Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով


Արտակարգ դեպք՝ Երևանում. Կոմիտասի պողոտայից՝ հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ծառայողները։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Հովիկ Մարգարյանը։

Դեպքի վայրը, որը Կոմիտասի պողոտան է՝ ժողովրդին ավելի հայտնի հարկայինից մի քիչ ներքև, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենա, որից մոտ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ՝ դարձյալ վթարված «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ «յաշիկից» մի քանի մետր դեպի հարկային տանող ճանապարհին հայտնաբերվել է «Opel»-ի շիթ և մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։


Հետևեք մեզ՝ այստեղ




Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված