14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում 32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր


ԼՂՀ կառավարությունը հաստատել է Արցախի տնտեսական զարգացման 2016թ. ծրագիրը

Հասարակություն

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Այն նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը: Ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել տեղական արտադրության արտահանելի հատվածը, մասնավորապես, նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը և էլ ավելի խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 2,530 մլրդ դրամ գումար:

Վարչապետն իր խոսքում կարևորել է տվյալ ծրագրի նշանակությունն արտադրության և արտահանման խթանման համար: «Նախագահի հանձնարարականը կա միջոցներ ձեռք առնել հատկապես վերամշակման արտադրությանն աջակցելու նպատակով: Կարճ ժամանակ ունեք կառավարությանը ներկայացնելու, թե այդ առումով ինչ քայլեր կարող ենք իրականացնել, քանի որ արտադրողների համար պետք է որոշակիություն մտցվի աջակցության գործիքների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին պլանավորել բերքի ձեռքբերման ու արտահանման գործընթացները»,- նշել է վարչապետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանին:

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը: Ծրագրի համաձայն, հանրապետությունում կիրականացվի ևս մեկ սոցիալական միջոցառում՝ պետական աջակցությամբ հանրապետության բնակչությունը կունենա անվճար առնվազն ութ հեռուստաալիքների և երեք ռադիոալիքների ընդունման հնարավորություն:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են ԼՂՀ 2016թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես նաև 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կստեղծվեն համապատասխան պայմաններ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վկայագրման, ուսումնասիրման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և հուշարձանների պահպանմանը: Ծրագրի իրականացման միջոցառումների համար կհատկացվի 100 մլն դրամ:

Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և պատրաստելու Գտչավանքի և Ամարասի վանքերի վերականգնման ճշգրիտ նախագծերը, որպեսզի, ըստ դրանց, հստակեցվեն անելիքները և միջոցներ հայթայթվեն այդ արժեքավոր հուշարձանների պատշաճ վերականգնման համար:

Կառավարության որոշմամբ սահմանվել են 2016թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը: «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության համար այդ չափը սահմանվել է 15,6 տոկոս, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության համար' 5,1 տոկոս: Այդ որոշման արդյունքում համապատասխան մատակարարող ընկերությունների համար անհրաժեշտություն չի առաջանա կատարել անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր:

Նիստում հաստատվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը, ինչպես նաև փոփոխություն է մտցվել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշման մեջ, որն ուղղված է ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմինը հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ամրագրված դրույթներով: Որոշմամբ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթական համակարգ, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել կրթության առանձնահատուկ պայմաններ, ինչպես նաև ներդնել այդ կրթության կազմակերպման և գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր՝ 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը: Արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փ ոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

«3 մլն դրամը բավարար գումար չէ տուն կառուցելու համար, այլ աջակցություն է կառուցման գործընթացին, որի միջոցով զգալիորեն խթանում ենք բնակարանաշինությունը շրջաններում: Մենք ակնկալում էինք, որ հայտերը շատ են լինելու, և մեր միջոցները չեն բավարարելու սկզբնական փուլում: այժմ, երբ արդեն մի քանի տասնյակ ընտանիքների տրամադրել ենք դրամաշնորհ, տարիքային շեմը բարձրացնում ենք, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան օգտվել այս ծրագրից: հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վարչակազմերին շրջաններում գույքագրել կարիքներն ու հնարավոր հայտերը, որպեսզի աստիճանաբար ընդլայնենք շահառուների տարիքային կազմն ու քանակը: Ավելին՝ հեռու չէ այն օրը, երբ լրիվությամբ կվերացվի տարիքային սահմանափակումը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով որոշմանը:

Կառավարության որոշմամբ անժամկետ բնույթ է հաղորդվել հանրապետության բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական ծրագրին, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրական և արդյունավետ է գնահատվել:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին գնահատել ծրագրի իրականացման մեխանիզմների կիրառականությունը, բացահայտել դրանց խնդիրները և, արդյունքում, հնարավորինս հեշտացնել վարչարարությունը, որպեսզի ուսանողները դժվարություններ չունենան այդ աջակցությունից օգտվելու հարցում: Վարչապետի խոսքով՝ գործող մեխանիզմը հիմք է դառնալու ուսանողների տրանսպորտային ծախսերը սուբսիդավորելու հետագա ծրագրերի համար:

Գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Նախարար Ն. Աղաբալյանի խոսքով՝ մշակութային միջոցառումների հիմքում շարունակելու է մնալ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակութային ինքնության վերարտադրությունը: Նախատեսվում են նաև նոր նախագծեր: 2016թ. մշակութային միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվելու է 102 մլն դրամ, իսկ հիմնականում շրջանների երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացմանն ուղղված երիտասարդական մի ջոցառումների համար՝ 36 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատվել է նաև պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների 2016թ. ծրագիրը: Վերջինիս նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում 2013 և 2014 թվականներին տնկված անտառներում իրականացնել խնամքի աշխատանքներ՝ դիմադրությունը և անտառի որակը բարձրացնելու, տեսակային կազմը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել անտառային ուսումնասիրություններ, որոնց միջոցով կորոշվեն 2017 թվականի համար հատատեղերը: Ծրագրի իրականացումը կապահովի անտառների բնապահպանական, միջավայրաստեղծ, հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգիենիկ և առողջապահական գործառույթների իրացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 6,623 մլն դրամ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է անտառահատման վերահսկողության գործընթացից և կարևորել, որ այդ հարցում հետևողական ու շարունակական քայլեր կատարվեն պատասխանատու մարմինների կողմից: Անդրադառնալով որսագողության խնդրին՝ գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել առկա միտումներից և հանձնարարել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ոստիկանությանը համատեղ ուժերով խստացնել վերահսկողությունը և ակտիվացնել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ունենալ կամավորական փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ, ինչպես նաև հասարակական բնագավառում ստեղծել այդ շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքեր և նյութական պայմաններ:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմն ու անդամների գործառույթները՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը շրջվարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներին հիշեցրել է սահմանված ժամկետներում տոնական ծրագրերի կազմման ու նախահաշվի ներկայացման անհրաժեշտության մասին:

Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված