84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան


Ընկերությանն ու նաև երկրին հասցվել է զգալի վնաս և դրան պետք է տրվի իրավական գնահատական

Հասարակություն

Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել է փետրվարի առաջին օրերին գործադուլ հայտարարած և կոմբինատի աշխատանքները կանգնեցրած աշխատակիցներից 8-ին։ Այնուհետ այդ աշխատակիցները դիմել էին դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատավայրում, որտեղից իրենց, իրենց պնդմամբ ազատել են ապօրինի։

ԶՊՄԿ-ն, սակայն կարծես ոչ միայն չի պատրաստվում հետ ընդունել ազատված աշխատակիցներին, այլև իր հերթին դատական հայց է ներկայացրել այս 8 աշխատակիցների դեմ։ Ընկերությունը պահանջում է վերականգնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հարկադիր պարապուրդի հետևանքով ընկերությանը պատճառած շուրջ 5 միլիարդ դրամի վնասը։ Գործադուլին ակտիվ մասնակցություն ունեցած նախկին աշխատակիցները այս հայցը տարբեր հրապարակային հարթակներում համարել են ճնշում և հաշվեհարդար իրենց նկատմամբ։ Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ համարում են, որ ԶՊՄԿ-ն սրանով փորձում է վախեցնել ապագայում ցանկացած դժգոհություն արտահայտող աշխատակիցներին։

Ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է ընկերությունը հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ, չէ՞ որ գործադուլ կազմակերպելը սահմանադրական իրավունք է։ Մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան՝ ընկերության Մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը մի քանի հարցի պատասխանեց։ Նախ, պնդեց, որ լիազորված չէ մեկնաբանել իրավական գործընթացը, բայց նշեց, որ ընկերությունը տեղի ունեցածը չի համարում օրինական գործադուլ, իսկ ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումը պետք է իրավական պատասխան ստանա։

-Գործադուլը հստակ սահմանում ունի։ Այն ենթադրում է իրավական հստակ ընթացակարգ։ Գործադուլն աշխատակցի աշխատելուց հրաժարվելու իրավունք է։ Այն որևէ կերպ չի ենթադրում, որ գործադուլ անողը մյուս աշխատակիցների աշխատանքը պետք է խոչընդոտի կամ խաթարի ընկերության գործունեությունը։

Այս դեպքում չեն պահպանվել գործադուլ հայտարարելու իրավական գործընթացները, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել՝ չի կարելի գործադուլ համարել։ Դրանք եղել են անօրինական գործողություններ։

-Այսինքն` մյուսները իրենց կամքով չե՞ն մասնակցել գործադուլին։ Հենց այս 8 հոգի՞ն են հրահրել։ Ինչո՞ւ է ընկերությունը հենց նրանց թիրախավորել։

-Դատական հայցը թիրախավորում չէ։ Դատական հայցը ձեր և հանրության հարցերին պատասխանելու միակ քաղաքակիրթ մեթոդն է։ Նաև հարուցված է քրեական գործ և քննությունը կպարզի՝ հենց այս 8 անձի՞նք են խոչընդոտել մյուսների աշխատանքը, թե՞ էլի անձինք կային, տեղի ունեցածը խաղաղ ցո՞ւյց էր, թե՞ սաբոտաժ, ինքնիրավչություն, ընկերության գույքի հանդեպ ոտնձգություն, պետությանը և ընկերությանը դիտավորությամբ հասցված վնաս։

Մեր գնահատմամբ և իրենց իսկ հայտարարություններով ու գործողություններով, այս մարդիկ հանդիսացել են տեղի ունեցածի գործող հիմնական անձինք և կազմակերպիչները։ Նրանցից շատերը ունեցել են հստակ դերեր և գործել են համակարգված և նպատակային։

-Բայց ընկերությունը արդեն իսկ պնդում է, որ տեղի է ունեցել ապօրինություն, որ մյուսներին թույլ չեն տվել աշխատել։ Այսինքն` դուք արդեն նրանց մեղավո՞ր եք համարում։

-Դարձյալ, չեմ կարող իրավական գնահատականներ տալ, դա իրավաբանների գործն է։ Մեղավոր են, թե անմեղ՝ կպարզի քննությունը, իսկ որոշումը կայացնում է դատարանը։ Կարող եմ միայն ասել, որ ապօրինի փակվել են ընկերության ներքին կոմունիկացիաները, մի քանի հազար աշխատակից հնարավորություն չի ունեցել գնալ աշխատավայր, ընկերության ներքին ճանապարհների ապօրինի արգելափակման համար օգտագործվել է ընկերության գույքը՝ մեքենաները։ Գրանցվել են սարքավորումները էլեկտրական սնուցման աղբյուրից ապօրինաբար, առանց նման լիազորություն ունենալու անջատելու դեպքեր։ Այս խումբը նաև հոգեբանական ճնշում է գործադրել իրենց հետ չհամաձայնող աշխատակիցների նկատմամբ։ Այն աստիճանի, որ ընկերությունը ստիպված էր այդ օրերին թեժ գիծ բացել նման բողոքների համար։

-Իսկ ինչո՞ւ հենց 5 միլիարդ։ Դուք իսկապե՞ս ակնկալում եք, որ այս մարդիկ, եթե նույնիսկ մեղավոր են Ձեր թվարկած արարքների մեջ, պատասխանատու են նման ահռելի վնասի համար։

-Վնասի չափը հաշվարկվել է տարբեր հանգամանքներ հաշվի առնելով։ Քրեական վարույթ է հարուցվել և շուրջ 200 հոգի արդեն իսկ հարցաքննվել են։ Քննությունը ցույց կտա, թե ով է պատասխանատու հասցված վնասի համար՝ միայն այս խո՞ւմբը, թե՞ ընկերության ներսում կամ դրսից գործող մարդիկ։

Ամեն դեպքում, կարևոր է շեշտել, որ 10 օրերի ընթացքում սաբոտաժի մասնակիցներին պարբերաբար բացատրվել են իրենց գործողությունների հնարավոր հետևանքները։ Նրանց պարբերաբար տեղեկացվել է, որ իրենց գործողությունների հետևանքով ընկերությունը օրական մի քանի հարյուր միլիոն դրամի չափով վնաս է կրում։ Մանրամասն ներկայացվել է, որ ամբողջությամբ խաթարվում է մատակարարումների ու լոգիստիկ շղթան, ռիսկի տակ է դրվում ընկերության միջազգային հեղինակությունը, որովհետև այն չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ընկերությունը ստիպված է եղել նաև հրապարակային հայտարարություններ անել։

Այս մարդկանց բազմիցս խնդրել ենք թույլ տալ, որ մարդիկ վերադառնան աշխատանքի, ապաշրջափակել ճանապարհները, դադարեցնել ապօրինությունը։ Նրանց խոստացվել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն աշխատանքային կարգով և կարիք չկա օրեր շարունակ ապօրինաբար խաթարել ընկերության աշխատանքները։ Սակայն հորդորները անպատասխան են մնացել։

Ընկերությանը ու նաև երկրին հասցվել է զգալի վնաս և դրան պետք է տրվի իրավական գնահատական՝ ինչպես ցանկացած իրավական երկրում։ Ընկերությանը հասված վնասի մեծությունը չի կարող դատարան չդիմելու պատճառ լինել։

Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն
Ամենադիտված