Հայ-կորեական միջխորհրդարանական կապերը մտնում են շրջադարձային փուլ
ՔաղաքականությունՀայ-կորեական միջխորհրդարանական կապերը գտնվում են շրջադարձային փուլում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել հայ-կորեական խորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հարավային Կրեայում:
«Որպես հայ-կորեական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար ժամանել եմ Սեուլ: Օդանավակայանում ինձ դիմավորել է Հայաստանի լավ բարեկամ, իմ գործընկեր Նոհ Յոնգ Մինը: Վաղը կհանդիպեմ Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ: Հայ-կորեական միջխորհրդարանական կապերը գտնվում են շրջադարձային փուլում»,- գրել է պատգամավորը: