր չեն իրականացվել։ Ու սա հետևանք է ինչպես ենթակառուցվածքների պլանավորման անհամաչափության, այնպես էլ տնտեսության դիվերսիֆիկացիայի բացակայության։ Այնինչ, երկրի ծայրամասերում բնակչության թվի աճը անհնար է պատկերացնել առանց բնակարանաշինության իրականացման։ Մարզերում աշխատատեղերի պակասը, բիզնես միջավայրի տկարությունը և պետական ներդրումների բացակայությունը բերում են նրան, որ մեծ թվով մարդիկ նախընտրում են տեղափոխվել մայրաքաղաք, իսկ կառուցապատողներն էլ հիմնականում կենտրոնանում են այնտեղ, որտեղ կա վճարունակ պահանջարկ։

Այս իրավիճակը հանգեցնում է մայրաքաղաքում գերծանրաբեռնվածության, տրանսպորտային ու կոմունալ ենթակառուցվածքների լճացման և տարածական պլանավորման լիակատար խեղաթյուրման։ Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում կառուցվում են բազմահարկ շենքեր՝ առանց համապատասխան ճանապարհների լայնացման, կայանատեղիների կամ համայնքային ենթակառուցվածքների զարգացման։ Նորաբաց թաղամասերը հաճախ չունեն մոտակա դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, կանաչ տարածքներ, ու այդ շենքերն ամբողջովին բնակեցված էլ չեն, որ հատուկ այլ ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը լինի։ Շատ դեպքերում ունևոր մարդիկ միանգամից տարբեր տեղերում բնակարաններ են ձեռք բերում, որպեսզի դրանք հետագայում վարձակալությամբ տրամադրեն, սակայն այն մարդիկ, ովքեր իրականում ամենից շատ բնակարանի կարիք ունեն, ի վիճակի չեն լինում անգամ մեկ բնակարան ձեռք բերել։

Պայմաններն այնպիսին են, որ շինարարության ոլորտի զարգացումը միտված է որոշակի կառուցապատողների բիզնես շահերի զարգացմանը, ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդկանց գույքային ակտիվների ձեռքբերմանը, այլ ոչ թե պետական մակարդակով մարդկային կենսապայմանների բարելավման միջավայրի ստեղծմանը։ Բնակարանների գները Երևանի կենտրոնում, հատկապես Կենտրոն, Արաբկիր, ՔանաքեռԶեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում, հասել են չափազանց բարձր մակարդակի՝ գերազանցելով անգամ որոշ զարգացած եվրոպական քաղաքների ցուցանիշներ՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը և գնողունակության համեմատականը։

Օրինակ՝ եթե միջին աշխատավարձը մեզ մոտ 250-300 հազար դրամ է, ապա մեկ քմ բնակարանի գինը Երևանի կենտրոնում գերազանցում է 900 հազար դրամը։ Արդյունքում ստանում ենք այնպիսի վիճակ, երբ կառուցվում են հսկայական քանակությամբ բնակարաններ, որոնց մեծ մասը սովորական քաղաքացու համար ուղղակի անհասանելի է, իսկ էլիտար բնակարաններից շատերն էլ վաճառվում են հիմնականում օտարերկրացիներին ու Սփյուռքի ներկայացուցիչներին, այն էլ՝ բարձր գներով։

Այդուհանդերձ, մարզերում կառուցվող բնակարանների գները նույնպես բավական բարձր են՝ հաճախ նույն մակարդակի վրա, ինչ մայրաքաղաքի ծայրամասերում։ Այս երևույթը բնակիչներին մղում է նախընտրել Երևանը կամ մերձմայրաքաղաքային տարածքները՝ ավելի զարգացած ենթակառուցվածքների ու հնարավորությունների պատճառով։

Առկա իրավիճակը հանրության մի լայն հատվածի փաստացի զրկում է սեփական բնակարան ունենալու հնարավորությունից՝ մղելով մարդկանց վարձով ապրելու կամ էլ արտագաղթելու։ Իսկ վարձավճարները ևս աճել են աննախադեպ տեմպերով՝ պայմանավորված պահանջարկի կտրուկ աճով և օտարերկրյա քաղաքացիների՝ հատկապես ռուսաստանցի ռելոկանտների՝ 2022 թվականից ի վեր ժամանմամբ։ Միաժամանակ, քաղաքում կան բազմաթիվ դատարկ բնակարաններ, որոնց տերերն արտերկրում են, ու դրանք չեն էլ օգտագործվում։ Իսկ երբ թաղամասերի բնակեցումը կատարվում է ոչ հաշվարկված և ներառականության ապահովման բացակայության պայմաններում, ապա ունենում ենք մի իրավիճակ, երբ նոր թաղամասերում ապրում են բացառապես բարձր եկամուտ ունեցողները, իսկ մյուսներն արտամղվում են քաղաքամերձ շրջաններ։

Մյուս կողմից էլ՝ անշարժ գույքի շուկայում ու հատկապես շինարարության ոլորտում տեղի ունեցող գործընթացները փորձագետները տնտեսական «փուչիկ» են համարում, քանի որ ոլորտի աճը կարող է սահմանափակվել միայն կարճաժամկետ էֆեկտով։ Գներն ուռճացված են ու չեն արտացոլում իրական պատկերը։ Անշարժ գույքի գերտաքացումը հարվածում է նաև տնտեսության մյուս հատվածներին։ Քանի որ շինարարությունն ու անշարժ գույքի շուկան դարձել են կապիտալի ներդրման հիմնական ուղղություն, ֆինանսական ռեսուրսները դուրս են բերվում արտադրության, գյուղատնտեսության կամ արդյունաբերության ոլորտներից և ուղղվում են հողերի ու բնակարանների գնման վրա։

Պետական կարգավորիչ քաղաքականության բացակայությունը շինարարության ոլորտում արդեն վերածվում է համակարգային խնդրի։ Չկան հստակ օրենսդրական և հարկային գործիքակազմեր, որոնք կարող են սահմանափակել սպեկուլյատիվ գույքային կուտակումները։ Բազմաթիվ դեպքերում նույն կառուցապատողները տասնյակ բնակարաններ են պահում գների արհեստական բարձրացման նպատակով։

Շուկայում քիչ չեն նաև կասկածելի գործարքների դեպքերը, որոնք իրականացվում են առանց համապատասխան վերահսկողության և թափանցիկության։ Հարկային օրենսդրությունը բավական թույլ է ճնշում գործադրում անշարժ գույքի բազմակի սեփականատերերի վրա, ինչը խթանում է այս ոլորտում կապիտալի ոչ արտադրողական կուտակումը։ Պետությունը ոչ միայն պասիվ դիրք ունի, այլև երբեմն իր գործողություններով խրախուսում է շինարարական բումի պահպանումը, օրինակ՝ վարկային սուբսիդավորման ծրագրերի միջոցով, որոնք հաճախ նպաստում են ոչ թե սոցիալական բնակարանաշինությանը, այլ կառուցապատողների կողմից վաճառքների խթանմանը։

Հատկանշական է, որ Հայաստանում չի զարգանում սոցիալական բնակարանաշինությունն, այսինքն՝ պետական ֆինանսավորմամբ մատչելի բնակարանների կառուցումը երիտասարդ ընտանիքների, բազմազավակների, թոշակառուների կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նման համակարգ ունենալու փոխարեն պետությունը հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման վրա։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ շուկան ինքնուրույն լուծում չի տալիս սոցիալական խնդիրներին, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ բնակչության գնողունակությունը ցածր է։ Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում լայնորեն կիրառվում է սոցիալական բնակարանաշինության համակարգը, որն ապահովում է գների վերահսկվող մակարդակ, հավասար տարածական զարգացում և մարդկանց բնակության իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծում։

Հաճախ բարձրաձայնվում է նաև կառուցվող շենքերի որակի խնդիրը։ Բազմաթիվ նորակառույց շենքերում երբեմն բացակայում է շինարարական վերահսկողության պատշաճ մակարդակը։ Որոշ շինարարական ընկերություններ խնայողության նպատակով օգտագործում են ցածրորակ նյութեր, խախտում տեխնիկական ստանդարտները և շահագործման են հանձնում շենքեր, որոնք մի քանի տարի անց սկսում են դեֆորմացվել, ճաքել, խնդիրներ ունենալ ջրամատակարարման կամ ջերմամեկուսացման հետ։ Վաճառքից հետո գնորդը մնում է միայնակ՝ առանց պաշտպանվածության՝ թերի կառուցված գույքի հետ։ Սրա պատճառը մասնավորապես այն է, որ պետական վերահսկողության մարմինները չունեն բավարար լծակներ կամ կամք վերահսկելու և պատժելու խախտումներ կատարողներին։ Բացի այդ, հաճախ շահագործման ընդունման գործընթացներն ունեն կոռուպցիոն ռիսկեր։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի շինարարական քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի, որի շրջանակներում թերի շինարարության դեպքում հարկավոր է սահմանել փոխհատուցման մեխանիզմներ, ներդնել հակասպեկուլ յատիվ հարկային գործիքներ, ամրապնդել շինարարական վերահսկողության չափանիշները և ընդլայնել սոցիալական բնակարանաշինության պետական ծրագիրը։ Բացի այդ, պետության ուշադրությունից չպետք է վրիպի մարզերում կառուցապատման խթանումը, որը պետք է ընթանա ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և հարկային արտոնություններին զուգահեռ։

Շինարարությունն իր էությամբ կարող է դառնալ երկրի զարգացման լոկոմոտիվ, եթե այն ծառայի հանրային շահին, ապահովի հավասար տարածքային բաշխում, իսկ բնակարանները դիտարկվեն ոչ թե որպես միայն շահույթ ստանալու գործիք, այլ որպես մարդու կենսական իրավունք՝ ապրելու արժանապատիվ պայմաններում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված