«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր


Սյունիքը՝ Հայաստանի երաժշտական կենտրոն. «Կապան ֆեստ»-ը երրորդ անգամ քաղաք կբերի համաշխահային մեծությունների

Հասարակություն

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, որը մշակութային թարմ շունչ է հաղորդում քաղաքին ու Սյունիքի մարզին, երրորդ անգամ իր շուրջ է համախմբելու Հայաստանում և աշխարհում մեծ ճանաչում վայելող հայ և օտարազգի երաժիշտների։ Հուլիսի 4-15-ն անցկացվող փառատոնին սպասվում են համերգային յուրահատուկ ծրագրեր, վարպետության դասեր, հյուրերի հետ հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ։ 

Փառատոնի մեկնարկից ի վեր «Կապան ֆեստ»-ին հյուրընկալվում է դաշնակահար Աննա Սարկիսովան ԱՄՆ-ից։ Նա խոստովանում է՝ իրեն մշտապես Կապան են վերադարձնում փառատոնի ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի իրական հետաքրքրվածությունը բարձր արվեստով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դաշնակահարը նշում է՝ իր տպավորությունները հիանալի են։ «Բոլոր երաժիշտներն անհամբեր են սպասում հուլիս ամսին, որպեսզի այցելեն Կապան, քանի որ պրոֆեսիոնալների ջանքերով  փառատոնը բարձր մակարդակով է անցկացվում. և՛ պրոֆեսորների, և՛ մասնակից երաժիշտների համար ամեն հնարավոր բան արվում է, որ հրաշալի մթնոլորտ ստեղծվի։ Աշխարհում տարբեր երաժշտական փառատոններ են անցկացվում, որոնցից շատերին մասնակցել եմ։ Երբ համեմատում եմ, կարող եմ վստահ ասել, որ «Կապան ֆեստ»-ը չի զիջում այդ փառատոններին։ Դրան նպաստեց նաև Steinway D վերջին սերնդի դաշնամուրը ձեռք բերելը, որը, Բելգիայից անցնելով ողջ Եվրոպան, հասավ Հայաստան։ Մենք կփորձենք ևս մեկ գործիք ձեռք բերել, որպեսզի համերգներն ավելի հարուստ լինեն»,-նշում է երաժիշտը։ 

Նա հավաստիացնում է՝ կազմակերպիչները ջանք չեն խնայում, որպեսզի թե՛ հյուրերը, թե՛ հանդիսատեսն իրենց լավ զգան, ինչը նպաստում է փառատոնի առավել գրավիչ և սպասված լինելուն։ Մասնակիցները խոստովանում են՝ չեն նկատում, թե փառատոնի ընթացքում ինչպես է ժամանակն անցնում. այն ասես թռչում է։ 

Համերգները, որոնք կազմակերպվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, մարդաշատ են։ «Պատահել է՝ շատ ուշ ենք բեմ դուրս եկել։ Համերգը սկսվել էր 20։00-ին, բայց մեր ելույթը սկսվեց 22։30-ին։ Կարծում էի՝  հանդիսատեսը հոգնել է, գնացել է, բայց բոլոր տեղերն էին զբաղված, ոչ ոք չէր հեռացել։ Շատ բեմերում եմ նվագել, բայց այն ջերմությունը, որն ունի Կապանի հանդիսատեսը, ամեն տեղ չես տեսնում։ Նրանք շատ սպասում են փառատոնին, աջակցում են։ Ամեն անգամ բեմ դուրս գալը Կապանում ինձ համար յուրահատուկ զգացմունք է, քանի որ իմ երկրում եմ։ Մինչ փառատոնը Կապանում չէի եղել։ Առաջին անգամ հատկապես և առհասարակ այնտեղ ելույթ ունենալը շատ հուզիչ է»,-նշում է Սարկիսովան։

«Կապան ֆեստ»-ին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից։ Ամենասպասված հյուրը աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի դափնեկիր Մարթա Արգերիխն է։ Նա Կապանում հանդես կգա երեք համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։   

Մարթա Արգերիխը երբեք Հայաստանում չի եղել։ «Նա շատ հուզված է, ոգևորված։  Դաշնակահարը գնահատում է հարուստ պատմություն, մշակույթ ունեցող երկրները, ուստի Հայաստան գալուն սպասում է, ցանկանում է ծանոթանալ մեր երկրին, երաժիշտներին»,-ընդգծում է Աննա Սարկիսովան։ 

Նա վստահ է՝ Արգերիխին ունկնդրելու համար Կապան կայցելեն նաև Երևանից և այլ քաղաքներից։ 

Դաշնակահարի մասնակցությունը փառատոնին առավել կբարձրացնի «Կապան ֆեստ»-ի հեղինակությունը և առավել կհեշտացնի հետագայում  մեծահամբավ արտիստներին փառատոնին հրավիրելու գործընթացը։

Անդրադառնալով փառատոնի շրջանակում կազմակերպվող վարպետության դասերին՝ Սարկիսովան տեղեկացնում է, որ դասերին մասնակցելու են երիտասարդ կատարողներ։ Կան մասնակիցներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։ Փառատոնը վարպետության դասերին մասնակցելու բազմաթիվ դիմումներ է ստացել, ընտրվել է ավելի քան 50 երիտասարդ։ 

Վարպետության դասերին մասնակցում են նաև Կապանի քոլեջում աշխատող մանկավարժներ, որոնք իրենց աշակերտներին են բերում դասերին։ «Դա շատ կարևոր է, քանի որ Կապանը  տարիներ առաջ եղել է մշակույթի լուրջ կենտրոն, սակայն շատ բան է փոխվել. մասնագետների համար բավականին բարդ է դարձել մեծացնել երեխաների հետաքրքրվածությունը երաժշտության նկատմամբ, իսկ փառատոնը նպաստում է դրան։ Նախորդ տարի Կապանի երաժշտական քոլեջի դաշնամուրի կամ ջութակի բաժին դիմումները շատ չեն եղել, իսկ այժմ առավել շատ են։ Դա Կապանի համար շատ մեծ ձեռքբերում է»,-շեշտում է Սարկիսովան։ 

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը Կապանը երաժշտական կենտրոն դարձնելը, քաղաքի, մարզի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունը մեծացնելն է։ «Փառատոնն իրականացվում է Կապանում, որովհետև քաղաքի դահլիճը ֆանտաստիկ է, Սյունիքի մարզը հեռու է Երևանից, ունի սքանչելի բնություն, հրաշալի վայր է։ Բոլոր օտարազգիներն են այն սիրում, երբեմն ասում են, որ Սյունիքն ասես փոքր Շվեյցարիա լինի։ Մենք պետք է առավել ակտիվացնենք, ուժեղացնենք մեր մարզերը նաև մշակութային տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ «Կապան ֆեստ»-ի պես յուրահատուկ փառատոն Երևանում չկա»,-հավաստիացնում է Աննա Սարկիսովան և հավելում՝ նման փառատոնների անցկացումը ոչ միայն նպաստում է  մարզերում մշակութային կյանքի, այլև զբոսաշրջության զարգացմանը։ 

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, հովանավորների թվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բազմաթիվ այլ աջակիցներ։

Քանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Ամենադիտված