Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն Վարդանյան Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան


Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոմանք միամտորեն կարծում էին, որ գոնե մի քանի օր առանց սթրեսների ու ահաբեկող, ցնցումային տեղեկությունների կանցնի՝ հաշվի առնելով, որ հայտարարվել էր Փաշինյանի հնգօրյա արձակուրդ մեկնելու մասին: Այդպես կարծողները շատ արագ համոզվեցին, որ, չնայած իրենց հստակ բացասական վերաբերմունքին, անհիմն լավ կարծիք են ունեցել... Փաշինյանի մասին:

Քաղաքականապես ակտիվ հանրությունը, հայ հոգևորականությունը, պարզապես հայրենակիցները, լինի Երևանում թե Սփյուռքում, անհանգիստ սպասման մեջ են, թե երբ է Նիկոլ Փաշինյանը, իր «բերման ենթարկված» կողմնակիցների քաղաքացիական հագուստով «իրավապահների» հետ հարձակվելու Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Այդ տագնապալի սպասումների պատճառը, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներն են, հայտարարությունը, որ Վաղարշապատի հրապարակում հանրահավաք է անելու, որից հետո, ինչպես ենթադրում են շատերը, փորձելու է գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, զավթել Վեհարանը: Սրանք, իհարկե, տարբեր շրջանակների զուտ կանխատեսումներ են՝ հիմնված Փաշինյանի էությունն ու գործելաոճը ճանաչելու, իմանալու վրա: Նրանից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է՝ այդպես լինի, հնարավոր է՝ սահմանափակվի հանրահավաքով ու հետագա տեղեկատվական ճնշումներով, հնարավոր է՝ այս փուլում դա էլ չանի, ու նպատակը այս պահի «շուխուռը» լինի, ինչն իրեն շատ պետք է:

Հատկանշական է, թե երբ է Փաշինյանը հրահրում այս թիրախային սրացումը: Նա դա անում է անմիջապես այն բանից հետո, երբ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հերթական անգամ նվաստացուցիչ տոնայնությամբ խոսեց Փաշինյանի մասին, բացահայտեց մանրամասնություններ, թե էլ ինչեր է պարտադրել-պայմանավորվել Փաշինյանի հետ: Մասնավորապես, որ, օրինակ՝ ադրբեջանական բեռներն ու ադրբեջանցիները պիտի ազատ, անարգել, ինչպես ուզեն, առանց ստուգման, առանց հայկական սահմանապահների երես տեսնելու, կներեք՝ «շվշվացնելով» գնան-գան մեր երկրի տարածքով, իսկ Հայաստանը գործնականում պետք է շարունակի մնալ խուլ շրջափակված:

Եվ ահա, ալիևյան հերթական նվաստացուցիչ հայտարարություններից հետո Փաշինյանն ուղղակիորեն Եկեղեցու վրա արդեն ֆիզիկական հարձակման ազդանշան է տալիս: Այսինքն, ինքը հայտարարում է հակաեկեղեցական հանրահավաքի մասին, բայց թե՛ իր կողմնակիցները, թե՛ հակառակորդներն ու ՀԱԵ-ն պաշտպանելու մղում ունեցողները դա ընկալում են որպես «գրոհի» վերջնական պատրաստություն:

Ի դեպ, նկատենք՝ դա անսպասելի մի բան չէր: Վերջին հաշվով, երբ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ պատերազմ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցուն, պարզից էլ պարզ էր, որ նա նման մի արկածախնդրության ու սադրանքի դիմելու է: Դա լիովին տեղավորվում է իր գործելակերպի, տեսակային ընկալման ու նկարագրի մեջ:

Բայց հարցը նույնիսկ այն չէ, թե «Վեհարանի գրոհ» պայմանական անվանմամբ հանրահավաք Փաշինյանը կանի՞, թե՞ չի անի: Կամ՝ մի օրից կանի՞, թե՞ մեկ ամիս անց, կամ՝ ինչպե՞ս կանի. անհամազգեստ ոստիկանների՞, թե՞ կարգալույծ նախկին հոգևորականների միջոցով: Խնդիրն այն է, որ նրան, որպես երկրի ղեկավարի, թշնամին ինչ ասես՝ ասում է, իսկ նա Եկեղեցու դեմ հանրահավաք անելու պատրաստության մեջ է:

Խնդիրն այն է, որ օտարները, որպես արդեն կատարված մի բան, քննարկում են Հայաստանից Սյունիքը պոկելու, հայերին հայրենազրկելու հարցերը, իսկ Փաշինյանն ու նրա իշխանությունը նախապատրաստվում են հայերի ազգային ինքնության, Հայաստանի պետականության հիմնասյուներից մեկի՝ Եկեղեցու դեմ գործողությունների: Դա, եթե կուզեք, ամենաիսկական ահաբեկչություն է հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ, դա հանրությանը շարունակական տագնապի, հոգեբանական տեռորի, անվերջ սթրեսի մեջ պահելու նպատակային գործելակերպ է:

Հատկանշական է, որ 7 տարի շարունակ, ինչ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին, գոնե մի քանի օր մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հանգիստ, անցնցում, անսթրես չի անցկացրել:

Լավ, ինչո՞ւ է ուզում Փաշինյանը հակաեկեղեցական հանրահավաք անել: Ի՞նչ է ուզում ստանալ: Ինչո՞ւ է ձգտում ամեն ինչում գնալ բախման, քայքայման, առճակատման, ընդհարումների, ինչո՞ւ է հրահրում նման իրավիճակներ: Ինչո՞ւ է ցանկանում ամեն ինչ, բոլոր կառույցները զավթել...

Ժամանակին, զոհված տղաների ծնողներին ոտնատակ գցելով, քաշքշելով, ծեծելով, ներխուժեց «Եռաբլուր»: Այսինքն, զավակներին մահվան մատնելուց հետո մի հատ էլ որդեկորույս ծնողներին էր ուզում հոգեբանորեն սպանել: Որ ի՞նչ ապացուցի: Իր բուն նկարագի՞րը: Ո՞ւմ ապացուցի, եթե այդ նկարագիրն արդեն բոլորին, նույնիսկ 2018-ին «Նիկոլ-Նիկոլ...» վանկարկողների մեծամասնությանն է ակնհայտ ու... անընդունելի:

Ժամանակին դատարանները զավթեց, ինչը գործնականում ուզուրպացիա էր՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների յուրացում: Էհ, մեջն ի՞նչ: Բոլորին էլ այլևս պարզ է, որ Հայաստանում ոչ թե չկա անկախ դատական համակարգ, այլ ընդհանրապես չկա դատական համակարգ, չկան դատարաններ՝ ըստ բովանդակության: Կա միայն մեկ դատավոր՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր դատավճիռ-որոշումները հրապարակում է ֆեյսբուքներում:

Հիմա՝ Վեհարանը: Ու, գիտեք, Փաշինյանի մոլի երկրպագուները չեն էլ թաքցնում, որ Վեհարանը զավթելու դեպքում իրենք հենց Նիկոլ Փաշինյանին են տեսնում որպես... կաթողիկոս: Դե, «նիկոլական» լինելն արդեն ինքնին բնութագրական է: Չէ, հնարավոր է՝ մի ինչ-որ ուխտադավ նախկին հոգևորականի գտնեն, որ դնեն՝ որպես մուլ յաժ, բայց կաթողիկոսությունն ինքը՝ «թավշապետը», կանի: Այնպես, ինչպես մյուս ամեն ինչի դեպքում:

Լսեք, իսկ միգուցե ՔՊ-ով «օրե՞նք» ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի... ամենինչն է: Հա, էլի՝ հա՛մ վարչապետ, հա՛մ գլխավոր դատախազ, հա՛մ ԱԱԾ տնօրեն, հա՛մ ԱԺ ՔՊ խմբակցություն, հա՛մ ԲԴԽ նախագահ, հա՛մ դատարան, հա՛մ քննիչ, հա՛մ բոլոր բուհերի միավորված ռեկտոր, միևնույն ժամանակ՝ հա՛մ գլխավոր բժիշկ, հա՛մ գլխավոր անտառագետ, հա՛մ շեֆ-խոհարար...

Ամեն ինչ, էլի:

Իսկ ինչո՞ւ ոչ. վերջին հաշվով՝ մեծամասնություն ունեն, մի օրինագիծ կգրեն, օրինակ՝ «Հոդված 1. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ամենինչն է: Հոդված 2. Ով դրա հետ համաձայն չէ, նա ահաբեկիչ է, իշխանազավթիչ և պետք է ինքնակալանավորվի»: Ինչ վերաբերում է մյուս «ինչու»-ներին, ապա դրանց վերջին մեկ ամսվա ընթացքում հանգամանորեն անդրադարձել ենք: Թե՛ Եկեղեցու դեմ արշավանքի խորքային պատճառներին և թե՛ ինչու է ուզում դա անել:

Ինչ վերաբերում է շարունակական լարվածություններ հրահրելուն, ապա դա Նիկոլ Փաշինյանի «շարժիչն» է: Նա չի կարող «կռիվ չգցել»: Ինքը, հակադրություններ, պրոբլեմներ, բախման նախադրյալներ ստեղծելով, դրանցից քաղաքական էներգիա է ստանում:

Իր հնարավոր հանրահավաքին ընդառաջ, հասկանալի է, Փաշինյանը կփորձի ոստիկանական տեռոր անել Վաղարշապատում, շրջափակել Էջմիածինն այնպես, որ Եկեղեցին պաշտպանել մղվողները չկարողանան թափանցել «տարածք»: Ավելին, ինչ բախում ու սադրանք էլ Փաշինյանը հրահրի, չկասկածեք, դրանից իր հոգին փառավորվելու է: Նրա հոգին, առհասարակ, փառավորվում է նման բաներից:

Ինչևէ, թե որ օրը հանրահավաք կանի կամ չի անի Փաշինյանը, կրկնում ենք, ընդհանուր առմամբ, էական չէ: Էականն այն է, որ դա նաև յուրահատուկ տեստ է լինելու, թե ինչքան անհայրենիք, ապազգային տարր կա մեր իրականության մեջ: Եվ... հակառակը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան
Ամենադիտված