Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


«Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք». հարկային քաղաքականությունը հարվածում է փոքր ու միջին ձեռնարկություններին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա հունվարին էր փորձագիտական հանրույթն ահազանգում՝ հարկային նոր փոփոխությունների հետևանքով մեծ հարված է հասցվելու բիզնես միջավայրին, վտանգի տակ են հայտնվելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ դեռ տարեսկզբին բանաձևային տեսքով ներկայացվում էին բոլոր այն մտավախությունները, որոնք այն ժամանակ ենթադրվում էր, որ կառաջացնեն այս փոփոխությունները։ «Եթե բանաձևային տարբերակով առանձնացնենք, երկու հիմնական բլոկ կա՝ սոցիալական բավական լուրջ բլոկն՝ ի դեմս գնաճի, և ավելի խորքային և տնտեսական պրոցեսները, թե տնտեսության մեջ ինչ շարժեր տեղի կունենան՝ ի դեմս փոքր և միջին բիզնեսի համար պայմանների վատթարացման, ինչ հետևանքներ դա կառաջացնի և այլն։ Այսօր նաև վիճակագրությամբ ունենք ամրագրված դրա հետևանքները, որոնք չափելի են, տեսանելի, բայց, ցավոք, կա մտավախություն, որ շարունակական են։ Ինչո՞վ է պայմանավորված այս մտավախությունը։ Կառավարությունը և ներկայիս իշխանությունը տալիս են անթաքույց մեսիջ, որ իրենց վերջնանպատակն առհասարակ շրջանառության հարկի դուրսբերումն է և հարկման ընդհանուր համակարգի ստեղծումը։ Այն ունի օբյեկտիվ բավական լուրջ հիմք, ի դեմս նրա, որ շատ անգամ այդ հարկման համակարգը դիտարկվում է որպես արտոնություն, շատերը փորձում են օգտվել դրանից, չխոշորանալ և այլն։ Այսինքն, իրականում կա այդ օբյեկտիվ հիմքը, բայց կան հարակից բազմաթիվ հարցեր, որովհետև այդ օբյեկտիվ խնդրի ներքո, ըստ էության, նաև հարվածի տակ են ընկնում նրանք, որոնք արդեն իրենց հերթին օբյեկտիվորեն են աշխատում հարկման այդ տիրույթում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Նրա կարծիքով, արդեն նկատելի բացասական երևույթները կլինեն շարունակական՝ հետզհետե այդ գործընթացն ավարտին հասցնելու տրամաբանության ներքո։ «Հիմա՝ վիճակագրության մասով։ Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք։ 2024 թ. դեկտեմբերի դրությամբ պաշտոնապես 70560 կազմակերպություն կար։ 2025 թ. մարտի դրությամբ արդեն կազմակերպությունների թիվը 66955 է, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում ընդհանուր թվից 3605 կազմակերպություն չկա, ընդհանուր թվի անկում է գրանցվել, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ հատկապես գերփոքր կազմակերպությունների թիվն է անկում գրանցել։ Գերփոքր կազմակերպությունները փոքր ռեսուրսներով, հնարավորություններով կազմակերպություններ են։ Բնականաբար, առաջին հարվածը կրողն են։

Շատ մեծ է հավանականությունը, որ սա հենց այդ բացասական կանխատեսման իրականացումն է, որ պարզապես չեն դիմացել հարկային տեռորին։ Այստեղ կա հանգամանք, որը ևս կյանքի իրավունք ունի։ Իհարկե, միշտ էլ տարվա սկիզբը տնտեսապես ավելի պասիվ ժամանակաշրջան է, բնականաբար, կազմակերպություններ են փակվում, որոշակի պասիվություն կա, դա դրսևորվում է տարբեր վիճակագրություններում և այլն։ Այո՛, այդ գործոնը կա, դա չի հերքվում։ Բայց եթե միայն այդ գործոնի վրա հենվելու լինեինք, մեզ այստեղ խանգարում է 2024 թ. մարտի համեմատ փոփոխությունը։ 2024 թ. մարտը ևս տարվա սկիզբ էր, և այդ օրինաչափ պրոցեսների ներքո էր տնտեսությունը՝ ի դեմս համեմատաբար պասիվ վիճակի, բայց 2024 թ. մարտի նկատմամբ էլ ունենք գերփոքր կազմակերպությունների թվի անկում 2150-ով։ Այս երկու թվերի համադրությունն է, որ տալիս է իրավունք ենթադրելու, որ թեև այդ որոշ օրինաչափ գործընթացները կան, և, այո՛, դրանք ունեցել են անդրադարձ, բայց նաև շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդ հարկային քաղաքականության փոփոխության արդյունքն իր հերթին ունեցել է իր ազդեցությունը։ Այստեղ կարող ենք նաև թվարկել, որ ունենք արտաքին գործոնների չեղարկում, ունենք ընդհանուր տնտեսական աճի պասիվացում, այո՛, այդ բոլորը կան, բայց դա չի հերքում այն բացասական և ցավալի կանխատեսումը, որի մասին խոսել ենք։ Ավելին, ժամանակի ընթացքում մի փոքր ավելի երկար ժամանակային լագ ունենալու պարագայում կարող ենք վերջնականապես վերահաստատել հետագա ընթացքը հասկանալու համար՝ ի վերջո, այդ գործոնը՝ հարկային ազդեցությունը, կա՞, թե՞ չկա, որքանո՞վ է, բայց այսօր արդեն ունենք դա պնդելու իրավունք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ մի փոքր այլ պատկեր ունենք ավելի մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների պարագայում, որոնք ևս համարվում են փոքր և միջին կազմակերպություններ, բայց հասկանալի է, որ ավելի մեծ թվով աշխատողների պարագայում հետզհետե ավելի շատ ռեսուրսների հետ գործ ունենք։ «Հետևաբար՝ դիմակայելու հնարավորությունները մի փոքր ավելի մեծերի դեպքում ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, սա կհամարեի փոքր և միջին կազմակերպությունների առաջին արձագանք, և բնական է, որ առաջին արձագանքի ներքո ամենափոքրերը և դիմակայելու ամենափոքր հնարավորություն ունեցողները պիտի ամենաշատը ընկնեին այդ հարվածի ներքո։ Սա՝ տնտեսական խորքային գործընթացի մասին. ի դեպ, սա պարզապես թվի փոփոխություն չէ։ Կազմակերպությունների թվի կրճատումը տնտեսության համար վատ է, բայց դա տնտեսության կառուցվածքի շարունակական վատթարացման ներքո է։ Մեր տնտեսությունն այսօր այնպիսի շրջապտույտի, գործընթացների մեջ է, որի ընթացքում զարգանում են առևտուրը, ծառայությունները, այդ ամենն ապահովում է աճեր, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք արդյունք և հավել յալ արժեք, երկարաժամկետ աճի հիմքեր չեն ստեղծում։ Սրա հետ զուգահեռ նաև գործող կազմակերպությունների հետ կապված հնարավոր խնդիրները, նաև պայմանավորված հարկային քաղաքականության հետ, փաստորեն, բացասական իմաստով էլ ավելի մեծ նպաստ են բերում տնտեսության կառուցվածքի վատթարացման հարցում, ինչը երկարաժամկետում Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Անդրադառնանք երկրորդ ասպեկտին, որը սոցիալական ուղիղ հարվածն է՝ ի դեմս գնաճի։ Վերջին շրջանում գնաճի արագացումը նկատելի է։ Դա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, մարդու կյանքին, առօրյային, ամենօրյա կենսագործունեությանը։ Բավական հետաքրքիր պատկեր ունենք, երբ ուսումնասիրում ենք վիճակագրության որոշակի բացվածք։ Ծառայությունների թվում վարսավիրական և անձնական սպասարկման սրահների ծառայությունները մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, թանկացել են 14,1 տոկոսով։ Սա ուղիղ ցույց է տալիս իրականացված հարկային քաղաքականության արդյունքը։ Մի կողմից՝ սա ուղիղ վկայությունն է, որ, այո՛, դա հանգեցրեց գնաճային ալիքի, որքան էլ փորձ էր արվում հերքել։ Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ սա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, և դրանով իսկ ավելանում են քաղաքացու սոցիալական բեռն ու խնդիրները։ Նաև այս ամենին պետք է ֆոնը գումարենք և դիտարկենք, իսկ ֆոնում ունենք սննդամթերքի, տրանսպորտային, բժշկական ու կրթական ծառայությունների թանկացում։ Բնական է, որ այս համայնապատկերի ներքո պետք է ամեն ինչ ուսումնասիրել մասնավոր խնդրից զատ՝ հասկանալու համար, թե իրականում ինչի հետ գործ ունենք»,-շեշտում է փորձագետը։

Հարկային այս քաղաքականությունը կարո՞ղ է բիզնեսի համար ստվերում գործելու պատճառ հանդիսանալ։ «Օրինաչափ գործընթացների պարագայում առավել քան տրամաբանական է, որ պետությունը պիտի իրականացնի հարկահավաքում, և առավել քան տրամաբանական է, որ դրա նպատակը պիտի լինի բյուջեի եկամուտների ապահովումը, որը, ի վերջո, պետք է նաև հետադարձ կապով դրական իմաստով անդրադառնա քաղաքացիների սոցիալական կարիքների բավարարմանը և այլն։ Այս քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով բյուջեի եկամուտների ապահովմա՞ն խնդիր է լուծելու։ Բարձրաձայնում ենք՝ նման քաղաքականությունը չի՞ առաջացնի ստվերում գործելու խնդիր և այլն։ Չի բացառվում, իհարկե, ստվերում գործունեությունը որևէ կերպ չի խրախուսվում որևէ իշխանության պարագայում, բայց հասկանալի է, որ նման իրավիճակներում դա չի բացառվում, սակայն ամբողջ խնդիրն անգամ ստվերը չի։ Հայացք նետենք վիճակագրությանը. մարդիկ պարզապես չեն դիմանում, չեն կարողանում տնտեսական գործունեություն իրականացնել, և դա խորքային պատճառահետևանքային տարբեր զարգացումներ ունի, այդ թվում՝ արտագաղթ, ժողովրդագրական պատկերի վատթարացում և այլն։ Կարճաժամկետում սա ապահովում է բյուջեի եկամուտներ, որովհետև բիզնեսը հիմնականում, եթե դիմակայունության փոքր իսկ շանս ունի, փորձում է հարմարվել նոր իրավիճակին, ստեղծել որոշակի լծակներ, խողովակներ՝ նոր պայմաններով աշխատելու, և դա կարճաժամկետում կարող է ապահովել բյուջեի համար եկամուտներ։ Բայց այդ դիմակայունության հնարավորություններն անսահմանափակ չեն, և երբ ռեսուրսները սպառվեն, ի դեմս փակվող տնտեսական գործունեության և ավելի կրճատվող ծավալների, նույն բյուջեն միջնաժամկետում և երկարաժամկետում հարված է կրելու։ Գուցե կրկին հարց առաջանա, թե ինչո՞ւ են սա անում։ Պատասխանն է՝ չկա տնտեսական երկարաժամկետ քաղաքականություն։ Կա կարճաժամկետ որոշումների հերթափոխ։ Այսօր ունենք բյուջեի եկամուտների ապահովման բավական լուրջ խնդիր, դա ակնհայտ է բոլորին։ Կա բյուջեի եկամուտների խնդիր, ի՞նչ են անում, իրականացնում են հարկային փոփոխություն, փորձում կարճաժամկետում այդ խնդիրը լուծել, երկարաժամկետի հարցը թողնում են հետո։ Խնդիրը կգա, հերթական կարճաժամկետ լուծումը կտան։ Եթե թողնենք բոլոր տեսակի գնահատականները, ճաշակը, սիրելը, տարատեսակ դավադրությունների տեսությունները և այլն, անգամ ամենամեծ և դրական ցանկությունների պարագայում կարճաժամկետ տնտեսական քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ, եթե չկա երկարաժամկետ, կայուն ռազմավարություն, ընտրված նպատակներ, հստակ գործողություններ»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված