Հորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո


«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները
Ամենադիտված