Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում


Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր Ավետիսյան

Հասարակություն
Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա։
 
Առաջին՝ «այո՛, մենք ուզում ենք խաղաղություն», և երկրորդ՝ որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք մեր բոլոր տարաձայնությունները թողնելու ենք մի կողմ, անկախ այն բանից՝ ով է այս պահին երկրի ղեկավարը, համախմբվելու ենք նրա շուրջ և կենաց-մահու կռիվ ենք տալու մեր պետականությունը պաշտպանելու համար։
Իսկ թե ինչպես հասնել խաղաղության, դա արդեն քաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարական բանավեճի թեմա պետք է դառնա հայաստանյան ներքաղաքական կյանքում, բայց ոչ թե անձնական շահեր կամ քաղաքական ամբիցիաներ առաջ տանելու, այլ՝ իսկապես երկրի անվտանգության խնդիրը լուծելու օրակարգի շուրջ։
 
Երբեք չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր քաղաքական տարաձայնություններից ելնելով ուրախանում են այն փաստի վրա, որ Ալիևը Արցախում նստած փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանին, քանզի իրականում Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է փորձում ծաղրել, այլ ողջ հայ ժողովրդին։ Սրանից մենք պետք է հետևություններ անենք որպես ժողովուրդ, իսկ հետևությունը մեկն է. Ալիևը խոսում է մի կողմից իբր թե խաղաղության մասին, մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է արագորեն զինվել՝ գնելով ժամանակակից զինտեխնիկա, և առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը, իբր թե այսօրվա Հայաստանը ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Սա նշանակում է, որ Ալիևը իրականում պատրաստվում է պատերազմի և պատրաստվում է հնարավորության դեպքում գրավել ողջ Հայաստանը։ Սա նշանակում է, որ մենք՝ որպես ժողովուրդ, մեր քաղաքական տարաձայնությունները պետք է փորձենք մի կողմ դնել և գտնել Հայաստանի անվտանգության կառուցման բանալին։ Մենք պարտավոր ենք գտնելու այն անվտանգության ճարտարապետության մոդելը, որը մեր տարածաշրջանում կձևավորի խաղաղություն և թույլ չի տա Ադրբեջանին նոր և կործանարար պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Կարծում եմ՝ մենք՝ որպես ժողովուրդ, այս մտահոգություններով պետք է ապրենք, հնարավորինս փորձելով ներքին տարաձայնությունները դնել մի կողմ։
 
Ես նորից եմ ուզում կրկնել. երբ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ունենք արտաքին մարտահրավերներ և թշնամանք, ներսում քաղաքական խրամատներ միմյանց դեմ իրավունք չունենք ստեղծելու։ Մենք պետք է ունենանք մեկ խրամատ, որը պաշտպանում է մեր պետականությունը, մեր երկիրը օտարներից։ Եվ դարձյալ ուզում եմ կրկնել, որ մեր տարածաշրջանում Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելու համար Հայաստանը պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին։ Հայաստանը պարտավոր է ոչ միայն դուրս չգալ ՀԱՊԿ-ից, այլև ստեղծել քաղաքական մեթոդներ, որպեսզի ստիպի Ադրբեջանին ևս դառնալ ՀԱՊԿ-ի անդամ։
 
Իրավիճակը բավականին բարդ է, սիրելի ժողովուրդ, և մենք պարտավոր ենք սթափվել էմոցիաներից, դուրս գալու մեր ժողովրդի միջև լարվածությունից, ներքաղաքական պայքարում ևս լարվածությունը թուլացնելու և խելք-խելքի տալու, հասկանալու, թե ինչպես ենք լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրը…

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված