ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում 32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան


Հայաստանում զույգերի 10 տոկոսը տառապում է երկրորդային անպտղությամբ

Հասարակություն

Հայաստանում զույգերի մոտ 14.9 տոկոսը անպտղությամբ է տառապում, ընդ որում նրանց մեծամասնությունը  (10%) երկրորդական անպտղություն ունի: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

Զույգի անպտղության դեպքերի մոտավորապես 60-65 տոկոսի պատճառը կինն է, մնացած դեպքերում` տղամարդը, նշել է մասնագետը: 

Առաջնային անպտղության դեպքում զույգն ի սկզբանե չի կարողանում երեխա ունենալ, իսկ երկրորդայինի դեպքում զույգն արդեն ունեցել է հղիություն  (կարեւոր չէ` դա երեխայի ծննդով է ավարտվել, վիժումով, թե աբորտով), բայց չեն կարողանում եւս մեկ երեխա սաղմնավորել: Երկրորդական անպտղության առավել տարածված պատճառներն են, ինչպես նշել է Գայանե Ավագյանը, աբորտները, սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունները, ինչպես նաեւ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները: 

Այդ պատճառով երկրորդային անպտղության կանխարգելման համար, մասնագետի խոսքով, ծայրաստիճան կարեւոր է աբորտների կանխարգելումը. եթե զույգերն արդյունավետ կերպով օգտագործեն հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները եւ եթե բոլոր հղիությունները ցանկալի լինեն, դա դրականորեն կազդի նաեւ բնակչության առողջության եւ երկրում ժողովրդագրական իրավիճակի վրա եւ կարող է կրճատել երկրորդական անպտղության դեպքերի թիվը:

Բարեբախտաբար ժամանակակից երիտասարդներն անհամեմատ ավելի շատ բան գիտեն հակաբեղմնավորման միջոցների մասին եւ անհամեմատ ավելի հաճախակի են օգտագործում դրանք, քան անցած սերունդների ներկայացուցիչները, նշել է Գայանե Ավագյանը: Ավելին, ժամանակակից երիտասարդ կանանց վերաբերմունքն աբորտներին ավելի բացասական է, եւ եթե անցյալում կինը կարող էր աշխատանքային ընդմիջման ընթացքում գնալ եւ աբորտ անել, իսկ հետո վերադառնալ աշխատանքի ու մոռանալ այդ մասին, այսօր երիտասարդ կնոջ համար անհամեմատ ավելի բարդ է նման որոշում կայացնելը եւ նա ավելի խնամքով է վերաբերվում իր առողջութանը: 

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, հաշվի առնելով Հայաստանում ապրող կանանց թիվը, կարելի է ենթադրել, որ նրանց մոտավորապես 89 795-ը կարող է անպտղություն ունենալ: Նրանցից 30 000-ը կարող է առաջնային անպտղություն ունենալ, իսկ 60 000-ը` երկրորդային: Տեսականորեն` աբորտների կանխարգելման եւ սեռական վարակների ժամանակին հայտնաբերման եւ բուժման հաջող ծրագրերը կարող են զգալիորեն կրճատել երկրորդային անպտղությամբ տառապող կանանց թիվը:

 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջ
Ամենադիտված