Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Որտե՞ղ ենք թողել Հայաստանի իրական անկախությունը․ Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Վերջին ժամանակներս գործող կառավարիչները շատ են խոսում Հայաստանի անկախության մասին։ Այն թերևս ամենամեծ ստերից է, որ երբևէ խուսվում է Հայաստանի քաղաքական կյանքում։ Ցավոք, մենք իրական-հարաբերական անկախությանը հրաժեշտ ենք տվել 2018թ-ին՝ Սերժ Սարգսյանի դեմ, դրսի ուժերի աջակցությամբ կազմակերպված իշխանազավթման ակցիայով։ Շատերն իհարկե չէին պատկերացնում, որ դա է լինելու հետևանքներից մեկը։ Եվ, որքան էլ թեման զգայուն է, պետք է խոստովանել, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի կախյալ վիճակում է արտաքին իրադարձություններից, քան Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանն էր։

ժամանակակից աշխարհում գրեթե չկան բացարձակ անկախ երկրներ, և մենք էլ հաճախ մեր ազգային շահերը համադրել, եթե կուզեք՝ հարմարեցրել ենք մեր դաշնակիցների ու գործընկերների շահերի հետ։ Բայց մեր անկախությունն ու ինքնիշխանությունը բավարարել է այնքան, որ Հայաստանի ոչ մի ղեկավար, երբեք չի ընկրկել թշնամական տրամադրված կամ հակասող շահերի դեմ։ Մինչև 2018թ․ մեր համար եղել են ինքնիշխան շահեր և մեր գործընկեր երկրները հարգանքով են վերաբերվել մեր ազգային շահերին ու որոշումներին։ Այդ ընթացքում, մեզ հաջողվել է պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը՝ չփչացնելով գործընկեր երկրների հետ հարաբերությունները։
Ի՞նչ ունենք այսօր։ Կորցնելով պետության ռազմավարական դիրքերի մեծ մասը, այսօրվա Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենախոցելի ու ամենաթույլ ինքնիշխանությունը, որի ազգային շահերը լղոզվել ու ձևախեղվել են՝ ենթարկվելով աշխարհում տեղի ունեցող և մեր տարածաշրջանին առնչվող ռազմա-քաղաքական ու կոմունիկացիոն վերադասավորումներին։

Մեր երկրին «ստիպել են» պատերազմել, երբ կար հարցի խաղաղ կարգավորման եղանակը։ Եվ այդ պատերազմը բխել է այլ երկրների շահերից, ոչ թե Հայաստանի։ Մեր երկրին համոզել են հրաժարվել հետպատերազմյան Արցախից՝ երբ կար առկա կարգավիճակը պահելու նվազագույն բավարար հնարավորությունը։ Այդ հրաժարումը ևս բխել է օտարների, այլ ոչ թե մեր ժողովրդի շահերից։ Մեզ ստիպում են «խաղաղություն» կնքել հարևան երկրի հետ, բայց կրկին մեր երկրի ազգային ու պետական շահերի հաշվին, որովհետև այսօր այդպես է պետք։ Մեր երկրին «հորդորում» են մոռացության մատնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև այդպես է պետք ուրիշներին, ոչ թե մեզ։ Առանց մեր կենսական շահերը հաշվի առնելու՝ մեր երկրին իրենց օրակարգերն են թելադրում գրեթե բոլոր կողմերը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կամա թե ակամա արտաքին շփումների մեջ է գտնվում։ Մենք նույնիսկ ճանաչում ենք երրորդ երկրի անկախությունը, ոչ թե նրա համար, որ մեզ է հարկավոր, այլ որովհետև այդպես են ասել (կամ գուցե խնդրել) ուրիշները։

Ադրբեջանը մեզ հետ խոսում է բացահայտ իմպերատիվ ու անհարգալից լեզվով։ Թուրքիան մեզ թելադրում է՝ խնդիրները շաղկապելով Ադրբեջանի շահերին։ Ռուսաստանը մեզ հետ խոսում է զգուշացումների և անվստահության լեզվով՝ այդ ընթացքում խուսանավելով անվտանգային նոր պրոբլեմներից։ Եվրոպան մեզ մտցրել է իր գլոբալ խաղի մեջ, որից ինքը գուցե շահի, իսկ մենք՝ հաստատ ո՛չ։ Իրանը բավարար վստահություն չի տածում մեր երկրի նկատմամբ և փորձում է ինքնուրույն լուծել իր հյուսիսային ճանապարհի հարցը։ ԱՄՆ-ի գլոբալ հաշվարներին, մեծ հաշվով հետաքրքիր չեն ոչ մեր «դեմոկրատիան», ոչ էլ մեր անվտանգային պրոբլեմները։ Մեր իրական անկախության ռեսուրսները պահելու և հետագայում վերականգնելու միակ հենասյունը մնացել է համազգային միասնությունն ու ազգային շահերի ձևակերպման ու առաջ մղման համար գործող քաղաքական-հանրային կառույցները, որոնց դեմ ջիհադ են հայտարարել գործող կառավարիչները։

Սեփական դավադրությունների «ինքնաարադարացման» փորձն այն է, որ ըստ կառավարիչների՝ «իրենք կորցրել են Արցախը, բայց գտել են Հայաստանը»։ Ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ, եթե ասեին, որ իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը, ինչպես նաև Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու կայուն անվտանգությունը։

Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը
Ամենադիտված