ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար


Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Հասարակություն

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն պատմական նախադեպ է, այլ նաև հստակ ուղերձ ոլորտի այլ ընկերություններին այն մասին, որ կապիտալի շուկան իրական հնարավորություն է ֆինանսական միջոցներ ներգրավելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունները կյանքի կոչելու համար։

«Արինտերլև» ՓԲԸ պարտատոմսերը՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, մայիսի 23-ին ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Ցուցակվելու են 20,000 պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվելու են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ներդրողներն արդեն մայիսի 23-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Արինտերլև» ՓԲԸ-ի պարտատոմսերի առևտրին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի ապրիլի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն նշել է.

«Վարդանանց բժշկական կենտրոնի ցուցակումը կարևոր և նախադեպային քայլ է՝ կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման և առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այն վկայում է, որ կապիտալի շուկան բաց է տնտեսության տարբեր ճյուղերի համար՝ դառնալով հուսալի, թափանցիկ և արդյունավետ հարթակ նորարար ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս քայլը նաև ամրապնդում է ներդրողների վստահությունը և խթանում է առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը»։

«Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ Վարդանանցի թիմը այսօրվան եկել է ավելի քան 22 տարի: 

Սա թիմի նվիրվածության, կառավարման և որակի վերահսկման  համակարգերի արդյունավետության  արդյունքներն են: 

Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը՝ տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետ առողջապահությունը ևս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին:

Մենք՝ Վարդանանցում հաստատակամ ենք էֆեկտիվ կառավարման, զուսպ գների, ֆինանսական թափանցիկության և ֆիսկալ կարգապահության քաղաքականությունների շնորհիվ լայնացնել արժեթղթերի շուկայում մեր ներկայացվածությունը: 

Դա հարկավոր է Վարդանանցին զարգացման տեմպերը պահպանելու համար՝ ի շահ  մեր բուժառուների»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Մեր ընկերությունների խումբը` ի դեմս ԷՖԵՍ-ի և Վարդանանցի, շարունակելու է նպաստել ՀՀ առողջապահության համակարգի զարգացմանը` ներդնելով առողջության միջազգային երաշխիքներ և գերժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ», - ասել է Վարդանանց ՆԲԿ Տնօրենների Խորհրդի անդամ, «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է«Կոնվերս Բանկը բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին a to z ձևաչափով աջակցություն է ցուցաբերում պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև տեղաբաշխում, շուկայի ստեղծում: Ուրախ ենք, որ այս ճանապարհն անցանք ցուցակված առաջին հայաստանյան առողջապահական կառույցի հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը և մեր ներդրումը ունենալով կապիտալի շուկայի զարգացման հարցում»։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պարտատոմսերի թողարկման և Բորսայում ցուցակման նպատակն է ներգրավել ֆինանսական միջոցներ նոր բժշկական ծառայությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսի զարգացման և տարածաշրջանային մասնաճյուղերի ընդլայնման համար՝ շարունակելով ընկերության ռազմավարական զարգացման ճանապարհը։

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներդրողներին ընձեռում է նոր հնարավորություն դիվերսիֆիկացնելու ներդրումային պորտֆելը՝ միաժամանակ ներդրում կատարելով առողջապահական համակարգի զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը գործում է 1993թ.-ից՝ մատուցելով ունիվերսալ բանկային ծառայություններ ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ թվային հարթակներում: Բանկը ակտիվ մասնակցություն ունի Հայաստանում ներդրումային հնարավորությունների ընդլայնման, կապիտալի շուկայի զարգացման գործում: Բանկը պարբերաբար հանդես է գալիս սեփական պարտատոմսերի թողարկումներով, առաջարկում այնպիսի աջակցություն պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շուկայի ստեղծման հարցում, բրոքերային ծառայություններ, արտարժույթի փոխարկման հնարավորություն Converse Markets հարթակում և այլն:

«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենադիտված