UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ


Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածության միտումները Հարավային Կովկասում ուժային դինամիկայի արմատական վերաձևակերպման նշաններն են։ Սրացման այս դրսևորումները չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված դրվագներ, այլ պետք է ըմբռնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական ուժերի ընդհարման լայն համատեքստում, որտեղ փոխկապակցվում են շահերի բախումը, ռազմավարական անցուղիների վերահսկողության ձգտումը, ինչպես նաև հավակնությունների շրջանակը։ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը միշտ էլ թաքնված կերպով առկա է եղել՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ կրոնական և էթնիկ ենթագծերով։ Սակայն վերջին տարիներին այդ լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմավարական համագործակցությունը Իրանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք՝ հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելի կողմնակի գործողությունները հաճախ իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։

Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական բախումից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար, ոչ միայն պատահական չէր, այլև բովանդակային ազդակ էր, որը ցույց է տալիս Թեհրանի լուրջ մտահոգությունը և պատրաստակամությունն՝ առնվազն դիվանագիտական հարթակում հստակ դիրքորոշում հայտնելու։ Այս ամենը ենթադրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են անվստահության նոր փուլ, որը ժամանակ առ ժամանակ կարող է սուր դրսևորումներ ունենալ։

Մյուս կողմից էլ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության դրսևորումներն առավել անսպասելի էին՝ հաշվի առնելով, որ նախկինում կողմերը փորձել են պահպանել գոնե արտաքին հավասարակշռություն՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության մակարդակով։ Սակայն, երբ ռուսական իրավապահները Եկատերինբուրգում բացահայտեցին ադրբեջանական հանցավոր խմբավորման գործունեությունը ու դրա հետ կապված գործողություններ ձեռնարկեցին, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան սկսել է այլ ոճով խոսել Բաքվի հետ։ Նման իրադարձությունները շրջադարձային են երկու երկրների հարաբերություններում, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել։

Բայց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևեց ադրբեջանական հակազդեցությունը. մասնավորապես «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ իրականացված գործողությունները, ռուսական «հանցավոր խմբավորման» բացահայտումը, ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը և տեղեկատվական հակաքարոզչությունը վկայում են փոխադարձ լրջագույն անվստահության և վրեժխնդրության փուլ մուտք գործելու մասին։

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե համարժեք ձևով պատասխանում է Մոսկվային՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական քաշերն ուղղակի անհամատեղելի են։ Իսկ ի՞նչն է այդպես թևեր տալիս Ադրբեջանին իրեն այդպես սանձարձակ պահել՝ հասկանալով, որ իրենք որևէ կերպ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ։ Բաքվի ռազմավարությունը հստակ է՝ ձգտել իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առանցքային խաղացող, որի հետ պետք է հաշվի նստել, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ է ոգևորվել իր նախկին հաջողություններից ու իրեն «մեծ տերություն» է երևակայում։

Ադրբեջանի նախագահ Ալիևին թվում է, որ եթե իրեն հաջողվեց անպատիժ պատերազմական հանցագործություններ կատարել Արցախում, ստիպել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, ներխուժել Հայաստանի տարածք ու պարտադրել, որ հայկական կողմը զիջումների դիմի, ապա նույն կերպ կարող է վարվել նաև Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրն ավելի շատ զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով ու ընդունակ չի լինի հակազդել։

Երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժում էին Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ու զերծ էին մնում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց։ Ու այս համատեքստում գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց, որ սկսեցին կտրուկ արձագանքել։ Հարցի հիմնական պատասխանն այն է, որ Բաքուն տարածաշրջանում ամուր հող է ստեղծում իր մեծ եղբոր՝ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ թուրքական կողմից խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իսկ արևմտյան մամուլում էլ տեղեկություններ են տարածվում, որ ճանապարհը կարող են վերահսկել արևմտյան ընկերությունները։ Պարզ է, որ այս նախագիծն իր սուր ծայրով ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը։

Մի կողմից՝ հասկանալի է, որ Միջին միջանցքի նախագծի ներքո Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել մինչև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա՝ նեոպանթուրքական նկրտումների համատեքստում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն իսկ հիմա ձգտում է գրավել Արևմուտքին և այլ միջազգային խաղացողներին՝ հատկապես չինական կողմին, որ այդ ճանապարհը շրջանցի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքը, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո։ Դրա համար էլ Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններում նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Բայց բնական է, որ Ռուսաստանում նման նախագծի գործարկումից գոհ լինել չեն կարող, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից ու Հայաստանում թուրքական կապիտալի ներթափանցումից հետո իրենց ազդեցությունը կարող է փոխարինվել թուրքական ազդեցությամբ։

Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակի հարց կարող է դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և Հայաստանը Ռուսաստանից պոկելու օրակարգի առաջ մղումը։ Ընդ որում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստի շատ ավելի մեծ վտանգ կա հատկապես այն դեպքում, երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու ամրագրվի «արևմտյան» ադրբեջանցիների «վերադարձի» իրավունքը։ Այս հարցում արդեն գործ ունենք Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխության վտանգի հետ։ Իսկ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում, ապա թուրք-ադրբեջանական ազդեցությունը կդառնա անդառնալի՝ մեկընդմիշտ դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը հետագայում խնդիրներ է ունենալու արդեն Միջին Ասիայում և իր բուն տարածքում՝ Հյուսիսային Կովկասում։ Իսկ Հայաստանն ու Արցախը տևական ժամանակ խոչընդոտող սեպի դեր էին կատարում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Մոսկվայի համար մյուս վտանգն այն է, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազան կարող է հաստատվել Ադրբեջանում։ Այս մասին Բաքվում արդեն իսկ խոսում են նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների մակարդակով ու շոշափում են Ռուսաստանի տրամադրություններն այս կապակցությամբ։ Ըստ այդմ, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու գաղափարն առաջ քաշելու հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն ուղղակի ստիպված է լինելու հաշտվել նոր իրականության հետ։ Դրանով հասկացնում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կանգնած և հարկ եղած դեպքում կպաշտպանի։

Բնական է, որ Արևմուտքից դեմ չեն լինի Թուրքիայի ընդլայնմանը Ռուսաստանի հաշվին, իսկ արևմտյան բլոկում տիրող այդպիսի տրամադրությունից փորձում է օգտվել Անկարան։ Ուստի, Բաքվում և Անկարայում, որսալով պատեհ իրավիճակը, ավելի մեծ ջանքեր են գործադրվում համաթուրքական ռազմական ուժերի գաղափարին միս ու արյուն տալու համար։ Ու այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ստացվում է, որ իրենց վերջին գործողություններով Մոսկվայից սկսել են զգուշացնել Ադրբեջանին, որ ռուսական կողմը կարող է նույնիսկ կոշտ քայլերի դիմել։ Բայց նկատի ունենանք, որ այդ քայլերն ինչ-որ առումով ուշացած են, քանի որ տարածաշրջանում նոր ձևավորված իրավիճակը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի է, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Չնայած ռուսական կողմը իրավիճակը շրջելու տարբերակ ունի, եթե գործուն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ճնշումների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով
Ամենադիտված