Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով


«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ուղիղ նշանառության ներքո է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Խուզարկություն նրա տանը, քրեական վարույթի հարուցում՝ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի համար, ՀԷՑ-ի ազգայնացման հարցի առաջքաշում։ «Փաստի» հետ զրույցում քաղաքական և հասարակական գործիչները արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, այլև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ գործող իշխանությունը նպատակ է դրել արմատախիլ անել այն հիմքերը, որի վրա հազարամյակներով հենված է Հայ առաքելական եկեղեցին։ «Այս ճանապարհին թիրախ են դառնալու բոլոր այն մարդիկ՝ անհատները, հասարակական ու քաղաքական ուժերը, որոնք փորձելու են սատարել Եկեղեցուն և խոչընդոտել իշխանության կողմից այս նպատակների իրացմանը։ Տեղի ունեցողը կապված է այս հանգամանքի հետ։ Հաշվի առնելով նաև այն, որ Սամվել Կարապետյանն ունի բավականին մեծ հեղինակություն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բնականաբար, իշխանությունը դա գնահատել է իր համար առավել վտանգավոր և անցել իր համար արդեն սովորական դարձած գործիքակազմին, այսինքն՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին»,-նշում է Աբրահամյանը։ Մշտապես արձանագրվել է, որ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բացարձակ վերահսկողության ներքո է և կատարում է բացառապես նրա հրամանները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ տնօրենը հեռացել է Փաշինյանի հրամանը չկատարելու պատճառով։ «Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունն անմիջապես առնչվել էր տեղի ունեցած իրադարձություններին։ Միգուցե դա մեկ դեպքով պայմանավորված չի եղել, միգուցե մեծ թվով հարցեր կային, և դա «պայթեց» երեկվա իրադարձությունների ֆոնին։ Բայց թե խորության մեջ ինչ հարցեր կան, ինչ հանձնարարություններ են տրվել, ինչը չի կատարվել, այս պահին մի փոքր դժվար է ասել։ Ուժային կառույցներն այս 7 տարվա ընթացքում, որպես կանոն, իրականացնում են հանձնարարություններ, որոնք ոչ թե բխում են օրենքներից կամ Սահմանադրությունից, այլ իշխող ուժի քաղաքական առաջնահերթություններից, ինչը ևս նրանց հանցակից է դարձնում բոլոր այն հարցերում, երբ իշխանությունն առաջնորդվում է ապօրինություններով և անօրինականություններով։ Դեռևս կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում, այլ բան է, թե այդ ուժային կառույցները՝ սկսած քննչականից վերջացրած դատաիրավական համակարգով, ինչպես են մոտենում այդ ապօրինի հրամաններին։ Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում և ինքն է իր համար սահմանում, թե որն է իր համար կարմիր գիծ, դա պետք է անել, թե ոչ։ Այս ընթացքում տեսել ենք մեծ թվով անձանց, ովքեր որևէ խնդիր չունեն իշխանությանը հանցակից դառնալու առումով, բայց ինչ-որ փուլում դա իրենց համար բերելու է նաև իրավական պատասխանատվություն։ Միգուցե լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ փուլում կանգ կառնեն և պարզապես կփորձեն չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակում է Աբրահամյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ բոլորս տեսանք, որ Եկեղեցու վրա հարձակումները հանդիպեցին սուր դիմադրության, հասարակությունը կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամոթալի պատմությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշել, որ թուրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ հանցագործ, ապօրինի քայլերի: Անթաքույց փորձում է իր հրահանգներով մարդկանց գլխին գործեր սարքել իրավապահների ձեռքերով: Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ ցույց տա, որ իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու: Մեր ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, իսկ ուժային կառույցները քայլ առ քայլ դուրս են գալու Փաշինյանի ազդեցության տակից: Կարծում եմ՝ դա մի քանի ամսվա գործ է: Ավելին, այս ամբողջ բացարձակ ապօրինի գործողությունների համար Նիկոլ Փաշինյանն անխուսափելի պատիժ է կրելու նրանից հետո, երբ հայ ժողովուրդը նրան զրկի խաբեությամբ տիրացած իշխանությունից»,-եզրափակում է Չալաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, վերհիշում է 44-օրյա պատերազմը։ «Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստան զենք է ներկրվել Ռուսաստանի հարուստ գործարար հայի կողմից, և նա տվել էր Սամվել Կարապետյանի անունը։ Վաղ թե ուշ՝ Հայաստանի իշխանությունը պետք է Ալիևի հրահանգը կատարեր՝ պատժելու Սամվել Կարապետյանին այդ ազգանպաստ գործն անելու համար։ Այս պրոցեսը նաև համընկավ Եկեղեցու դեմ արշավի հետ։ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլխավոր բարերարներից է։ Նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ որպես ինստիտուտ, որպես հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական ցանց ունեցող կառույց, որը մեր հայապահպանման, մեր ինքնության պահպանման գործում մեծագույն ներդրում ունի, և անմիջապես սկսվում է քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քաղաքական իշխանությունը, իր ձեռքի տակ ունեցած պետական ինստիտուտը՝ իրավապահ մարմինները, օգտագործում է իր ընդդիմախոսի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։ Ավելին՝ նաև փորձում է նրա մասնավոր սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնել, այսինքն՝ մասնավոր ընկերությունը խլել և դարձնել պետական։ Այս քաղաքական հետապնդումը որևէ ձևով չի մարսվելու, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից դատապարտում եմ բոլոր գործողությունները։ Եթե անգամ ստացվի ժամանակավորապես խլել ՀԷՑ-ը մասնավորի ձեռքից, դա մեծ հարված է հասցնելու Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ցանկացած հաջորդ իշխանություն դա վերադարձնելու է նրա իրական սեփականատիրոջը։ Իշխանության այս գործողություններն անպտուղ են և հերթականությամբ ավելի խորն են «թաղում» իշխանությանը՝ քաղաքական իմաստով։ Ուզում եմ հարց տալ՝ ուղղակի համընկնո՞ւմ է, որ այս ամենը տեղի է ունենում Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Ադրբեջանի կողմից հռչակված թշնամիներ կան՝ Հայ առաքելական եկեղեցին և գործարար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը պայքարում է այդ երկու ինստիտուտների, համակարգերի դեմ։ Ի վերջո, «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր»,-նշում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, Մարուքյանը վստահ է՝ ցանկացած պրոֆեսիոնալ սպա չպետք է ապօրինություններ անի օրվա իշխանության համար, այլ գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում, այլապես վաղը բոլորը պատասխան են տալու։ «Եթե մամուլում առկա ինֆորմացիան ճիշտ է, ապա պարոն Աբազյանն ապօրինի հրահանգ չի կատարել,»,-եզրափակում է Մարուքյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց վերջին օրերի իրադարձություններին. «Հայաստանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով, այդ թվում՝ դատաիրավական համակարգը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով ու մոլագարություններով։ Ինչ վերաբերում է Աբազյանի հեռացմանը, ապա դա, անկասկած, կապված էր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խելագար պատվերները հասել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն որոշ ուժայիններ հրաժարվում են կատարել»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված
Ամենադիտված