Վարչապետը «տանել չի կարողանում» Արթուր Նալբանդյանին և առաջիկայում կազատվի նրանից
ՔաղաքականությունԱլավերդի քաղաքում վաղը կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին չեն դադարում խոսակցությունները Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնանկության վերաբերյալ: Թեև Նալբանդյանին «տանել չկարեցող» վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է եղել օր առաջ ազատվել մարզպետից՝ Սերժ Սարգսյանը վարչապետին հորդորել է սպասել մինչև ՏԻՄ ընտրություններ և ՀՅԴ հետ կոալիցիայի ձևավորում, ինչը հնարավորություն կտա վարչապետին՝ ազատվել իրեն անցանկալի պաշտոնյաներից:
Այնպես որ, կառավարության առաջիկա նիստերից մեկում արդեն կներկայացվի կառավարությունը լքող պաշտոնյաների ցանկը: