Հստակեցվել է զինվորական կենսաթոշակի չափի հաշվարկումը
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Առանձին կատեգորիայի զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում նշված պաշտոնների համար նախկինում սահմանված առավելագույն չափը` 402 810 դրամ, ներառյալ եկամտային հարկը, 300 000 դրամ` առանց եկամտային հարկի, որն էլ ներառվում է կենսաթոշակի հաշվարկման համար սահմանված դրամական բավարարման մեջ: Կառավարության այս որոշմամբ, զինվորական կենսաթոշակների չափերի տարբերակումը կհամապատասխանեցվի զինվորական ծառայության պաշտոնների աստիճանակարգությանը: