84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան


Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Հասարակություն

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

Այսօր ավելի շատ մարդիկ են սկսում մտածել ներդրումների մասին՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր կամ ապագայի ֆինանսական ապահովության հավելյալ բարձիկ։ Եթե Դուք էլ եք սկսել հետաքրքրվել այս ոլորտով, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է։

Այս հոդվածում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ ինչ է երկրորդային շուկան, ինչպես են պարտատոմսերն ու բաժնետոմսերը վաճառվում, և ինչ է պետք իմանալ նախքան այդ շուկա մուտք գործելը։

Երկրորդային շուկան՝ հասկանալի լեզվով

Պատկերացնենք, որ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր կամ պարտատոմսեր՝ բիզնեսի զարգացման համար նոր միջոցներ ներգրավելով։ Առաջին ներդրողները գնում են դրանք հենց թողարկման պահին։ Սա կոչվում է առաջնային շուկա։

Այնուհետև, երբ այդ մարդիկ ցանկանում են վաճառել իրենց արժեթղթերն այլ ներդրողների, այս փոխանակումը տեղի է ունենում երկրորդային շուկայում։ Հենց այստեղ է սկսվում իրական առևտուրը․ գներն իջնում ու բարձրանում են, վաճառողներ ու գնորդներ հայտնվում են ամեն պահի։

Պարտատոմսեր կայունության կողմնակիցների համար

Պարտատոմսը կարելի է պատկերացնել որպես պայմանագիր. Դուք տալիս եք մեկին փող (ասենք՝ պետությանը կամ ընկերությանը), նա էլ պարտավորվում է որոշ ժամանակ անց այն վերադարձնել՝ ավելացնելով տոկոսային եկամուտ։

Եթե պարտատոմս եք գնում երկրորդային շուկայից, դա նշանակում է՝ այն գնում եք ոչ թե թողարկողից, այլ մեկ ուրիշ ներդրողից, ով արդեն ունի այդ պարտատոմսը և դրա որոշ քանակը պատրաստ է վաճառել։ Պարտատոմսի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝
- Տոկոսադրույքի (կուպոնի) չափից,
- Տնտեսական պայմաններից,
- Վարկային ռիսկերից։

Պարտատոմսերը համարվում են համեմատաբար կայուն ներդրումային գործիք, հատկապես, երբ դրանք թողարկված են պետության կամ մեծ կազմակերպությունների, ինչպես նաև վստահելի ապրանքանիշերի կամ խոստումնալից բիզնեսների կողմից։

Ինչո՞ւ առևտուր անել երկրորդային շուկայում

- Արագություն և շարժունակություն – կարող եք հեշտությամբ գնել կամ վաճառել,
- Դիվերսիֆիկացիա – միաժամանակ կարող եք ներդրում կատարել տարբեր ոլորտներում,
- Արդյունավետություն – եթե վերլուծությունը ճիշտ է, կարող եք գնել էժան ու վաճառել թանկ,
- Եկամտաբերություն – բաժնետոմսեր՝ գնի աճով, պարտատոմսեր՝ տոկոսային եկամուտով։

Ինչի՞ց սկսել

Եթե նոր եք այս աշխարհում, ահա մի քանի քայլ, որ կարող են օգնել՝
1. Սկսեք փոքր քայլերով։ Նախ ուսումնասիրեք շուկան, հնարավոր է փորձարկել վիրտուալ պորտֆելով։
2. Ընտրեք վստահելի բրոքեր կամ ներդրումային հարթակ (Հայաստանում՝ ԱմՔս, բանկերի հարթակներ կամ ներդրումային ընկերություններ)։
3. Սովորեք՝ ինչ է ռիսկը, եկամտաբերությունը և ինչպես կշռադատել տարբեր ներդրումային գործիքներ։
4. Մի սպասեք արագ հարստացման․ լավ ներդրումները արդյունք են համբերության, վերլուծության և մի քիչ հաջողության։

Superra հավելվածը ստեղծվել է հենց երկրորդային շուկայում առևտուր անելու համար։

Այն ստեղծվել է ոչ թե խոշոր ներդրողների, օրինակ՝ ներդրումային ընկերություն, բանկ, ներդրումային ֆոնդ, այլ քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց համար։

Superra-ն ազատականացնում, բացում է երկրորդային շուկան ներդրողների համար՝ հնարավորություն տալով հասանելիություն ունենալ երկրորդային շուկային, որտեղ ոչ միայն պետական պարտատոմսերն են, այլև մասնավորի կողմից թողարկված արժեթղթերը։

Superra-ն բացառիկ ֆինտեք ստարտափ է, որն արժեթղթերի երկրորդական շուկայում առևտուրը պարզեցնում է և հասանելի դարձնում ֆիզիկական անձանց համար։ Superra-ի բանկային գործընկերը Կոնվերս Բանկն է․ Բանկ, որը հանդիսանալով մի շարք կազմակերպությունների արժեթղթերի թողարկող՝ կարևորում է հայկական իրականությունում արժեթղթերի շուկայի զարգացումը։

Superra հավելվածի գործընկեր Կոնվերս Բանկը հանդիսանում է նաև Superra-ի միջոցով գնվող և վաճառվող արժեթղթերի բրոքերային հաշիվների թղթակիցը։

Հաջորդ հոդվածում կբացատրենք բաժնետոմսի և պարտատոմսի տարբերությունը, ինչպես նաև կծանոթացնենք, թե ինչպես է աշխատում Superra հավելվածը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
Ամենադիտված