Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից


Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան

Blog
 
Այսօր մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ Հայաստանի ամենապատիվ քաղաքացիները՝ մեր մայրերը, հայրերը, մեր տատիկներն ու պապիկները, ովքեր իրենց քրտինքով կառուցել են այս երկիրը, հաճախ ապրում են նվաստացուցիչ կենսաթոշակով, սոցիալական մեկուսացման մեջ, բժշկական սպասարկման հասանելիությունից զրկված։

Սա անընդունելի է։

Այսպես չէ, որ երկիրը պետք է վարվի իր հիմնասյուն սերնդի հետ։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հարգանքով խոսել մեր տարեցների մասին, այլ գործողություններով ապացուցել, որ գնահատում ենք նրանց տարիները, աշխատանքը, պայքարը, տառապանքը։

Այո՛, մենք առաջարկում ենք «Արծաթյա Քարտ»։

Սա բարեգործություն չէ։ Սա ողորմություն չէ։ Սա պետության պարտքն է իր քաղաքացիների հանդեպ։

Արծաթյա Քարտը կլինի անվանական արտոնագիր՝ 65 և բարձր տարիք ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ կտա այս քարտը մեր ավագ սերնդին․

1.Առողջապահական զեղչեր՝ դեղատներում, կլինիկաներում, ստոմատոլոգիայում,
2.Հասարակական տրանսպորտի անվճար օգտագործում,
3.Սննդամթերքի և կենցաղի հիմնական ապրանքների զեղչեր,
4.Մշակութային կյանքի մուտք՝ թատրոն, կինո, պատկերասրահներ,
5.Սոցիալական խնամքի ու աջակցության ներառական ծառայություններ,

Եվ ամենակարևորը՝ արժանապատիվ վերաբերմունք։

Այս ծրագիրը Հայաստանում հնարավոր է իրականացնել առանց պետական բյուջեի լրջագույն լարումի։ Ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դրամ, որոնք այսօր փոշիացվում են անիմաստ կոնֆերանսների, կրկնակի ասֆալտապատումների կամ բյուրոկրատական պարգևավճարների վրա։

Միայն Երևանում այս ծրագրից կարող են օգտվել մոտ 90,000 տարեց քաղաքացի։

Նրանք, ովքեր այս պահին տանը նստած հեռուստացույցի առջև միայնակ սուրճ են խմում ու լսում, թե ինչպես են խոստանում ինչ-որ ապագա՝ առանց իրենց։

Մենք ասում ենք՝ նրանք ոչ թե անցյալն են, այլ մեր կենսաբանական ու բարոյական հիմքը։

Եվ մենք ունենք պարտականություն։ Ոչ թե խոսելու, այլ իրական գործ անելու պարտականություն։
 
Այդ իսկ պատճառով մեր քաղաքական թիմը պատրաստել է ամբողջական ծրագիր՝ «Արծաթյա Քարտի» ներդրման համար՝ սկսած Երևանից, ապա ամբողջ հանրապետությամբ։ Մենք պետք է բանակցություններ սկսենք առողջապահական, առևտրային և մշակութային հաստատությունների հետ՝ նրանց դարձնելով այս նախաձեռնության աջակից։

Ուզում եմ հստակ հայտարարել՝

Տարեցին նվեր չի պետք։ Տարեցին պետք է իրավունք, պաշտպանություն և արժանապատվություն։

Եթե մենք չգիտենք արժանի կերպով հոգալ մեր ծերերին, ինչո՞վ ենք տարբերվում դաժան, անմարդկային վարչակարգերից։ Մենք առաջարկում ենք մի համակարգ, որ արդեն գործում է աշխարհի լավագույն երկրներում՝ Գերմանիայից մինչև Ճապոնիա։

Ու ինչո՞ւ Հայաստանը չպիտի լինի այդ երկրների կողքին։ Ո՞վ է արգելում։ Միայն անտարբերությունն ու կարճատեսությունը։

Ուրեմն եկեք միասին վերացնենք այդ անտարբերությունը։

Եկեք միասին մեկնենք ձեռք մեր տատիկին, մեր մորը, մեր միայնակ հարևանին։

Եկեք արժանապատիվ ծերությունը դարձնենք պետական քաղաքականություն, ոչ թե բարեգործական թեմա։

Սա է մեր առաջարկը։
Սա է մեր խոսքը։
Սա կլինի մեր գործը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման սոցիալ տնտեսական հանձնախմբի ղեկավար` Հրայր Կամենդատյան։

Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով
Ամենադիտված