CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters


Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ փաշինյանական իշխանությունը, իրավական առումով՝ «ոչնչի համար» կալանավորեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, ոչ միայն մենք, այլև շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ արձանագրեցին, որ կատարվածը «ծաղիկներն» են, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այդ «ծաղիկները» ավելի վաղուց էին: Ավելի ճիշտ կլինի ասել՝ Կարապետյանի կալանավորումը նոր արարի սկիզբն էր...

Իսկ երբ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն զուգընթաց սկսվեցին ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած հայրենակիցների «բերմանենթարկումներ», հասկանալի դարձավ, որ ռեժիմի «ծաղկեփունջը» լրացվում է դեկորատիվ, ձևավորման բաղադրիչներով: Եվ վերջապես, երբ ՔՊ-ի կուսակցական լրատվամիջոցում հայտնվեց մեկ տարվա վաղեմությամբ թվագրված «հեղաշրջման պլանը», որը պետք է «իրագործվեր», ուշադրություն, 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը, պարզ էր, որ դրան հետևելու են հակաժողովրդավարական «բաստիոնի» իշխանության ինչ-ինչ գործողություններ:

Այն, որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվելու, նմանապես պարզ էր նաև այն բանից հետո, երբ կարկառուն քպականների ու «արևմտյան» սատելիտների «sms»-ային «երգչախումբը» բոլոր քարոզչական ծակուծուկերից զլեց «պետք է սրանց ետևից գնալ», «պետք է իրավական գնահատական տալ» օրատորիան:

Դեպքերի շարունակությունը ոչ պակաս էպիկական էր. քննչական կոմիտեն ոտքի վրա գրված, ըստ որում՝ մեկ ոտքի վրա ու ձախ ձեռքով գրված մի «սարսափադղորդ» հաղորդագրություն տարածեց: Ընդ որում, այնքան «ոտքի վրա», այնքան անփույթ, որ «համացանցի»-ն դարձել էր «անհամացնի»: Հետաքրքիր բառ է ստացվել, ինչ խոսք:

Լավ, դա էլ մի կողմ, իսկ ինչի՞ մասին է այս ամենը:

Առաջինը. արտահայտվում են տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Իսկ վախը, ամեն պարագայում, սաստիկ մոտիվատոր է: Ի լրումն՝ վախի աչքերը մեծ են: Ունի՞ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան: Այնքա՜ն ունի, որ մի քանի ուսապարկ կարող է լցնել այդ բաներով: Մյուս կողմից՝ ասում են, որ նա այսպիսով «օրակարգ է լցնում», «լրահոսն իրենով է անում»: Դա էլ է հնարավոր: Ու մեկը մյուսին չի բացառում:

Հաջորդը. բնական է, որ իր ձևավորած իրավիճակում դիմադրության ցանկացած օջախ իրեն սարսափեցնում է: Սա նույնիսկ ակնհայտ է: Եվ ըստ հիմնական կարծիքի, ինքը դիմադրության հնարավոր օջախներն է չեզոքացնում այսպիսով: Ու խոսքը միայն երեկվա ռեպրեսիվ հիստերիայի մասին չէ: Սա ամենատրամաբանական տարբերակն է, ու էլի կապված է նախորդ երկու կետերի հետ:

Տեսեք. Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես էլ հետ չի կանգնել Փաշինյանի հեռանալու պահանջից, նկատվեց «դիմադրության օջախ», ու հետևեց քստմնելի հարձակում ՀԱԵ-ի վրա: Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը խոսեց ի աջակցություն Եկեղեցու, Փաշինյանն ի դեմս նրա տեսավ ընդդիմության համախմբողի պոտենցիալ, ու հետևեց հարձակումը նրա վրա: Այսինքն, Փաշինյանը ջանում է չեզոքացնել բոլոր հնարավոր «դիմադրության օջախները», լինեն դրանք քաղաքական, հոգևոր, թե գործարար հարթություններում:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն այդ ամենն անում է, որպեսզի սպասվող ընտրություններում վերարտադրվի, պարզ ասած՝ մնա իշխանության: Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները: Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների: Սա ուղղակիորեն կապված է «դիմադրության օջախների» թուլացման կետի հետ:

Իսկ ի՞նչ կարող է լինել: Շատերի համոզմամբ, ոչինչ էլ չի ստացվի: Ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը հիմա բոլորին կհամախմբեն, ցույցերի կելնեն, հրապարակները կլցնեն: Առաջին հերթին ոչինչ չի ստացվելու այն ակնհայտ պատճառով, որ Փաշինյանի ու նրա իշխանության այս ռեպրեսիվ քայլերին հանրության ակտիվ հատվածի ճնշող մասի հիմնական արձագանքը ծաղրն է: Մարդիկ ոչ միայն մերժում են կամ բացասական են վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, այլև բացեիբաց ծաղրում են:

Մյուս կողմից՝ պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած իշխանության նման պահվածքը ակնհայտորեն հոգեվարքի ոչ միայն վկայություն է, այլև՝ ցուցադրություն:

Հ.Գ. - Հա, ի դեպ, մինչ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության, ընդհանրապես ազգային արժեքներ կրող, պետության ու պետականության համար պայքարողների դեմ կռիվ է տալիս, նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է: Հասկանո՞ւմ եք՝ անպատկառության ու ցինիզմի աստիճանը. պատերազմական հանցագործ, ցեղասպանական ոճրագործ պետության ղեկավար Ալիևը Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է հռչակում: Իսկ Փաշինյանը պարզապես լռում է, նա այլ «գործերով» է զբաղված, «ռևանշիստների» է բռնել տալիս...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում
Ամենադիտված