Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Գերխնդիրը բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետական կազմավորում, գոյություն ունի արդեն 34 տարի (1991 թ. սեպտեմբերի 21-ից հաշված): Բնականաբար, կազմավորման օրվանից կան մեր պետության հանդեպ ինչպես բարեկամաբար, այնպես էլ թշնամաբար, այդ թվում՝ ծայրահեղ թշնամաբար տրամադրված երկրներ, հատկապես՝ հարևանների շարքում:

Թշնամիներն «ավանդական» են՝ Թուրքիան ու մոտ 100 տարի առաջ թուրքական ջանքերով ձևավորված արհեստական պետություն Ադրբեջանը: Վերջին 34 տարվա ընթացքում, այսինքն՝ ՀՀ վերաանկախացումից ի վեր, ինչի՞ դեմ են պայքարել, ինչի՞ դեմ են կռվել կամ ի՞նչ թիրախներ են ունեցել մեր երկրի ու մեր ազգի, ժողովրդի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

Առաջինը, հասկանալի է, մեր թշնամիների թիրախը եղել է Արցախը: Որպես օժանդակ թիրախ՝ դիտարկվել են Հայոց բանակը, զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակը: Մեր թշնամիներն ի սկզբանե կարծել են, թե հայությանը չի հաջողվի բանակ ստեղծել: Բայց, թշնամիների սանձազերծած պատերազմին զուգահեռ, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել բանակ, այլև ձևավորել մեր փոքր տարածաշրջանի ամենից մարտունակ, ի լրումն՝ հաղթական ընթացքով փառք նվաճած բանակ: Որն էլ, ի լրումն, Հայաստանը դարձրեց «տարածաշրջանային» խաղացող՝ արտաքին-քաղաքական ասպարեզում:

Երկրորդը, ինչի դեմ պայքարել ու պայքարում են մեր թշնամիները, հայկական Սփյուռքն է: Պատահական չէ, որ անցած տարիներին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական զանազան շրջանակներ հայկական Սփյուռքի տարբեր գաղթօջախների, նաև առանձին հայտնի սփյուռքահայ գործիչների ճնշելու կամ վարկաբեկելու, սփյուռքյան կազմակերպությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելու բազմաթիվ փորձեր են արել:

Երրորդը՝ Թուրքիան ու որոշ չափով նաև Ադրբեջանը մշտապես ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ: Ըստ որում, այդ ջանքերը հիմնականում ձախողվել են, հատկապես՝ 1995-2015 թվականների ժամանակահատվածում:

Չորրորդ. թշնամիների թիրախում մշտապես եղել են Հայ առաքելական եկեղեցին, հայության հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանները:

Այս ցանկը բավական երկար կարող է լինել, այդ թվում՝ Հայաստանի պետականության կորստի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը, սակայն այս պարագայում բավարարվենք հիմնական, առանցքային հարցերով, որոնց թուլացման միջոցով էլ նրանք, ի վերջո, փափագում են հասնել նշյալին:

Բայց... Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք թշնամիներ են, նրանց նպատակը պարզ է: Իսկ ի՞նչ են արել վերջին 7 տարում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Եկեք նորից ու միասին «անցնենք» վերոթվարկյալ կետերով:

Առաջին՝ Արցախ: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքն այն է, որ. ա) Արցախի տարածքն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանական ու թուրքական զորքերի կողմից, բ) ՀՀ իշխանությունը պաշտոնապես ուրացել է Արցախի հայկականությունը և այն հայտարարել է Ադրբեջանի մաս, գ) հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը լիովին հայաթափված է:

Որպես զուգահեռ հետևանք՝ կազմալուծված, վերացված է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը այսօր Բաքվի զնդաններում է և, կտտանքների ենթարկվելով, «դատվում» է: Ավելորդ է ասել, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «քաղաքականության» ուղիղ հետևանք է:

Հաջորդը՝ Սփյուռք: Փաշինյանն ու ՔՊ-ն էական ջանքեր են գործադրել, որպեսզի պառակտեն նաև Սփյուռքը, սփյուռքահայությանը հնարավորինս օտարեցնեն Հայրենիքից, վանեն, Սփյուռքում հարուցեն խոր անվստահություն՝ Հայաստանի իշխանական ու հասարակական շրջանակների նկատմամբ:

Կա ևս մեկ հանգամանք. ներհասարակական մթնոլորտը, ու ոչ միայն Սփյուռքում, այլև կամ առավելապես Հայրենիքում: Վերջին 7 տարին Փաշինյանի իշխանությունը եղել ու մնացել է որպես հասարակության շարունակական պառակտման, ներքին թշնամանքի ու ատելության առանցքային գեներատոր:

Գանք Եկեղեցուն: Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, հակաեկեղեցական դիրքավորում ու վերաբերմունք են ունեցել Մայր Աթոռի ու ՀԱԵ նկատմամբ: Այս օրերին Փաշինյանի և նրա ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ ծավալած վայրագ ու անպատկառ արշավանքը, Եկեղեցու դեմ պատերազմը ասվածի առավել քան ցցուն հիմնավորում ու վկայություն են:

Է՛լ ավելին. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր քաղթիմակիցները ոչ մեկ անգամ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության բացահայտ ուրացում չեն, ապա առնվազն նման ուրացման վատ քողարկված պատրաստականության ցուցադրություն են: Մի բան, որ նկատել ու արձանագրել են նույնիսկ միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ հայտնի «Լեմկինի ինստիտուտը»: Դեռ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ուրացման, Արարատ սարից ու Արարատի պատկերից դեմոնստրատիվ հրաժարվելու և նմանօրինակ դրսևորումների մասին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, կամ ավելի ճիշտ՝ առկա է այն, որ Հայաստանի իշխանություն համարվողն իրականացնում է բոլոր այն «ծրագրային կետերը», որոնց հետամուտ են մեր պետականության, մեր ազգի ու ժողովրդի թշնամիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

Սա է հիմնականը, որքան էլ որ փաշինյանական քարոզիչները ջանան իրենց սատարած իշխանության դրսևորումներն ինչ-որ օրինակների, առանձին անհատների կամ գործիչների վերագրվող այս կամ այն հանգամանքներով «փաթեթավորել»:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում նախանձելի համառությամբ ու հետևողականությամբ միանգամայն ծրագրված քանդել ու խարխլել է բոլոր այն անկյունաքարերը, այն բոլոր հիմնասյուները, որոնք պահում են Հայոց պետականության վերնաշենքը: Անկյունաքարերից մի քանիսն արդեն ջարդված են, մի քանիսը՝ էապես խարխլված, թերևս միայն Եկեղեցին է, որ իր տեղում է:

Այսինքն՝ գերխնդիրը մեր պետականության բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է: Այսինքն՝ այն, ինչը պետք է թշնամիներին, և ինչին նրանք՝ այդ թշնամիները, ձգտում են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում
Ամենադիտված