Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից


«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և չդադարող զազրախոսություններին՝ ուղղված մեր երկրի հոգևոր կառույցին և նրա սպասավորներին։

Հակոբյանի խոսքով, իշխանությունների ռազմավարությունն է ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլ նաև հետագայում փորձել նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այդ թվում՝ կարգավիճակը փոխելով։ «Սա ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն գաղափարական ասպեկտը, այլ նաև իրավական տեսակետից կարգավիճակը փոխելը։ Ըստ Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Իհարկե, երկրում հռչակված է կրոնի ազատություն, բայց Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Օվերտոնի պատուհան բացելով՝ փորձում են անքննելի հարցերը դարձնել քննարկելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Վերջին շրջանում Եկեղեցու վրա իշխանությունների հարձակման համար յուրատեսակ խթան հանդիսացավ Շվեյցարիայում Վեհափառի ելույթը։ «Այն իր քաղաքական թիրախներով բացարձակապես չէր համընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումների հետ, մասնավորաբար՝ Արցախի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ գնահատականների առումով։ Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մի երևույթ այլընտրանք է լինում իր վարած քաղաքականությանը։ Փաշինյանն առաջ է քաշել «իրական Հայաստան» կոնցեպտը, որով և՛ գաղափարապես, և՛ փաստացի ժխտում է այն ամենը, ինչն առնչվում է հայկականի հետ։ Հայ առաքելական եկեղեցին մեր ամենակայացած և թերևս միակ՝ դարերով կանգուն մնացած ինստիտուտն է։ 1700 տարուց ավելի գոյություն ունեցող ազգային, ազգապահպան ինստիտուտն է։ 2018 թվականից սկսած փորձեցին վարկաբեկել Եկեղեցին, բայց այն մեծ հեղինակություն ունի, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական նշանակության կառույց է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ինստիտուտը դարձնել իր իշխանության պետական դեպարտամենտներից մեկը, ինչպիսին այդ ինստիտուտն իր սիրելի բարեկամ Ալիևի մոտ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի չկայացած պետություն է։ «Հայաստանը «failed state» է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այն փաստացի կորցրել է պետականության բոլոր ատրիբուտները։ Պետություն է, որը կորցրել է սուվերենությունը, արտաքին կառավարման ներքո է առնվազն 2020 թ. պատերազմից հետո, ընդ որում՝ այդ արտաքին կառավարումը բազմավեկտորային է, յուրաքանչյուր ուժային կենտրոն իր մասն ունի այդ կառավարման մեջ, նայած, թե ում ինչ է հետաքրքրում, և դրանից ելնելով՝ յուրաքանչյուրն իր լծակն ունի այսօրվա իշխանության պարագլխի և ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դարձել է արտաքին կառավարումն իրականացնող գործիք։ Իսկ արտաքին կառավարումը վերջին տարիներին իրականացվում է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչո՞ւ եմ սա մանրամասնում։ Երբ Հայաստանը կորցրել է իր անկախությունը, իր փաստացի պետականությունը, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել պետականության գաղափարը պահպանելու, հայապահպանության հարցերը։ Հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամենից, ինչը հայկական է, ժխտում է հայրենիքի գաղափարը՝ առաջ քաշելով «իրական Հայաստանի» արհեստական գաղափարը։ Եվ այս իրավիճակում Եկեղեցին անցել է իր ամենասովորական գործառույթին՝ երբ չկա պետականություն, Եկեղեցին զբաղվում է այլընտրանքային պետություն լինելով՝ առաջ քաշելով բոլոր այն գաղափարները, որոնք բնորոշ են հայկականությանը։ Այն, ինչ Վեհափառն ասաց Շվեյցարիայում, հակասում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական թեզերին»,-հավելում է նա։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»։ «Երբ նա անդրադառնում է Եկեղեցու հոգևոր սպասավորների, նաև Վեհափառի անձնականին վերաբերող հարցերին, «կրակում» է վերջին փամփուշտը։ Մի քիչ դժվար է պատասխանել, թե նա էլ ինչի մասին կարող է խոսել։ Ասում է բաներ, որոնք, առհասարակ, հակասահմանադրական են։ Օրինակ՝ Կաթողիկոսին պետք է ընտրի ամբողջ հայությունը, Եկեղեցին ժողովրդին է պատկանում և այլն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նույն բանը գրելով՝ փորձում է սադրել Եկեղեցուն։ Գուցե արմատական տրամադրված շրջանակների մոտ կային գերսպասումներ Եկեղեցուց, մասնավորաբար, որ նա կօգտագործի իր ձեռքում եղած գործիքներն այս իշխանության դեմ։ Օրինակ՝ նա կարող էր դիմել իր հոտին, որ վերջինս պաշտպաներ Եկեղեցին ոտնձգություններից, գործի դներ բանադրանքի ինստիտուտը և այլն։ Այս պահի դրությամբ Եկեղեցին չի գործադրել իր գործիքակազմից և որևէ մեկը, բացի քարոզչականից։ Իշխանությունն՝ ի դեմս իր վարչապետի, օգտագործել է իր գրեթե բոլոր «փամփուշտները»՝ անընդհատ պտտվելով Վեհափառի անձնականին վերաբերող թեմայի շուրջ։ Մի պահ փորձեցին առաջ բերել մանկապղծության թեման, բայց դա այնքան արհեստական էր, որ չստացվեց։ Նրանք ուզում էին արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով խոսել։ Մանկապղծությունը կաթոլիկ եկեղեցու խնդիրներից մեկն է, մեր երկրի իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք էլ են նույն երևույթի դեմ պայքարում, չկան անձնական հարցեր»,-ասում է նա։

Զուգահեռաբար երկրում քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկի մասին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի և փողոցային պայքարի տարբերակներն են քննարկվում։ Եկեղեցին էլ իր հերթին կարող է համախմբող միավոր լինել հանրության շրջանում։ Գործընթացների կիզակետում են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, նրանց վարկանիշը շարունակում է նվազել։ «Նա տեսնում է, այդ թվում՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, որ իշխանությունը պարտվում է։ Իշխանության ադեկվատ մասսան և իշխանությանը սնուցող հատվածը տեսնում են, որ, կարծես, ընտրություններով չեն կարողանում վերարտադրվել։ Երկու տարի է՝ գեղարվեստական իմպրովիզացիաներով են զբաղված՝ հեծանիվ են վարում, ասում են՝ տգետ ենք, յոթ տարի է, ինչ մնացել ենք նույն դասարանում, և զուգահեռ ասում են՝ եկեք՝ ձեզ կրթենք։ Հասկանում են, որ վարչական ռեսուրսով, վախեցնելու, բյուջեի հաշվին «լավություն» անելու միջոցով, կարծես, չի ստացվելու ապահովել լավ արդյունք առաջիկայում։ Սկսում են նոր մեղավորների փնտրտուքը։ Ինչ մեղավոր ասես կարգել են՝ «նախկինները», Պուտինը, Արևմուտքը, ԱՄՆ-ն, հիմա նաև Հայ առաքելական եկեղեցին է «մեղավոր»։ Փորձում են այստեղ միավորներ հավաքել այն հույսով, որ Եկեղեցուց ոչ բոլորն են գոհ։ Եկեղեցուն թիրախավորելով՝ փորձում է կոնսոլիդացնել աղանդավորականներին։ Տարբեր հրապարակումներով՝ նրանց թիվը 350 հազարից ոչ պակաս է։ Նա փորձում է կոնսոլիդացնել ցանկացած ռեսուրս, որը կապահովի իր իշխանության վերարտադրությունը։ Քանի որ գիտի՝ եթե իր իշխանությունը չվերարտադրվի, դա իր համար գոյաբանական խնդիր է։ Նրա ռեսուրսները բավականին սահմանափակ են, որ իր վարկանիշն ավելանա։ Հավելեմ՝ եթե նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրի, Ալիևը վերջին պահին քարոզչական նվեր անի Փաշինյանին, դա որևէ նշանակություն չի ունենալու, քանի որ իր խոսքին այլևս հավատացող չկա։ Այդ իսկ պատճառով նա փորձում է իրավիճակը փոխել երկրում, այսպես ասենք՝ «խաղի սեղանը շուռ տալ», նոր իրավիճակ ստեղծել։ Սրում է իրավիճակը, հայհոյում այն ակնկալիքով, որ իրեն էլ հայհոյեն, և առիթ ունենա ուժային ինչ-որ մեթոդների դիմելու և այլն։ Այս ամենում ներվ կա, դա տեսնում ենք իր և՛ խոսույթում, և՛ գործողություններում։ Այդ ներվը պայմանավորված է իրականությամբ։ Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար։ Ընդ որում, եթե իր այդ էլեկտորատին հարցնես, թե ինչո՞ւ ես ընտրում Նիկոլ Փաշինյանին, չեն կարող հստակ պատասխան տալ, այս պարագայում գործ ունենք «քաղաքական աղանդի» հետ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենադիտված