Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ


Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հերթական շրջանառվող լուրը հաստատվեց՝ Փաշինյանը իսկապես մեկնում է ԱՄԷ, որտեղ հանդիպելու է Ալիևի հետ: Էրդողանի հետ հանդիպումից  հետո սա սպասելի զարգացում է, քանի որ, ինչպես հիշում ենք, Փաշինյանը մեկնեց Անկարա անմիջապես Ալիևից հետո, վերջինս էլ ժամանել էր Թուրքիա, հանդիպել Էրդողանի հետ, սակայն եռակողմ հանդիպում չեղավ: Ենթադրելի է, որ Ալիևը որոշակի պահանջներ է ներկայացրել Փաշինյանին, որոնք վերջինիս փոխանցել է նրա մեծ եղբայրը՝ Էրդողանը: Ի դեպ, երկուսի դեպքում էլ «մեծ եղբայրը» սազում է՝ Փաշինյանի լուսանկարը Էրդողանի գիրքը ձեռքին ու երջանկությունից փայլող աչքերը դրա վառ ապացույցն են:

Ինչևէ:

Եվ ահա, Փաշինյանը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևին: Անկարայի արդյունքները ամփոփելո՞ւ, քարերը հավաքելո՞ւ, Հայաստանին նոր կրակը գցելո՞ւ. վերջինի մասով հաստատ այդպես է, մյուս երկուսն էլ վստահ ենք, որ այո: Վատն այն է, որ դարձյալ այս հանդիպումից հետո անատամ մի հայտարարություն կտարածեն, իրական պատկերը չփոխանցող, իսկ ամբողջ ճշմարտությունը (ցավալի ու դառը հետևանքներով) դարձյալ կմնա կուլիսների հետևում. վերելակում սկիզբ առած գործընթացը այժմ տեղափոխվել է ավելի հարմարավետ պայմաններ, բայց ոչ մի տարբերություն չկա թափանցիկության տեսանկյունից:

Այն, որ Աբու Դաբիում որևէ հստակություն է մտցվելու հայ-ադրբեջանական գոյություն չունեցող հարաբերություններում, ակնհայտ է դառնում, երբ հետևում ենք վերջին օրերի զարգացումներին: Նախ, օրերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը նախկինում դեմ էր «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, սակայն այժմ ցույց է տալիս ավելի ճկուն մոտեցում՝ տնտեսական ինտեգրացիայի շահերից ելնելով։

««Զանգեզուրի միջանցքի» բացումը կդառնա ռազմավարական զարգացում նաև Միջին միջանցքի համար։ Այս միջանցքի միջոցով թուրքական արտադրանքը Կասպից ծովով ավելի արագ կհասցվի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Իսկ Եվրոպայից Չինաստան բեռնափոխադրումները կիրականացվեն Թուրքիայի միջոցով։ Միջանցքը միացնում է մի շարք երկրներ՝ հարավից սկսած և հասնելով մեզ ու Ադրբեջանին։ Բացի այդ, այն նաև կապվում է մի գծի հետ, որն անցնում է Չինաստանի տարածքով, ինչը հավելյալ ռազմավարական կարևորություն է տալիս այդ ճանապարհին։ Մենք այս գործընթացում մեր բոլոր քայլերը կատարում ենք առավելագույնս ճշգրտությամբ»,- նշել է նա։

Նա անգամ ներկայացրել է ապագա երթուղին։ «Կգործի մի գիծ, որը կանցնի Իգդիրով, կկապվի Նախիջևանի հետ և կշարունակվի այնտեղից։ Այս գծի կառուցմամբ կարևոր քայլ կկատարենք բեռնափոխադրումների ոլորտում»,-ասել է Էրդողանը։

Այս ամենի ֆոնին նորից ակտիվացան լուրերը, թե ԱՄՆ-ն «պատրաստ է իր վրա վերցնել «Զանգեզուրի միջանցք»-ի կառավարումն ու այդ կերպ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենացավոտ հարցերից մեկը»:

Եվ ահա նախօրեին ԱՄՆ պետքարտուղար  Մարկո Ռուբիոն հույս  հայտնեց, որ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով, և դեռ նույնիսկ վեց ամիս չի անցել», - ասել է Ռուբիոն։ Նկատելի է հատուկ շեշտադրումը՝ «ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել…», հատկապես, երբ հիշում ես Էրդողանի պարզաբանումը, թե ինչքան լավ բան է «Զանգեզուրի միջանցքը»:

Ի դեպ, այս հայտարարությունից հետո պետքարտուղարության խոսնակը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, և որն է Ռուբիոյի լավատեսության հիմքը նշել է, թե Ռուբիոյի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը և նա «պատճառ է ունեցել, և երբ ավելի շատ մանրամասներ ունենանք՝ դրանք կտրամադրեմ»: 

Ակնհայտ է դառնում ԱՄՆ ներգրավվածությունը այս գործընթացում, նաև շահագրգիռ կողմ լինելը, ինչը հաստատում է, որ վերլուծությունները, որ Էրդողան-Ալիև-Փաշինյան  եռամիասնության նպատակը  Ռուսաստանը դուրս մղելն է Հարավային Կովկասից մեր աչքի առջև միս ու արյուն են ստանում: 

Նշենք, որ Փաշինյանի հետ ԱՄԷ են մեկնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանն ու Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Տիրանայում մայիսի 16-ին։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված