Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով


Փոստանջյանը հայտարարություն է տարածել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր կալանքի վերաբերյալ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր կալանքի վերաբերյալ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը:

Դատավոր Արշակ Մաթևոսյանի հատուկ նպատակը կայանում է նրա ցանկության մեջ` պատժել Լիանա Հարությունյանին նրա կողմից արտաբերված հետևյալ խոսքերի համար «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:
Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից...»:

Սույն հիմնավորումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատավոր Արշակ Մաթևոսյանը քաջատեղյակ է եղել, որ Լիանա Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն ապահովել դատապաշտպանով և հենց դա է եղել նրա կողմից նիստին չներկայանալու պատճառը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը մինչ այդ խախտելով Լիանա Հարությունյանի դատապաշտպան ունենալու իրավունքը մի քանի նիստ անցկացրել է Լիանա Հարությունյանի մասնակցությամբ և նրա դատապաշտպանի բացակայությամբ:

Լիանա Հարությունյանի կողմից դատական նիստին չմասնակցելը դատավոր Արշակ Մաթևոսյանը դարձրել է ձևական հիմք նրա և նրա անչափահաս երեխաների նկատմամբ դաժանաբար ռեպրեսիա իրականացնելու համար:

Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտվում են հիվանդանոցում:

Հայաստանի Հանրապետության անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում:

Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։

Պատրաստվել է նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։

Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո:

Հիշեցնեմ, որ Լիանա Հարությունյանը նախապես հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Այս հանրային քրեական հետապնդումը զուրկ է Լիանա Հարությունյանին մեղսագրվող արարքը հիմնավորելու, հանցագործության համար նրա մեղավորության մասին հետևություն անելու հիմքերից: Լիանա Հարությունյանը ամբողջ նախաքննության ընթացքում եղել է վկա և ապա նախաքննության ավարտին ենթադրությունների հիման վրա, քրեական գործի նյութերում առկա ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի, ոչ հավաստի ապացույցների հիման վրա դարձել է մեղադրյալ:

Մեղադրանքի հակիրճ էությունը հետևյալն է` այո օրինական կարգով Հայաստանի Հանրապետություն են եկել Հնդկաստանի քաղաքացիներ, ովքեր մի քանի ամիս օրինական կարգով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ցանկացել են ստանալ կացության փաստաթուղթ և այդ հարցի կապակցությամբ օգտվել են Լիանա Հարությունյանի կողմից մատուցված թարգմանչական ծառայությունից: Հնդկաստանի քաղաքացիները ստանալով մերժում Հայաստանի Հանրապետությունում կացության փաստաթղթի տրամադրման մասին կրկին օրինական կարգով մեկնել են Հայաստանի Հանրապետությունից:
Այսինքն, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որը ընդհանրապես կապ չունի ապօրինի միգրացիա կազմակերպելու հետ: Պարզ չէ ով, ինչպես, ինչից և որքան է տուժել: Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայցվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:

Բացառապես ոչ կոմպետենտ, անորակ, քմահաճույքների, իշխանական լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկը։

Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիներին և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ բարձրաձայնել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր հիմնարար իրավունքների խախտման մասին և միանալ նրանց ազատ արձակման պահանջին։ Մեր բոլորի ձայնը կարող է կանխել շարունակական ու անթույլատրելի իրավական խախտումները՝ պաշտպանելով մոր և մանկան արժանապատվությունն ու անվտանգությունը։
Ես որպես պաշտպան իմ լիազորությունների շրջանակում արդեն հարուցել եմ բողոքներ երեք դատական ատյաններում: Այդ երեք բողոքներն էլ ընթացքի մեջ են:

Հարգելի հանրություն, դուք կարող եք ձեր հարցապնդումները այժմ հղել հետևյալ հեռախոսահամարներով`
Եվրոպական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն` վարչության պետ`
Ռուբինա Մխիթարյան
010 59 40 30
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ
010 49-48-03 (ներքին համարներ 106,153)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ
010 442978
 

Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան
15 հուլիսի, 2025թ.

Հետևեք մեզ՝ այստեղ

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNet
Ամենադիտված