Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 4 լրատվամիջոցի, ու այն հրապարակվելու է երկուշաբթի, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, առավել ևս՝ նրանց սատելիտները նույնիսկ չսպասեցին այդ հարցազրույցի հրապարակմանը: Այսինքն, առանց նույնիսկ լսելու, թե ինչ է ասվել, հարցազրույցի ընթացքում ինչ հարցեր են հնչել, ամենից կարևորը՝ ինչ պատասխաններ են տրվել, իշխանության ներկայացուցիչներն սկսեցին «արձագանքել»:

Սա արդեն դառնում է «օրինաչափություն»: Այսինքն, հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում: Մյուս կողմից՝ էլի օրինաչափություն է դառնում այն, որ բավական է երկրորդ նախագահը ասուլիս կամ հարցազրույց տա, դա մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես: Դրա մասին են վկայում նաև այն տվյալները, որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսի համախառն դիտումները՝ տարբեր կայքերում և տեսանյութային հարթակներում, ունեցել են ավելի քան 2,5 միլիոն դիտում:

Ինչ վերաբերում է կոնկրետ նախօրեի հարցազրույցին, ապա սպասելի է, որ «յոթամսական» արձագանքներով ամեն ինչ չի ավարտվի, և էլի մի քանի օր կլինի «վերցվող-դրվող» հիմնական թեման: Լիուբոլ առիթ կա՝ ի դեմս հարցազրույցի:

Իսկ ի՞նչ էր ասում երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գրեթե բոլոր առանցքային թեմաներին:

Նախ՝ ներքաղաքականը. ընտրություններին, լինեն արտահերթ, թե հերթական, Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած քաղաքական թիմը մասնակցելու են: Մասնակցելու են առանց լայն միավորման, բայց արդեն ընտրություններից հետո հնարավոր է մեկ ճակատով հանդես գալը՝ երկրի հետագա ընթացքը փաշինյանական իշխանությունից ձերբազատելու համար:

Կոռուպցիոն երևույթների հետ կապված՝ բավականին հստակ բնորոշումներ հնչեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության հասցեին, կոնկրետ փաստերով: Հիմնականը. պարզ դարձավ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հետևողականորեն ուսումնասիրվելու են Փաշինյանի իշխանության «կոռուպցիոն ռիսկերն» ու դրանց հետևանքները:

Առանցքային հարցերից մեկը հնարավոր իշխանափոխությունից հետո, անկախ այն բանից, թե ով կամ ինչ ուժ կգա իշխանության, լինելու են պետական ինստիտուտների, առաջին հերթին՝ բանակի վերականգնման ու արդիականացման խնդիրները: Հիմնականն այստեղ այն ակնարկն է, որ ցանկացած ուժ, որը հավակնում է իշխանության, պետք է կարողանա նաև հանրությանը ընկալելի քայլեր ներկայացնել:

Արտաքին-քաղաքական հարցախմբի հետ կապված շեշտադրումները ևս միանգամայն կանխատեսելի էին. երկրի սուբյեկտայնության վերականգնում, անվտանգության աստիճանի բարձրացում, պրագմատիկ մոտեցմամբ՝ հնարավոր ու իրական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորում, ներկայիս «շպագատային» վիճակների բացառում:

Ինքնին հասկանալի է, որ ընթացիկ ներքաղաքական զարգացումները լիովին թևակոխել են նախա-նախընտրական միջավայր: Այդ համատեքստում, անկախ այն բանից, թե ինչ ասաց կամ ինչ դիրքորոշումներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, նա կարելի է ասել՝ հրապարակայնորեն նախանշեց որոշակի ծրագրային մոտեցումներ: Դա հուշում է, որ մյուս քաղաքական ուժերը, գործիչները, որոնք, անկասկած, ևս իշխանության կամ իշխանափոխության հայտ են ներկայացնելու, պետք է ձգտեն ներկայանալ ոչ թե մերկ պոպուլիզմով (դրանով Նիկոլին չես հաղթի), այլ հնարավորինս պրագմատիկ մոտեցումներով:

Դա, իր հերթին, կարծում ենք՝ կնպաստի, որ հայրենի քաղաքական դաշտի ակտորները առաջնորդվեն իրատեսությամբ, ելնեն առկա իրականությունից ու հնարավորություններից, այդ թվում՝ յուրաքանչյուրն իր իրական ռեսուրսային հնարավորություններից: Մյուս կողմից՝ դա հնարավորություն կտա բոլորին՝ պատրաստ լինել ցանկացած անակնկալ զարգացման, ու իշխանություններին չի հաջողվի անակնկալի բերել ընդդիմադիր դաշտը՝ թեկուզ արտահերթ ընտրությունների միջոցով:

Հանրագումարում, կարծում ենք, «քաղաքական օրակարգի» ձևավորման ստրատեգիական նախաձեռնությունը, որ մեծամասամբ այլևս իշխանության ձեռքերում չէ, վերջնականորեն կանցնի իրապես ոչ իշխանական շրջանակներին: Եվ սա ամենից կարևոր պահն է՝ քաղաքական առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա
Ամենադիտված